• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Ադրբեջանը Եվրոպայի փրկի՞չ

aliq 15:06 | 05.02.2022
aliq 15:06 | 05.02.2022
Azerbaijan gas

Քանի որ մտավախություն կա, որ Մոսկվան կարող է արձագանքել արեւմտյան պատժամիջոցներին՝ դադարեցնելով դեպի Եվրոպա գազի մատակարարումը, Եվրոպան եւ Ադրբեջանը բանակցում են, թե ինչպես կարող է Բաքուն ավելացնել գազի արտահանումը դեպի Արեւմուտք:

Եվրամիության արտաքին քաղաքականության ղեկավար Ջոզեպ Բորելը հունվարի 30-ին հաստատեց, որ Բրյուսելը բանակցություններ է վարում Բաքվի հետ: «Մենք պատրաստ ենք եւ ուսումնասիրում ենք բոլոր տարբերակները, եթե այնպես ստացվի, որ դիվանագիտությունը ձախողվի։ Մենք պետք է վարենք ճկուն քաղաքականություն, ներառյալ գազի մատակարարման հարցում, աշխատելով այնպիսի գործընկերների հետ, ինչպիսիք են ԱՄՆ-ը, Քաթարը եւ Ադրբեջանը, եթե Ռուսաստանը որոշի նվազեցնել կամ դադարեցնել առաքումները»,- գրել է նա:

«Եթե կա հրատապ անհրաժեշտություն, ինչպես եղավ Թուրքիայի պարագայում, որոշ ծավալներ կարող ենք ապահովել,- Bloomberg- ին տված հարցազրույցում ասել է Մեծ Բրիտանիայում Ադրբեջանի դեսպան Էլին Սուլեյմանովը:- Բայց Ադրբեջանի ծավալները չեն կարող հավասարվել Ռուսաստանի ծավալներին, դա ակնհայտ է»:

Քանի որ Ռուսաստանը զորքեր է կուտակել Ուկրաինայի սահմանին, ԱՄՆ-ը, ԵՄ-ն եւ Մեծ Բրիտանիան խոստացել են արձագանքել Ռուսաստանի հավանական ներխուժմանը՝ պատժամիջոցներ կիրառելով: Իսկ Մոսկվան պատասխանել է՝ ասելով, որ անջատելու են ծորակները, եւ եվրոպացի գազ սպառողները կհայտնվեն ցուրտ պայմաններում:

Բայց Ադրբեջանի օգնության հնարավորությունը սահմանափակ է, եթե նույնիսկ մի կողմ թողնենք Բաքվի քաղաքական զգայունությունը՝ անցնել Եվրոպայի կողմը Ռուսաստանի համար այս վճռորոշ պահին, երբ նրանք ունեն մտերիմ եւ ամուր հարաբերություններ:

Ադրբեջանը մոտ երկու տասնամյակ աշխատում էր դառնալ Եվրոպա գազի արտահանող, 2020-ի վերջին միացավ Տրանս Ադրիատիկ գազատարին (TAP), որով ադրբեջանական գազը տեղափոխվում էր Հունաստանի եւ Ալբանիայի տարածքով, ինչպես նաեւ Ադրիատիկ ծովով մինչեւ Իտալիա:

Բայց ո՛չ Ադրբեջանի գազի ներկայիս արտադրությունը, ո՛չ էլ գործող գազատարի ենթակառուցվածքը չունեն բավարար կարողություն, որ փոխարինեն ռուսական գազի Եվրոպա արտահանման ծավալներին։ 2020-ին այն եղել է 158,5 միլիարդ խորանարդ մետր:

Ադրբեջանի գազի արտադրությունը վաղուց չի կարողանում ապահովել պահանջվող տեմպերը՝ ինչպես իր ներքին պահանջարկի, այնպես էլ արտահանման մեծացող պարտավորությունների կիրառման համար, եւ երկիրը մի քանի տարի հույսը դրել էր պարբերաբար ներմուծումների վրա՝ պահանջարկը հավասարակշռված պահելու նպատակով:

Ինչպես նշել էր Սուլեյմանովը, Ադրբեջանը համաձայնել էր փետրվարի ընթացքում Թուրքիա ուղարկել օրական 4 միլիոն խորանարդ մետր հավելյալ գազ, որպեսզի օգնի իր հարեւանին՝ լրացնելու անբավարար քանակը, քանի որ Իրանն անսպասելիորեն դադարեցրել էր գազի արտահանումը:

Այդ լրացուցիչ գազը, որը խոստացվել է Թուրքիային, հավանաբար, հնարավոր է դարձել միայն Թուրքիայի եւ Իրանի հետ եռակողմ փոխանակման համաձայնագրի շնորհիվ, որով Իրանը տարեկան ներմուծում է Թուրքմենստանից մեկուկեսից մինչեւ երկու միլիարդ խորանարդ մետր գազ եւ նույն ծավալով արտահանում Ադրբեջան:

Բաքվի արտահանման ուղիները նույնպես սահմանափակ են

Ադրբեջանական արտահանումը Եվրոպա սահմանափակված է մեկ խողովակաշարով՝ TAP, որն ունի տարեկան ընդամենը 10 միլիարդ խորանարդ մետր հզորություն: Այժմ այն տեղափոխում է մոտ 8,1 միլիարդ խորանարդ մետր, որը քիչ է խնայելու համար:

Ադրբեջանի պետական նավթային SOCAR ընկերությունում, որը գլխավոր գործընկերն է ինչպես TAP-ի, այնպես էլ Կասպից ծովի «Շահ Դենիզ» գազային դաշտի, արդեն քննարկումներ են ընթանում խողովակաշարի լրացուցիչ հզորության վերաբերյալ:

«Մենք չենք դիտարկում էներգետիկ անվտանգությունը, հնարավոր ընդլայնումը եւ ծավալների ավելացումը կարճաժամկետ ճգնաժամի տեսակետից: Դուք չեք կարող հաջողության հասնել կարճաժամկետ պարտավորություններով,- ասել է Սուլեյմանովը Bloomberg-ին:- Դա երկարաժամկետ պլանավորում է, դա գործընթաց է, այնպես չէ, որ ինչ-որ մեկը հայտնվում եւ ասում է՝ ինձ ավելի շատ գազ տվեք»:

Ադրբեջանը Կասպից ծովում ունի գազային մի քանի դաշտեր, որոնք ներկայում կա՛մ զարգացման փուլում են, կա՛մ սպասում են անհրաժեշտ ներդրումների, մինչդեռ հարեւան Թուրքմենստանը պարծենում է աշխարհում չորրորդ հսկայական գազի պաշարով՝ 19,5 տրիլիոն խորանարդ մետր կարողությամբ:

Անցյալ տարի Թուրքմենստանի եւ Ադրբեջանի միջեւ, երբեմնի վիճելի, Կասպից ծովում գտնվող Dostlug դաշտի համատեղ զարգացման վերաբերյալ համաձայնագիր կնքվեց՝ արտահանման համար ավելի շատ գազ ապահովելու նպատակով:

Կասպյան գազատարի համար մեկ այլ նախագիծ, որն իրականացվելու է ԱՄՆ ներդրողների կողմից, հնարավորություն կտա խթանելու Եվրոպա արտահանման համար գազի ծավալները:
Ըստ SOCAR-ի՝ TAP Consortium-ը ներկայում իրականացնում է շուկայի ուսումնասիրություններ եւ կարող է որոշում կայացնել այս տարի ներդրումներ կատարել հզորությունների ընդլայնման համար: Բայց դա տեղի չի ունենում մեկ օրում, եւ տարիներ կպահանջվեն, մինչեւ հնարավոր կլինի եվրոպական շուկաներ ադրբեջանական հավելյալ գազ մատակարարել:

Դավիդ Օ՛Բըրն [David O’Byrne. Azerbaijan to Europe’s rescue?] Eurasianet.org

Պատրաստեց Կարինե Դավոյանը 

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Ասանժին ապաստան տրամադրելու բանաձեւը մերժվել է
հաջորդը
Անհայտ կորածի եղբայրը կրակել է տան պատուհանից

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Շինարարի սինդրոմ կամ ո՞վ էր Կարեն Դեմիրճյանը

  • 2

    Երեւանն ամենօրյա աշխատանք է տանում հայ գերիների վերադարձի...

  • 3

    Մեր տխուր իրականությունը վախերի հետեւանք է

  • 4

    Տեղամասերի 99 %-ի հաշվարկներից հետո «Վրացական երազանքը» ունի...

  • 5

    Մոսկվան եւ Կիեւը քննարկում են էներգետիկ ենթակառուցվածքներին հարվածների...

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Փետրվարի 2022
ԵԵՉՀՈւՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28 
« Հնվ   Մրտ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն