• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
ՀայաստանՄենք

Խոնավ տարածքներ, ջրլող թռչուններ եւ դիվանագիտություն

Մարի Չաքրյան 13:00 | 02.02.2022
Մարի Չաքրյան 13:00 | 02.02.2022
Arpa-Sevan

Այս տարի առաջին անգամ ՄԱԿ-ի հովանու ներքո փետրվարի 2-ը նշվում է որպես խոնավ տարածքների օր: 1971 թվականից ի վեր՝ Իրանի Ռամսար քաղաքում «Միջազգային նշանակության խոնավ տարածքների, հատկապես ջրլող թռչունների բնադրավայրերի մասին» կոնվենցիան ստորագրելու պահից, այս օրը նշվում էր որպես ջրաճահճային հանդակների օր:

Անցած տարի կոնվենցիայի անդամ երկրների առաջարկով ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան իր 75-րդ նստաշրջանում բանաձեւ ընդունեց՝ հռչակելով այն որպես միջազգային նշանակության խոնավ տարածքների օր:

Խոնավ տարածքները մեծ նշանակություն ունեն ինչպես ջրլող թռչունների բնակության ու անխոչընդոտ միգրացիայի, անպես էլ դրանցում բնակվող այլ կենդանիների ու բուսատեսակների, ամբողջ էկոհամակարգի պահպանության համար:

water fauna

Վերջին տարիներին դրանք կարեւորվում են նաեւ կլիմայի փոփոխության բացասական հետեւանքների մեղմման առումով:

Ռամսարի կոնվենցիայի հետաքրքրության տարածքներն ընտրվում են՝ պայմանավորված էկոլոգիական, բուսաբանական, կենդանաբանական, լճաբանական, ջրաբանական ու տնտեսական անդրսահմանային արժեքներով`դրանց միջազգային կարեւորության հաշվառմամբ:

Առաջնահերթ ցանկում տեղ են գտել ջրային թռչունների համար տարբեր սեզոններին միջազգային նշանակություն ունեցող խոնավ տարածքները:

Ռամսարի կոնվենցիայի պայմանավորվող կողմ երկրները ներկայում 172-ն են, այդ թվում բոլոր նախկին ԽՍՀՄ հանրապետությունները, Եվրոպայի բոլոր երկրները, բացառությամբ Սան Մարինոյի եւ Վատիկանի, որոնք համապատասխան տարածք չունեն։ Գրանցված են այդպիսի 2435 տարածքներ՝ շուրջ 255 միլիոն հեկտար մակերեսով:

Sevan lake

Հայաստանը Ռամսարի կոնվենցիային միացել է 1993 թվականին՝ ներկայացնելով միջազգային կարեւորության երկու տարածք՝ Սեւանա լիճն իր ջրհավաք ավազանով (490,231 հա) եւ Արփի լիճը շրջակա ճահճային տարածքներով (3,230 հա):

Arpi lake

2007-ին ցանկում ներառվել է նաեւ Խոր Վիրապի 50.2 հա մակերես զբաղեցնող ճահճուտը։ Սեւանն ու Արփին ազգային պարկեր են, իսկ Խոր Վիրապի ճահճուտը արգելավայրի կարգավիճակ ունի եւ կառավարվում է «Խոսրովի անտառ» պետական արգելոց ՊՈԱԿ-ի կողմից:

Կոնվենցիան չի սահմանափակում կամ խոչընդոտում երկրի իրավունքները տվյալ տարածքի օգտագործման առումով, սակայն կոնվենցիայի կողմ երկիրը պետք է մշակի համապատասխան քաղաքականություն, տարածքի խոհեմ օգտագործման գործողությունների պլան՝ հնարավորինս նվազեցնելով բացասական ազդեցությունը:

dry swamp

Ամեն տարի մարդու միջամտության պատճառով Երկիրը կորցնում է ջրաճահճային արժեքավոր էկոհամակարգեր: Հայաստանը բացառություն չէ: Գիլի լիճը չորացվել է գյուղատնտեսական ցանքատարածությունների ընդլայնման նպատակով՝ կորցնելով բազմաթիվ տեսակների թռչունների բնադրավայրի իր երբեմնի յուրահատուկ նշանակությունը:

Կոնվենցիայի ազգային համակարգող Կարեն Ճենտերեճյանն ասում է՝ Հայաստանում միջազգային կարեւորության խոնավ տարածքներ էլի կան:

Aragats water

Այս մասին են վկայում ուսումնասիրությունների արդյունքները:

«Օրինակ՝ Արմաշի լճավազանները, որոնք հատկապես Սեւանի մակարդակի իջնելուց հետո դարձել են առավել կարեւոր ջրային թռչունների պահպանության համար թե՛ բազմացման սեզոնում, թե՛ միգրացիաների ժամանակ»,- ասում է պարոն Ճենտերեճյանը:

Aragats water

Ցանկում, բացի ազգային մակարդակից, կան նաեւ 19 երկկողմ անդրսահմանային եւ 3 եռակողմ Ռամսարի տարածքներ: Ամենեւին էլ պարտադիր չէ, որ դրանք միացած լինեն, կարեւորը դրանց միասնական նշանակությունն է որպես կենդանիների բնադրավայր:

Արմաշի անդրսահմանային լճերը, զրուցակցիս կարծիքով, կարող են լինել անդրսահմանային առաջին քառակողմ Ռամսարի տարածքի հայկական բաղադրիչը: Տեսականորեն Հայաստանը, Իրանը, Թուրքիան եւ Ադրբեջանն ունեն յուրահատուկ հնարավորություն՝ ստեղծելու համատեղ Ռամսարի տարածք:

«Հայաստանի Արմաշի լճերը, Իրանի Բողորանի խոնավ տարածքը եւ Արաքսի ափամերձ ջրաճահճային տարածքներն Ադրբեջանի ու Թուրքիայի կողմից»,- պարզաբանում է Կարեն Ճենտերեճյանը եւ ավելացնում, որ սա առայժմ ֆանտազիայի ժանրից է, քանի որ հարեւաններից երկուսի հետ չունենք նույնիսկ դիվանագիտական հարաբերություններ:

Մարի Չաքրյան

Բնօգտագործման եւ բնապահպանության մասնագետ եմ։ Ունեմ նաեւ լրագրողի շուրջ 15-ամյա փորձ։ Զույգ մասնագիտություններս հաջողությամբ համատեղում եմ հասարակական գործունեության հետ՝ հանուն բնության եւ առողջ միջավայրի։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Խաղաղության ձե՞ռք են մեկնել Հայաստանին
հաջորդը
Ապահովել են մարդասիրական բեռի տարանցման անվտանգությունը

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • «Արահետ»-ը Լոռու լեռներում երկօրյա տոն է խոստանում

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

ընտրանի

  • 1

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 2

    Գագիկ Ադիբեկյանի բաց նամակը՝ հաջակցություն Սամվել Կարապետյանի

  • 3

    Բնության հետ ներդաշնակ տնտեսություն․ երեք պատմություն Վայոց ձորից

  • 4

    «Արահետ»-ը Լոռու լեռներում երկօրյա տոն է խոստանում

  • 5

    Իրանից կամ Վրաստանից ներկրումը կկարգավորվի ցեմենտի դեֆիցիտը

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Փետրվարի 2022
ԵԵՉՀՈւՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28 
« Հնվ   Մրտ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն