• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
Մշակույթ

Ռաֆայել Թադեւոսյան․ ես ստեղծում եմ

aliq 19:30 | 04.02.2022
aliq 19:30 | 04.02.2022

«Երբ սյուժեն ամբողջությամբ ներկայացրինք ֆիլմարտադրության համաշխարհային դեմքերին, չէին կարողանում պահել իրենց էմոցիաները։ Մեկուկես ժամ պատմել եմ՝ ինչ է լինում, եւ նրանց դեմքի արտահայտությունը նույնիսկ կամերայով երեւում էր։ Այդպիսի բաներն ինձ մոտիվացնում են եւ հուզում»,- ասում է «Musk Factor»-ի գլխավոր պրոդյուսեր եւ սցենարիստ Ռաֆայել Թադեւոսյանը։

«Musk Factor»-ը գիտաֆանտաստիկ սերիալ է, որը պատմում է չորս տղաների մասին, որոնք անհավանական հաջողություն են գրանցում՝ օգտագործելով արհեստական ինտելեկտը։ Տղաներից մեկի հայրը մեկնում է Մարս՝ լինելու դրա առաջին բնակիչներից, իսկ տղան ընկերների հետ որոշում է ստեղծել հոր թվային կլոնը։

«Musk Factor»-ի գաղափարը ծնվել է 44-օրյա պատերազմից հետո։ Կարեւոր էր անել մի բան, որը կգրավեր աշխարհի ուշադրությունը, իսկ Հայաստանն ունի այդ ներուժը, հատկապես ՏՏ ոլորտում։

Musk Factor

Ո՞ւմ թվային կլոնը դու կուզենայիր ստեղծել։

Ռոբին Ուիլյամսի` դերասան։ Ես իրենից շատ բան եմ սովորել․․․ Այն, ինչ ինքը պատմում է իր ֆիլմերով․ հավատալ հեքիաթին։

Ի՞նչն է քեզ օգնում շարունակելու հավատալ։

Երբ ինչ-որ բան ստացվում է քեզ մոտ, սկսում ես հավատալ։ Իհարկե լինում է, որ չի ստացվում։ Տարիքի հետ երազանքի հետեւից գնալը դժվարանում է: Ինչքան անհաջողությունները շատանում են, դու ավելի փակվում ես։ Իմ բախտը մի քիչ բերել է։ Այն պրոյեկտները, որոնք ես արել եմ, դժվար են եղել, անհավատալի են եղել, բայց ես արել եմ։ Ինձ դա ուժ է տալիս, որ անեմ ավելի կարեւոր բաներ, ավելի մեծ։ Եվ թիմը․․․ Որովհետեւ մենակ հեշտ է հիասթափվելը։ Բայց եթե կա թիմ, որը հավատում է դրան, դա օգնում է չհիասթափվելու։

Ի՞նչ ես կարծում, արդյո՞ք արհեստական բանականությունը կարող է ինչ-որ պահից ավելին լինել, քան homo sapiens-ը։

Այն արդեն հիմա էլ որոշ դեպքերում ավելին է։ Անվտանգության ոլորտում, օրինակ, արհեստական բանականությունը ավելի հեշտությամբ կարող է ճանաչել հանցագործին բնորոշ վարքը։

Կարո՞ղ է վիրտուալ իրականությունը փոխարինել մարդկանց։

Շատ դեպքերում՝ հա։ Ո՞նց է արհեստական շաքարը փոխարինում սովորականին, նույն կերպ էլ արհեստական ինտելեկտը քեզ հարմար փոխարինող տարբերակներ կարող է գտնել։

Իսկ սիրելի մարդկա՞նց։

Մեր սերիալը դրա մասին է, բայց ո՛չ փոխարինելու։ Դա ավելի շատ լրացնելու մասին է։ Մենք բոլորս ցավալի կորուստներ ունեցել ենք ու կուզենայինք չունենալ։ Եթե արհեստական բանականությունը դա լրացնի, միայն լավ կլինի։

Արի ընդունենք, որ տեխնոլոգիաները չեն կանգնելու։ Զարգանալու են։ Ու ամենակարեւոր խնդիրն այն է՝ ոնց մենք դա կօգտագործենք, ոնց կօգտագործենք այդ գաղափարը։ Ապագան շատ ավելի մոտ է, քան մենք պատկերացնում ենք։ Մենք ակնոցը դրած բազմոցի վրայից վեր չենք կենա, «Amazon»-ի դրոնները մեզ կբերեն ուտելիք, եւ մենք կմտնենք այն աշխարհների մեջ, որտեղ մենք ուզենք։

Մարդն ինչքան էլ չուզենա, եթե դա հեշտացնելու է իր կյանքը, ինքը կտրվելու է սոցիումից։ Եթե հնարավորություն լինի ժամադրության գնալու Meta աշխարհում, դու ընտրելու ես դա։ Այս տարի ներդրումների մեծ մասը հատկացվել է Meta աշխարհների ստեղծմանը։ Այստեղ ամեն ինչ ավելի հասանելի է դառնում․ կարող ես պարել, գնալ ժամադրության, գործնական հանդիպումների։ Հանդիպումները կլինեն մեր ավատարներով։ Ես, օրինակ, այդպես կխուսափեմ խցանումներից, ինքնաթիռներից եւ այլն։

Սերիալում կրոնների առաջնորդն ասում է, որ Աստված ծրագրավորող է, դու ինչպե՞ս ես պատկերացնում Աստծուն։

Արարիչ։ Կապ չունի՝ ոնց ենք անվանում։ Անիմաստ է պատկերացնել․ նշանակություն չունի։ Ես իր գրած կոդն եմ պատկերացնում։ Մեր ԴՆԹ-ից սկսած՝ ամեն ինչ ծրագրավորում է ի վերջո։

Musk Factor

Մենք հասկանում ենք, որ կրոնը կարիք ունի մոդեռնիզացվելու։

Մենք մեր սերիալում այնպիսի գիծ ենք տանում, որ կրոնը կարող է լինել նաեւ թվային աշխարհում, որպեսզի հետաքրքիր դառնա։ Մեր սերիալի առաջին էպիզոդում հենց ցույց ենք տալիս, որ հերոսներից մեկը, ով պայմանագիր ունի կրոնական կազմակերպությունների հետ, ստեղծել է ծրագիր, որը թույլ է տալիս, որ ծեսերը կատարվեն Meta-ում։ Մարդը չի կտրվում կրոնից եւ իր կոմֆորտ զոնայից՝ Meta-ից։ Եթե մենք թույլ տանք, որ կրոնական ծեսերը կատարվեն նաեւ Meta աշխարհում, երկու կողմն էլ շահող դուրս կգան։ Կրոնը մեզ կապում է հողեղենի հետ, ասում է՝ հանգստացե՛ք։ Կարծում եմ՝ դա պետք է։

Ի՞նչ արժեքներ են կորչում տեխնոլոգիաների այսքան արագ զարգացման ճանապարհին։

Մարդկանց միջից կարեկցանքը դուրս է գալիս, անտարբեր են դառնում։ Էմոցիաները կորչում են։ Այդ պատճառով մենք 2032 եւ 1970 թվականների կոնտրաստն ենք ցույց տալիս, որովհետեւ լիքը արժեքներ, այո՛, ճանապարհին կորչում են։ Իսկ կապը կա, որովհետեւ այդ տարիքի մարդիկ դեռ մեզ հետ են եւ լրիվ ուրիշ էմոցիաներով։ Մինչեւ 1990 թվականը եղել է լրիվ ուրիշ աշխարհ։ Հետո են եկել տեխնոլոգիաները։ Դա հետաքրքիր է եղել, ու ռեալից չկտրվելու համար մենք ունենք այդպիսի հերոս։ Եվ դրանից ինչ-որ մաս փորձում ենք տանել ապագա։

Ինչպե՞ս են տեխնոլոգիաները ազդում հարաբերությունների վրա։

Իրականում տեխնոլոգիաները թողնում են, որ դու քեզ մենակ ավելի լավ զգաս, ավելի հետաքրքիր լինի, ու այս ամենը քեզ կտրում է սոցիալական կյանքից։

Արդյո՞ք դա մեզ չի տանում ոչնչացման։

Եթե մենք այլ մոլորակ տեղափոխվենք, քիչ հավանական է, որ մարդկությունը կվերանա։ Իլոն Մասկը մեզ խոսք է տվել, որ կգնանք Մարս, մարդկությունը նոր սկիզբ կունենա։ Մի ասացվածք կա, ասում է՝ մի՛ պահիր բոլոր ձվերը մի զամբյուղի մեջ։ Հիմա մենք բոլոր ձվերը պահել ենք մի զամբյուղի մեջ, ու դա Երկիր մոլորակն է։

Musk Factor

Որտե՞ղ ես գտնում քո ոգեշնչումը։

Բարի, պուպուշ էմոցիաների մեջ։ Լացելու էմոցիաների մեջ։

Ի՞նչն է քեզ լացելու թվում։

Ահավոր զռացել եմ «Coco»-ի ժամանակ։ Դա վերջինն էր, որ հիշում եմ։ Ես երկար ժամանակ է՝ մենակ եմ ապրում, եւ հենց ավարտվեց, վերցրի հեռախոսը ու զանգեցի ընտանիքիս։ Ինձ շատ բան տվեց այդ մուլտը։ Այնպես են նկարել, որ վերջանում է, մի վայրկյան շուտ ուզում ես զանգել ընտանիքիդ անդամներին, իսկ եթե կողքիդ են, ուզում ես միանգամից գնալ ու պաչել։

Կա՞ն հերոսների նախատիպեր։

Իրենց կերպարներից բոլորի մեջ դրված է իմ միջից ինչ-որ բան, իմ շրջապատից ու այն ֆիլմերից, որոնք տեսել եմ։

Այդ կերպարների մեջ դու որտե՞ղ կաս ամենաշատը։

Հերոսներից մեկի անունը Ռաֆայել է, ինձ հետ կապ չունի, ուղղակի անուններ են վերցված, որ հաճելի լինի լսել աշխարհի տարբեր մասերում։ Իր պատմության գիծը մի քիչ նման է իմ պատմության գծին։

Մեզ մոտ մարդիկ չեն գնահատում ճանապարհը, որ անցնում են։ Ճանապարհը միշտ ավելի հետաքրքիր է, քան այն, ինչին հասնում ես։ Միշտ հիշվում է հենց դա։ Դրա համար պետք է մեծ մտածես, ու հետաքրքիր լինի այդ ճանապարհն անցնելը, որովհետեւ հաջողելու, չհաջողելու դեպքում էլ դու հիշելու բան ունենում ես։ Էմոցիաները, հիշողությունները մնում են ճանապարհից։

«Musk Factor»-ն արդեն ունի չորս սեզոնի սյուժե։ Ներգրավել են «NASA»-ից գիտնականների, աստղաֆիզիկայի հեղինակավոր մասնագետների։ Սերիալը գիտաֆանտաստիկ ժանրի է, բայց հիմնված է տեսությունների վրա։

Դու սկսում ես շփվել համաշխարհային մակարդակի գիտնականների հետ ու գիտական ինֆորմացիան խառնում ես քո պատկերացումներին, դու հասկանում ես, որ աշխարհն այնպիսի տեղ է գնում, որը ե՛ւ շատ վախենալու է, ե՛ւ շատ հետաքրքիր։ Ու վախենալու կողմերի հետ ցույց ենք տալու նաեւ ծիծաղելի կողմերը։ Ունենք հերոս՝ Ռաֆայելի տատիկը, ով արդեն 92 տարեկան է, եւ առաջին անգամ մտնում է մի աշխարհ, որտեղ պետք է գնա հարեւանի տուն։ Մենք չենք կտրվում իրականությունից։

Ինչպե՞ս ես դու փոխվում կերպարների զարգացումների հետ։

Հասկանում ես, որ չպետք է վախենալ ապագայից ու թերագնահատել այն։

Musk Factor

Ի՞նչն է օգնում գնալու երազանքների հետեւից։

Լավ քնելը։ ․․․պատկերացնելը, որ քո ստեղծածը կարող է ինչ-որ բան փոխել, էմոցիա տալ։ Հուզմունք։ Ամենակայֆ էմոցիան։

Դու ե՞րբ ես հուզմունք զգում։

Երբ ժամանակ եմ ունենում։ Երբ կիրակի դուրս ես գալիս՝ ակնոցով, սիրուն երաժշտությունն՝ ականջներումդ, դուրս ես գալիս, հարեւան աշխատողին բարեւում ես, էլի հուզմունք ես զգում։ Էլի թռչում ես։ Հոգիդ թռչում է։

Հարցազրույցը՝ Վիկտորիա Սամուելի

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Զգուշացում չինական ընկերություններին
հաջորդը
Մակրոնը զրուցել է Փաշինյանի եւ Ալիեւի հետ

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Փետրվարի 2022
ԵԵՉՀՈւՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28 
« Հնվ   Մրտ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն