• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • русская редакция
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • русская редакция
ՀայաստանՄենք

Մեղավորը քաղաքաշինական նորմերն են

Մարի Չաքրյան 20:15 | 02.02.2022
Մարի Չաքրյան 20:15 | 02.02.2022
Davitashen dist, Yerevan

Երեւանի Դավթաշեն թաղամասում՝ անմիջապես կամրջի հարեւանությամբ (Եղվարդի խճուղի 2/18 հասցեում), մոտ 8000 քմ տարածքի վրա նախատեսվում է 30 հարկանի բնակելի համալիր կառուցել: Ըստ նախագծի՝ այն ունենալու է 704 բնակարան, առաջին հարկում՝ հասարակական նշանակության տարածքներ եւ ստորերկրյա քառահարկ ավտոկայանատեղի շուրջ 500 ավտոմեքենայի համար:

Կառուցապատվելու է տարածքի 42%-ը, կանաչ տարածքները կզբաղեցնեն ուղիղ 40%-ը, մնացածը կլինեն մայթեր, ճեմուղիներ ու ճանապարհ:

Ի սկզբանե «կանաչ» կոչվող տարածքը նախատեսված է եղել ստորերկրյա ավտոկայանի վրա, 30 սմ հողաշերտով, որտեղ միայն խոտ ու թփեր կարող էին լինել: Երեւանի քաղաքապետարանի դիտողությունից հետո նախագծում որոշ փոփոխություններ են արվել, որոնց արդյունքում 1,2 մ հողաշերտի վրա հնարավոր կլինի նաեւ ծառեր տնկել:

Davitashen dist, Yerevan

Այս մասին տեղեկություն ներկայացրին նախաձեռնող «Դաշտի Քոմփանի» ՍՊԸ ներկայացուցիչները փետրվարի 2-ին՝ նախատեսվող բնակելի համալիրի կառուցման շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման (ՇՄԱԳ) հայտի վերաբերյալ հանրային քննարկումների ժամանակ:

Քննարկման մասնակիցները նկատեցին, որ ստորգետնյա հարկերի համար ամբողջովին հանվելու է բազալտե շերտը, ինչը, ըստ մասնագետների, կարող է սեյսմակայունության խնդիրներ առաջացնել, ոչ միայն այս, այլեւ հարեւան շինությունների համար: Վարչական շրջանի քաղաքաշինության եւ հողօգտագործման բաժնի ղեկավար Արամ Մելիքսեթյանն ասաց, որ նախատեսվող տարածքից քիչ հեռու ստորգետնյա ջուր է բխում, արդյո՞ք այս հանգամանքը հաշվի է առնվել: Նախագծողները համառեցին, թե նման բան հնարավոր չէ, երկրաբանական ու երկրաֆիզիկական մանրամասն հետազոտություն է իրականացվել: Սակայն արդյունքներն իրենց հետ չունեին, խոստացան տրամադրել: Նախագծող Աննա Հակոբյանը պնդեց, որ այդտեղ ստորերկրյա աղբյուր չկա, վթարված խողովակ կարող է լինել: Բայց, ինչպես պարզվեց, ջուրը բխում է մոտ 15 մ խորությունից:

Davitashen dist, Yerevan

Հաջորդ մտահոգող հարցը երթեւեկության կարգավորումն է: Վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Արսեն Մելքոնյանը հետաքրքրվեց, թե ինչպես են պատկերացնում նվազագույնը 500 ավտոմեքենայի ելումուտը, երբ տարածքն արդեն իսկ ծանրաբեռնված է, հատկապես առավոտյան, կեսօրին ու երեկոյան 5-ից հետո Եղվարդի խճուղին մշտապես խցանված է: Նա նաեւ մատնանշեց, որ հաշվի առնված չէ հասարակական տարածքը սպասարկող մեքենաների քանակը:

«Աշխարհում նոր տենդենց է, որ նոր բնակելի համալիրների նախագծման ժամանակ ընդհանրապես ավտոկայանատեղեր չեն նախատեսվում»,- պարզաբանեց Աննա Հակոբյանը:

Davitashen dist Yerevan

Բայց դե մենք Դանիայում չենք ապրում կամ մեկ այլ եվրոպական երկրում, որտեղ մարդիկ հեծանիվներն են գերադասում: Ավելին՝ փաստ է, որ ընտանիքներում նույնիսկ մեկից ավելի մեքենաներ են լինում:

«Դաշտի Քոմփանի» ընկերության ներկայացուցիչները հավաստիացրին, որ նախագծի վերաբերյալ Ճանապարհային ոստիկանությունն առարկություններ չունի, ընդամենը խորհուրդ են տվել ճանապարհային նշաններ ավելացնել: Սա շարժեց ներկաների զայրույթը, քանի որ հարեւանությամբ սեփական առանձնատների բնակիչներն այսօր իրենց մեքենաները հազիվ են կարողանում կայանել, նաեւ ավտոլվացման կետ կա, որտեղ մշտապես երկուսից ավելի մեքենա է կայանում, մշտական խցանումներն էլ անվիճելի իրողություն են: Նրանք այստեղ տուն են կառուցել ու բնակվում են դեռ 2000-ականների սկզբից, երբ տարածքն ամայի էր՝ քաղաքի աղմուկից ու սթրեսներից զերծ:

«Դաշտի Քոմփանի» ընկերության ներկայացուցիչները խնդրեցին քաղաքաշինական կամ երթեւեկությանը վերաբերող հարցեր չտալ, քանի որ հասարակական քննարկումը ՇՄԱԳ-ին է վերաբերում: Մտքներով չէր անցել, որ խցանումների բազմապատկումը կարող է, օրինակ, օդի հավելյալ աղտոտվածություն եւ աղմուկ առաջացնել, որը լիովին բնապահպանական խնդիր է: Թեեւ այս առումով էլ պատասխան ունեին. «Դե, Երեւանի օդն առանց այն էլ աղտոտված է»:

Գրեթե բոլոր հարցերին կառուցապատողի ներկայացուցիչները պատասխանում էին, թե իբր գլոբալ հարցեր են բարձրացվում, որոնց հասցեատերն իրենք չեն. «Թող Երևանի քաղաքապետարանը լուծի դրանք, կամ օրենքները բարելավվեն, նոր նորմեր մշակվեն»: Վարչական շրջանի ղեկավարն էլ անընդհատ հիշեցնում էր, որ գլոբալ խնդիրներին նորերը պետք չէ ավելացնել:

«Այստեղ միայն գերշահույթ ստանալու նպատակ է դրված,- նկատեց տեղացիներից մեկը,- 704 ընտանիքը մի ամբողջ գյուղ է: Բնակելի համալիրում ո՛չ խաղահրապարակ է նախատեսված, ո՛չ բասկետբոլի կամ ֆուտբոլի դաշտ, ո՛չ այլ ենթակառուցվածքներ»:

 

Կառուցապատողի ներկայացուցիչներին այս հարցերը վրդովեցրին: «Պետք է կառուցապատողին, նաեւ վարչական շրջանի ղեկավարությանը հարմար լինի»,- ընդգծեցին:

«Եթե 4-րդ թաղամասում կառուցեիք, այս հարցերը չէին առաջանա, բայց 3-րդ թաղամասի այս հատվածում նման ծավալի համալիրն անթույլատրելի է: Դուք գնալու եք, խնդիրները մեզ թողնեք»,- ասաց քաղաքաշինության եւ հողօգտագործման բաժնի պետ Մելիքսեթյանը:

Նախաձեռնող կողմի մոտեցումը նույնն էր. «Մեզնից հետո՝ թեկուզ ջրհեղեղ»:

Բնակիչները մի քանի օր ժամանակ ունեն՝ վարչական շրջանի ղեկավարությանը ներկայացնելու իրենց առարկություններն ու առաջարկությունները:

Մարի Չաքրյան

Բնօգտագործման եւ բնապահպանության մասնագետ եմ։ Ունեմ նաեւ լրագրողի շուրջ 15-ամյա փորձ։ Զույգ մասնագիտություններս հաջողությամբ համատեղում եմ հասարակական գործունեության հետ՝ հանուն բնության եւ առողջ միջավայրի։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Արցախի Սահմանադրությունը կփոփոխվի՞
հաջորդը
Երկու կին պաշտոնյա Աֆղանստանում

խմբագրական

Սիրուն չէ, Աստված

Ուկրաինա | Պատերազմ

Եկա եւ ասացի՝ կմնամ մինչեւ հաղթանակ. Դա Վինչի

Ուկրաինա․ մարդկային պատմություններ

Հաղթանակն, անկասկած, լինելու է, ու մենք վերադառնալու ենք

լրահոս

  • Իրավապահներն ահազանգ կստանան, հենց որ բռնարարը մոտենա զոհին

    13:00 | 23.03.2023
  • Արցախ փաստահավաք խումբ ուղարկելու կոչ Բաքվին

    22:27 | 22.03.2023
  • Երասխի մարտական դիրքում հակառակորդի կրակոցից հայ զինծառայող է...

    21:42 | 22.03.2023
  • Սպիտակ տունը Բաքվին ու Երեւանին լարվածությունը թուլացնելու կոչ...

    21:28 | 22.03.2023
  • Հայկական կողմը զորք եւ զինամթերք չի տեղափոխել․ Արցախի...

    20:47 | 22.03.2023

ընտրանի

  • 1

    Չլինել ագահ ու ցինիկ

  • 2

    Հակամարտության ամենաթեժ կետերից՝ Գյումրի

  • 3

    Շարադրություն. Լուսիա Մեսրոպյան, «Իմ գյուղը»

  • 4

    Շարադրություն․ Թեհմինե Պետրոսյան, «Իմ գյուղը»

  • 5

    Գերագույն գլխավորն այսպիսին չի լինում

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Փետրվարի 2022
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28  
« Հնվ   Մրտ »

© 2023 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա