• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • русская редакция
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • русская редакция

Ցուցահանդես՝ «Գրելը սփոփանք է»

Անուշ Թրվանց 19:14 | 07.02.2022
Անուշ Թրվանց 19:14 | 07.02.2022

Ստամբուլի «Արաս» հրատարակչատան «Եսայան» սրահում գործում է պոլսահայ գրող Զավեն Պիպեռյանին նվիրված ցուցահանդես` «Գրելը սփոփանք է» խորագրով:

Հրատարակչությունն այս ցուցահանդեսով ամփոփում է գրողի 100-ամյակը, որ լրացավ անցյալ տարի եւ նշվեց բազմաթիվ ձեռնարկներով:

Գրականագետ Սեւան Դեյրմենջյանը, որ Զավեն Պիպեռյանի՝ վերջին տարիներին լույս տեսած գրքերի խմբագիրն է, «Ալիք Մեդիա»-ին ասում է, որ Պիպեռյանի գրականությունը մեծ հետաքրքրություն է վայելում ոչ միայն հայերի, այլեւ թուրքերի շրջանում: «Նրա գրականության թեման թեեւ առավելապես հայ հասարակությունն է, հատկապես գրել է ունեւորության տուրքի եւ 1955-ի սեպտեմբերի 6-ի եւ 7-ի դեպքերի, Պոլսո հայերի, Թուրքիայում հայ լինելու եւ թուրքական պետության ճնշման մթնոլորտի բերմամբ ձեւավորված հայկական ինքնության, պահվածքի եւ այլ թեմաների մասին, բայց Թուրքիայի այդ շրջանի պատմությունն ուսումնասիրող թուրք մտավորականները, պատմաբանները, գրականագետներն իրենց ուսումնասիրություններում անպայման անդրադառնում են Պիպեռյանին»:

Անցալ տարեվերջին թուրքական «Նոթոս» գրական հանդեսը հատուկ համար է նվիրել պոլսահայ գրողին, «Արաս» հրատարակչությունն է 2000-ականներից սկսած վերահրատարակել նրա երեք վեպերը, որոնք թարգմանվել եւ տպագրվել են նաեւ թուրքերեն: Դեյրմենջյանը տեղեկացրեց, որ այս տարի կթարգմանվի նաեւ գրողի «Ծովը» պատմվածքների ծողովածուն:

Zaven Pipeoyan

Գրականագետն ասում է, որ Պիպեռյանը սփյուռքահայ գրականության կարեւոր վիպագիրներից է. նրա երեք վեպերը՝ «Լկրտածը», «Անկուտի սիրահարներ» եւ «Մրջույններու վերջալույսը», ինչպես նաեւ պատմվածքների ժողովածուն թե՛ իրենց առաջին հրատարակությունների, թե՛ վերահրատարակությունների ժամանակ միշտ հետաքրքրությամբ են ընդունվել: Ասում է, որ նրա մասին նույնիսկ «Սովետական գրականություն» հանդեսն է գրել: Այսօր էլ սփյուռքում եւ Հայաստանում որոշ հետազոտողներ ուսումնասիրություններ են անում Պիպեռյանի գրականության շուրջ, բայց վերջին շրջանում հատկապես Սեւան Դեյրմենջյանն է ակտիվ զբաղվում իր հայրենակից գրողի գրականությամբ, հոդվածներ տպագրում, անտիպներն ուսումնասիրում: Նա Պիպեռյանի արխիվից հրատարակել է նաեւ բանաստեղծություններ, ինչը գրողի գրականությամբ հետաքրքրվողների համար նորություն էր. հայտնի չէր, որ անվանի վիպագիրը, հրապարակախոսը նաեւ բանաստեղծություններ է գրել:

Zaven Pipeoyan

100-ամյակի առթիվ լույս է տեսել նաեւ Պիպեռյանի՝ ֆրանսերենով գրած ինքնակենսագրությունը, ապա թարգմանվել թուրքերեն: 1921-1984 թվականներին ապրած գրողը ինքնակենսագրության մեջ 1940-ականների Թուրքիայի մասին կարեւոր իրադարձություններ է նկարագրում:

100-ամյակն ամփոփող ցուցահանդեսի առթիվ Սեւան Դեյրմենջյանը Պիպեռյանի մասին օրերս թուրք գրականագետ Սեւենգյուլ Սոնմեզի հետ առցանց դասախոսություն է ունեցել: Իսկ ցուցահանդեսը ներկայացնում է Պիպեռյանի գեղանկարները (իր մի քանի գրքեր ձեւավորել է հենց ինքը՝ գրողը), ձեռագրերը, անձնական իրեր, մամուլ: «Գրելը սփոփանք է» ցուցահանդեսը Ստամբուլում գործելու է մինչեւ մարտի 31-ը:

Անուշ Թրվանց

Երբ լրագրողական աշխատանքի բերումով սկսում ես որոնել՝ որտե՞ղ է թաղված շան գլուխը, եւ հընթացս պարզում՝ որտե՞ղ են ձմեռում խեցգետինները, ուրեմն ճիշտ ճանապարհին ես։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Արցախում հայկական մշակութային ժառանգության ոչնչացման վերաբերյալ
հաջորդը
Թուրքական մամուլի տեսություն. լիրայի սղաճը եւ «Օմիկրոնը»

խմբագրական

Սիրուն չէ, Աստված

Ուկրաինա | Պատերազմ

Եկա եւ ասացի՝ կմնամ մինչեւ հաղթանակ. Դա Վինչի

Ուկրաինա․ մարդկային պատմություններ

Հաղթանակն, անկասկած, լինելու է, ու մենք վերադառնալու ենք

լրահոս

  • Պեկինը դիվանագիտական հովանոց է ապահովում Պուտինի համար․ ԱՄՆ...

    12:00 | 22.03.2023
  • «Ուղիղ բանակցությունները խաղաղության հասնելու միակ միջոցն են». Բլինքենը՝...

    23:02 | 21.03.2023
  • Անվանափոխության այլընտրանքն «Արմենիա»-ի գործունեության դադարեցումն էր

    21:20 | 21.03.2023
  • Տեղանքում մոլորված զինծառայողը հայտնվել է Ադրբեջանի վերահսկողության տակ...

    20:19 | 21.03.2023
  • Զերծ մնալ լրացուցիչ սպառնալիքներ ստեղծող արկածախնդիր նախաձեռնություններից

    19:27 | 21.03.2023

ընտրանի

  • 1

    Չլինել ագահ ու ցինիկ

  • 2

    Հակամարտության ամենաթեժ կետերից՝ Գյումրի

  • 3

    Շարադրություն. Լուսիա Մեսրոպյան, «Իմ գյուղը»

  • 4

    Շարադրություն․ Թեհմինե Պետրոսյան, «Իմ գյուղը»

  • 5

    Զերծ մնալ լրացուցիչ սպառնալիքներ ստեղծող արկածախնդիր նախաձեռնություններից

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Փետրվարի 2022
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28  
« Հնվ   Մրտ »

© 2023 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա