• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Բացահայտվել են ադրբեջանական «ծագում» ունեցող հաշիվներ

aliq 17:54 | 01.02.2022
aliq 17:54 | 01.02.2022
National Crime Agency

Մեծ Բրիտանիայի Հանցագործությունների դեմ պայքարի ազգային գործակալությունն (NCA)  առգրավել է ադրբեջանցի քաղաքական գործիչ Ջավանշիր Ֆեյզիեւին առնչվող բանկային հաշիվներում պահվող միլիոնավոր ֆունտ ստեռլինգի հասնող գումար։ Անցկացված հետաքննությունից հետո բացահայտվել է, որ նշված միջոցները ադրբեջանական «ծագում» ունեն։

Մեծ Բրիտանիա-Ադրբեջան միջխորհրդարանական համագործակցության կոմիտեի ղեկավար, Ադրբեջան-ԵՄ խորհրդարանական համագործակցության կոմիտեի համանախագահ Ջավանշիր Ֆեյզիեւի ընտանիքին պատկանող բանկային հաշիվներին առկա 5,6 միլիոն ֆունտ ստեռլինգը Ֆինանսական քննիչների որոշմամբ բռնագանձվել է։

Հետաքննության արդյունքում հանձնարարվել է սառեցնել Ջ. Ֆեյզիեւի կնոջը՝ Փարվանա Ֆեյզիեւային, ինչպես նաեւ նրա երեխաներից մեկին՝ Օրխան Ջավանշիրին, եւ եղբորորդուն՝ Էլման Ջավանշիրին պատկանող վեց հաշիվները։

Սառեցվել է ընդհանուր 15,3 միլիոն ֆունտ ստեռլինգ, որից 5,6 միլիոնը բռնագանձվել է։ Քննիչների կարծիքով նշված դրամական միջոցները լվացվել են Էստոնիայում եւ Լատվիայում կեղծ ընկերությունների բանկային հաշիվների միջոցով:

Թեեւ որոշ փոխանցումներ իրականացվել են օրինական եւ անհրաժեշտ փաստաթղթերով, սակայն Լոնդոնի Վեսթմինսթերի դատարանում երեք շաբաթ տեւած դատավարությունից հետո ի հայտ են եկել անվիճելի ապացույցներ, որ այդ փաստաթղթերն ամբողջությամբ կեղծ են եւ պատրաստվել են փողերի լվացումը թաքցնելու նպատակով։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Արցախի քաղաքացու անձնագրի տրման կարգը եւս փոխվեց
հաջորդը
Դանիան չեղարկել է բոլոր սահմանափակումները

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Փետրվարի 2022
ԵԵՉՀՈւՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28 
« Հնվ   Մրտ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն