• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
ՀարեւաններՔաղաքականություն

Ընդդիմությունը Թուրքիայում միասնական է, բայց համախոհ չէ

Լիլիթ Գրիգորյան 16:30 | 04.02.2022
Լիլիթ Գրիգորյան 16:30 | 04.02.2022
Presidency of the Republic of Turkey

Թուրքական «Hürriyet» թերթի սյունակագիր Աբդուլքադիր Սելվին իր վերջին հոդվածում փորձել է ներկայացնել Թուրքիայի ընդդիմադիր ուժերի ներքին խմորումները՝ կապված նախագահի ընտրություններում մեկ միասնական թեկնածուով հանդես գալու հետ։

Թուրքիայի խոշոր ընդդիմադիր կուսակցությունները որոշել են առաջիկա նախագահական ընտրություններին հանդես գալ մեկ՝ «Ազգային դաշինքի» ընդհանուր թեկնածուով, բայց թեկնածուի ընտրության հարցում ներքին մեծ տարաձայնություններ են առաջ եկել։

Ազգային դաշինքը 2018 թվականին Թուրքիայում տեղի ունեցած արտահերթ ընտրություններին մասնակցելու համար ստեղծել են ընդդիմադիր խոշոր չորս՝ Ժողովրդահանրապետական (ԺՀԿ), «Լավ», «Երջանկություն» եւ Դեմոկրատական կուսակցությունները։ Դաշինքին հետագայում սկսել են միանալ նաեւ մի քանի այլ ընդդիմադիր կուսակցություններ։

Kemal Kılıçdaroğlu

Հոդվածի հեղինակը նշում է, որ դաշինքի ներսում նախագահի թեկնածուի ընտրության հարցն այնքան անլուծելի է թվում, որ ԺՀԿ ղեկավար Քըլըչդարօղլուն անգամ առաջարկել է կուսակցությունների նախագահների ղեկավարումն իրականացնել հերթափոխով՝ ըստ այբբենական կարգի։ Բայց սա նույնպես հարցի լուծում չի կարող լինել, որովհետեւ, եթե հետեւեն այբբենական կարգին, առաջինը պիտի ղեկավարեն իրենց ազդեցությամբ բավականին թույլ կուսակցությունների ներկայացուցիչները՝ Ահմեդ Դավութօղլուն («Ապագա» կուսակցության հիմնադիր ղեկավար, նախկին վարչապետ) ու Ալի Բաբաջանը (Ժողովրդավարություն եւ զարգացում կուսակցության ղեկավար, նախկին վարչապետ)։

Davitoghlu & Babajan

Այս առաջարկին դեմ են արտահայտվել ԺՀԿ եւ «Լավ» կուսակցության անդամները՝ պատճառաբանելով, որ վերոնշյալ կուսակցությունները չունեն անգամ ձայների 1%-ը, իսկ ԺՀԿ ղեկավարը, որն ունի ձայների 25%-ը, այս մեթոդով պիտի մնա ցուցակի վերջում։

«Ընդդիմության ղեկավարները նույնիսկ դեռ չեն կարողացել նախագահի մեկ միասնական թեկնածու ընտրել, բայց այս խելքով պատրաստվում են Թուրքիայում համակարգային փոփոխություններ իրականացնելու»,- նշում է հեղինակը։

«Hürriyet»-ի սյունակագրի տվյալներով՝ Ահմեդ Դավութօղլուն նախ առանձին հանդիպումներ է ունեցել ԺՀԿ եւ «Լավ» կուսակցությունների ղեկավարների հետ, հետո հանդիպել են երեքով։ Հանդիպման ընթացքում Դավութօղլուն առաջարկել է վերակազմավորել Ազգային դաշինքը՝ բոլոր կուսակցությունների հավասարության սկզբունքով։ Իսկ այն հարցին, թե ով պետք է լինի ընդդիմության թեկնածուն, Դավութօղլուն պատասխանել է, որ ժողովուրդը կընտրի սուննի եւ ազգությամբ թուրք թեկնածուի՝ սրանով չցանկանալով որեւէ խտրական միտք արտահայտել, նշում է հոդվածի հեղինակը։

Ըստ նրա՝ Դավութօղլուն պարզապես ցանկացել է ասել, որ ազգությամբ քուրդ կամ ալեւի թեկնածուների հաղթելու շանսերն այնքան էլ մեծ չեն, եւ ԺՀԿ-ին ընտրող շատ քաղաքացիներ անգամ չեն քվեարկի նրանց օգտին։

Մյուս կողմից էլ խնդրահարույց է Ազգային դաշինքի վերաբերմունքը քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության (ԺԴԿ) նկատմամբ։ Դաշինքի անդամները լավ գիտակցում են, որ եթե ԺԴԿ-ն լինի իրենց կազմում, ԺԴԿ եւ Քրդական աշխատավորական կուսակցության ստվերի տակ մնալով, ազգայնական ուժերը մեծ հակազդեցություն ցույց կտան ու Ազգային դաշինքին չեն սատարի։

Ամեն դեպքում ԺԴԿ-ի շուրջը ստեղծված մյուս ընդդիմադիր դաշինքը դեռեւս հայտնում է, որ աջակցելու է Ազգային դաշինքի թեկնածուին։

Ակնհայտ է, որ բանակցությունները դեռ շարունակվում են։ Նախագահի ընտրություններում քրդամետ ԺԴԿ-ի քվեն շատ կարեւոր է։ Բայց ամեն անգամ, երբ Քըլըչդարօղլուն ցանկանում է մոտենալ ԺԴԿ-ին, հանդիպում է «Լավ» կուսակցության դիմադրությանը, նշում է հեղինակը։ Սրա մասին է վկայում նաեւ «Լավ» կուսակցության փոխնախագահ Յավուզ Աղըրալիօղլուի վատ արձագանքը Քըլըչդարօղլուի՝ «ժողովրդավարության ճանապարհն անցնում է Դիարբեքիրով» արտահայտությանը, քանի որ այս արտահայտությունն անելուց ի վեր «Լավ» կուսակցության ներսում փակ քննարկումներ են սկսվել։

Ըստ նյութի հեղինակի՝ սա չի նշանակում, որ «Լավ» կուսակցությունը կլքի Ազգային դաշինքը, բայց այն, որ իրադարձությունները լավ ուղղությամբ չեն զարգանում, դա փաստ է։ Ամեն դեպքում կրիտիկական պահը դեռ չի հասունացել։ Քանի դեռ հայտնի չէ Ազգային դաշինքի՝ նախագահի թեկնածուն, դեռ ոչինչ պարզ չի կարող լինել, հավելում է հոդվածագիրը։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Զբոսանավը՝ պատմական կամրջի ապամոնտաժման պատճառ
հաջորդը
Արցախի ԱԺ-ն ընդունեց սահմանադրական փոփոխությունների նախագիծը

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Փետրվարի 2022
ԵԵՉՀՈւՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28 
« Հնվ   Մրտ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն