• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Ուկրաինայի հարցում դիրքորոշումները համաձայնեցրել են

aliq 14:54 | 04.02.2022
aliq 14:54 | 04.02.2022
Putin & Xi Jinping

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մեկօրյա այցով ժամանել է Պեկին, որտեղ բանակցություններ կվարի Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ:

Կրեմլի մամաուլի ծառայությունից հայտնել են, որ Ռուսաստանի եւ Չինաստանի ղեկավարների միջեւ բանակցությունները լինելու են լիարժեք։ Ըստ նախագահի օգնական Յուրի Ուշակովի՝ այդ առիթով Պուտինին Պեկինում ուղեկցում է փոքր պատվիրակություն: Պատվիրակությունն ավելի ընդլայնված կազմով կժամաներ, եթե կորոնավիրուսային սահմանափակումներ չլինեին:

Բանակցություններից եւ համատեղ ճաշից հետո ՌԴ եւ Չինաստանի նախագահները կմասնակցեն Օլիմպիական խաղերի բացման արարողությանը։

Ռուս-չինական գագաթնաժողովում կստորագրվեն ավելի քան տասը միջկառավարական ու կորպորատիվ փաստաթղթեր, հանդիպման արդյունքների վերաբերյալ պետությունների ղեկավարները հանդես կգան համատեղ հայտարարությամբ։

Կորոնավիրուսային սահմանափակումների պատճառով նախագահ Պուտինը չի նախատեսում Պեկինում հանդիպել Օլիմպիական խաղերի բացմանը ժամանող այլ պետությունների եւ միջազգային կազմակերպությունների ղեկավարների հետ, թեեւ նրանցից ոմանք, այդ թվում՝ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը, նման ցանկություն են հայտնել։

Չինաստանի ԱԳՆ-ից հայտնել են, որ Չինաստանն ու Ռուսաստանը Պեկինում երկու երկրների արտգործնախարարների հանդիպմանը համաձայնեցրել են Ուկրաինայի հարցում դիրքորոշումները: ՌԴ եւ ՉԺՀ արտգործնախախարներ Սերգեյ Լավրովի եւ Վան Յիի հանդիպումից հետո տարածված հայտարարությունում նշվել է, որ Չինաստանն ըմբռնում եւ աջակցություն է հայտնել անվտանգության հարցերում Ռուսաստանի դիրքորոշմանը:

Կողմերը համաձայնության են եկել ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող տարածաշրջանային հարցերի, այդ թվում՝ Ուկրաինայի, Աֆղանստանի եւ Կորեական թերակղզում տիրող իրավիճակի շուրջ։

Թարմացում․

Պեկինում Չինաստանի նախագահ Սի Ծինփինի եւ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպմանը ՌԴ նախագահն ընդգծել է, որ ռուս-չինական հարաբերությունները զարգանում են բարեկամության ոգով ու ռազմավարական գործընկերությամբ եւ աննախադեպ բնույթ ունեն։

Վլադիմիր Պուտինը շեշտել է, որ 40 միլիարդ դոլարի երկկողմ ապրանքաշրջանառության ներկայիս ծավալները կողմերը մտադիր են հասցնելու 100 միլիարդ դոլարի։

Նա նշել է, որ ռուսական էներգետիկ ընկերությունները մտադիր են ավելացնելու Չինաստանին մատակարարվող նավթի եւ գազի ծավալները։

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտնել է, որ նախագահների հանդիպմանը Սի Ծինփինը աջակցություն է հայտնել անվտանգության երաշխիքների վերաբերյալ Ռուսաստանի մոտեցումներին։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Ներիշխանական անհնարին բանավեճը
հաջորդը
Զբոսանավը՝ պատմական կամրջի ապամոնտաժման պատճառ

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Փետրվարի 2022
ԵԵՉՀՈւՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28 
« Հնվ   Մրտ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն