• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
Մշակույթ

«Թղթե ականներ». Կամո Նիգարյանի պաստառային արվեստը

Անուշ Առաքելյան 13:00 | 07.02.2022
Անուշ Առաքելյան 13:00 | 07.02.2022
Kamo Nigaryan exhibition

«Պետք է դիտողն ինքը որոշի, թե որ ականն է իր մտքում կամ պատկերացումներում պայթում: Ինչու «Թղթե ականներ». քանի որ պաստառային արվեստը միտված է նրան, որ ինչ-որ բան արթնացնի մեր գիտակցության մեջ, հատկապես երբ խոսքը  քաղաքական, սոցիալական պաստառի մասին է»,- արվեստաբան Վիգեն Գալստյանն այսպես է մեկնաբանում հայ ժամանակակից արվեստի եւ դիզայնի անվանի դեմքերից Կամո Նիգարյանի պաստառային արվեստի առաջին հետահայաց ցուցադրության խորագիրը:

«Թղթե ականներ» ցուցահանդեսն ընդգրկում է ավելի քան 70 տպագրված եւ անտիպ պաստառներ, ինչպես նաեւ նախապատրաստական էսքիզներ, որոնք ամբողջական պատկերացում են տալիս 1970-2000-ականներին գրաֆիկ-դիզայների ստեղծագործության մասին:

Kamo Nigaryan exhibition

Քաղաքական, թատերական, ցուցահանդեսային եւ կինոյի թեմաներին առնչվող այս գործերում Նիգարյանը կտրուկ հեռանում է Հայաստանում պաշտոնապես թողարկված պաստառներին բնորոշ դիդակտիկ մեթոդներից:

Նա քննադատական միտք արթնացնող պաստառներ էր ստեղծում եւ պաստառը դիտարկում էր որպես հանրային տարածքում տեսողական հաղորդակցության հզոր գործիք, որն անմիջապես կարող էր ազդել  մարդու բնազդների եւ կարծրացած գիտակցականի վրա: Նիգարյանն իր գործունեությունը բրեժնեւյան լճացման դարաշրջանում էր սկսել, առաջին հերթին նրա բողոքն իշխանությանն էր ուղղված՝ գաղափարական, մտավոր, մշակութային լճացման համար:

1960-ականների լեհական, կուբայական եւ արեւելագերմանական գրաֆիկական արվեստի ազդեցության տակ նկարիչը համարձակորեն միաձուլում էր էքսպրեսիոնիստական, սյուրռեալիստական եւ մինիմալիստական ոճերը տպագրության հետ:

Vigen Galstyan«Նիգարյանի պաստառների սադրիչ, քննադատական բնույթը խորթ էր խորհրդահայ արվեստի համակարգին: Թերեւս դա է պատճառը, որ նկարչի պաստառային նախագծերից տպագրվել է մի փոքր մասը միայն, իսկ նրա նորարարական դիզայներական գաղափարների հսկայական ներուժը չի յուրացվել Հայաստանի հրատարակչական եւ արդյունաբերական ոլորտներում»,- ասում է Վիգեն Գալստյանը, որն արդեն Նիգարյանի երրորդ հետահայաց ցուցահանդեսն է համադրում:

Ըստ Վիգեն Գալստյանի՝ նա քիչ արվեստագետներից է, որ Հայաստանում բազմապլան ժառանգություն է թողել արվեստի տարբեր ձեւաչափերում՝ դիզայն, գեղանկարչություն, գրաֆիկական արվեստ, լուսանկարչություն. այդ բոլորը ներկայացնել միաժամանակ եւ համընդհանուր ձեւով բավական բարդ է:

Գրաֆիկական դիզայնն այն բնագավառն է, որ էապես կապված է արդյունաբերության, հրատարակչության հետ. եթե երկրում կա զարգացած հրատարակչություն կամ արդյունաբերություն, զարգանում է նաեւ գրաֆիկ դիզայնը:

Kamo Nigaryan exhibition

Խորհրդային Հայաստանում շատ են եղել հետաքրքիր գրաֆիկ դիզայներներ, Վիգեն Գալստյանը նշում է Հակոբ Կոջոյանի անունը, որը Կամո Նիգարյանի նման փորձում էր կայացնել ոլորտը, բայց դա նրան էլ չհաջողվեց: Չկար այս ճյուղի հանդեպ պատշաճ ուշադրություն: Արվեստագետներից քչերն էին այն դիտարկում որպես ստեղծագործական լուրջ ոլորտ:

Հետագայում՝ 60-ականներին, գրաֆիկ դիզայնը լուրջ վերելք է ապրում, 80-ականներին նոր մոտեցումներ են դրսեւորվում, իսկ հետանկախության տարիներին դիզայնի ոլորտը անկում է ապրում՝ հրատարակչության, արդյունաբերության բացակայությամբ պայմանավորված: Միայն վերջին մի քանի տարիներին է ոլորտը կենդանացման նշույլներ ցույց տալիս:

Kamo Nigaryan exhibition

Վիգեն Գալստյանն ասում է՝ Նիգարյանը կոմպրոմիսների չէր գնում. տեսնելով իրավիճակը, զգալով, որ այս դաշտում չի կարող ներազդել մարդկանց առօրյա կյանքի վրա՝ հետզհետե հեռանում է գրաֆիկ դիզայնից՝ կենտրոնանալով գեղանկարչության, լուսանկարչության, թանգարանային դիզայնի վրա:

Marine Haroyan«Կամոյի նախագծով են վերականգնվել Գյումրու Ձիթողցյանների ու Մերկուրովի թանգարանները: Տիեզերական մտածողություն ուներ: Ես երեւի այն երջանիկներից եմ, որ ներկա էին լինում այդ արարման պրոցեսին: Ինքն անգամ երբ հանգիստ նստած էր, միտքը միշտ զբաղված էր: Ընկերներից մեկն ասում էր. «Կամո՛, ինձ թվում է՝ քո ուղեղից ձայներ են գալիս»: 2006 թվականին, կյանքի վերջին տարիներին Հայաստանի ազգային պատկերասրահի ֆիլմերի ծրագրի համար կինոպաստառներ էր անում, իր բոլոր մտահղացումներն ու մտքերը կարողացավ իրագործել առանց որեւէ սահմանափակման»,- պատմում է այրին՝ Մարինե Հարոյանը:

«Ասում էր՝ պաստառը պետք է իլյուստրացիա չլինի, այլ պետք է ասելիք ունենա: Պիեսի մեջ առանձնացնում էր հավանած միտքն ու դրա վրա կառուցում արդեն մնացածը»։ Ըստ Մարինե Հարոյանի՝ նույն մոտեցումն ուներ նաեւ նկարչության հանդեպ. «Ես մարդ չեմ նկարում, ես բնություն չեմ նկարում, ես երեւույթն եմ նկարում»:

Պաստառների ողջ հավաքածուն այսօր արվեստագետի տանն է պահվում, Մարինե Հարոյանը մտադիր է հավաքածուն հանձնել ի պահ թանգարանի:

Kamo Nigaryan exhibition
Kamo Nigaryan exhibition

«Սպասում եմ, երբ պատկերասրահը կամ ժամանակակից արվեստի թանգարանը կունենան համապատասխան շենք, որ ամբողջ հավաքածուն՝ մի քանի հազար կտավ, գրաֆիկա, լուսանկար, նվիրեմ, եւ ինքն այդ թանգարանում ունենա մեկ կամ երկու ցուցասրահ: Սպասում եմ նաեւ ցուցահանդեսներ անելով»: Մարինե Հարոյանն ասում է՝ շուտով լույս կընծայվի Կամո Նիգարյանի մասին մի պատկերագիրք, արդեն համաձայնություն են ձեռք բերել իտալական «Սկիրա» հրատարակչության հետ, համաճարակով պայմանավորված՝ գործընթացը փոքր-ինչ հապաղում է:

Kamo Nigaryan exhibition

Ցուցահանդեսը, որ կազմակերպել է «Թեք» թատրոնը՝ Երեւանի Գյոթե կենտրոնի աջակցությամբ, Ազգային պատկերասրահում կգործի մինչեւ մարտի 6-ը:

Անուշ Առաքելյան

Մասնագիտությամբ լեզվաբան եմ, բայց հիմնական զբաղմունքս եղել է լրագրությունը։ Սկսելով «Շողակաթ» հեռուստաընկերությունից՝ մշտապես լուսաբանել եմ մշակութային իրադարձություններ՝ խնդիր ունենալով արվեստի երեւույթները չթողնել ստվերում։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Իրանն ակնկալում է՝ ԱՄՆ-ը կչեղարկի բոլոր պատժամիջոցները
հաջորդը
Բուժօգնություն Արցախի բարձրլեռնային գյուղի բնակիչներին

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Փետրվարի 2022
ԵԵՉՀՈւՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28 
« Հնվ   Մրտ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն