• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Հանդիպումը խթանե՞լ է լարվածության թուլացումը

aliq 13:43 | 08.02.2022
aliq 13:43 | 08.02.2022
Macron & Putin

Ըստ ռուսական «ՌԻԱ Նովոստի» գործակալության՝ Ռուսաստանի եւ Ֆրանսիայի առաջնորդներ Վլադիմիր Պուտինի եւ Էմանուել Մակրոնի բանակցությունները տեւել են 5 ժամ, որից հետո նրանք հանդես են եկել մամուլի ասուլիսով։

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը առանձնազրույցից հետո ասել է, որ Ֆրանսիայի նախագահ Մակրոնի առաջ քաշած մի շարք գաղափարներ, որոնց մասին դեռ վաղ է խոսել, լիովին կարող են հիմք ծառայել Ուկրաինայի վերաբերյալ հետագա քայլերի եւ Եվրոպայում անվտանգության համար։

Պուտինը հույս է հայտնել, որ քննարկված հարցերը Մակրոնը կբարձրաձայնի նաեւ Կիեւում:  ՌԴ նախագահը ասել է, որ  պայմանավորվածություն է ձեռք բերվել բանակցություններից հետո զանգահարել եւ վերլուծել։

Մակրոնն իր մտահղացումների վերաբերյալ ասել է, որ Եվրոպայում կայունության նոր մեխանիզմներ կան, սակայն դրանք կյանքի կկոչվեն ոչ թե ընթացիկ պայմանավորվածությունների վերանայման ճանապարհով, այլ անվտանգության հարցերի նորարարական լուծումներով։

«Ուզո՞ւմ եք, որ Ֆրանսիան պատերազմի Ռուսաստանի դեմ։ Բայց չէ՞ որ կարող է այդպես էլ լինել… եւ հաղթողներ չեն լինի»,-Պուտինը կրկին ներկայացրել է տարբերակ, թե եվրոպական երկրներն ինչպես կարող են Ղրիմի պատճառով ներքաշվել Ուկրաինայի սկսած միջուկային պատերազմի մեջ։ ՌԴ նախագահն ասել է, որ հակառակ կողմը ոչինչ չի ձեռնարկում, մինչդեռ ռուսական կողմից ինչ-որ բան է պահանջում։

«Եկեք այդպես չխաղանք։ Դա վատ խաղ է։ Մեզ այդ խաղը դուր չի գալիս»,- ընդգծել է Պուտինը։

Կարմիր հրապարակով պատվիրակության զբոսանքից հետո Ֆրանսիայի նախագահը գնացել է իր հյուրանոցը` հրաժեշտի պահին ժպտալով լրագրողներին։ Գիշերը Մակրոնն անցկացրել է Մոսկվայում, իսկ առավոտյան մեկնել Կիեւ` Զելենսկիի հետ բանակցելու։

Ըստ ամերիկյան «Financial Times» պարբերականի՝ Մոսկվայում Ռուսաստանի եւ Ֆրանսիայի նախագահներ Վլադիմիր Պուտինի եւ Էմանուել Մակրոնի բանակցությունները խթան են դարձել Ուկրաինայի շուրջը լարվածության թուլացման համար:

Մասնավորապես, ըստ պարբերականի, կողմերը քննարկել են Բելառուսից զորավարժությունների ավարտից հետո ռուսաստանցի 30 հազար մարդուց բաղկացած զինվորականների դուրսբերումը: «Financial Times»-ը գրում է, որ ձեռք է բերվել նոր ռազմական նախաձեռնություններ չցուցաբերելու եւ ռուսական զորքերի տեղաբաշխման շուրջ ընդարձակ երկխոսություն վարելու համաձայնություն:

«Դա նաեւ կհանգեցնի հետագա հանդիպումների եւ հավաքական անվտանգության շուրջ կառուցվածքավորված երկխոսության համաձայնագրի»,- գրում է պարբերականը՝ հավելելով, որ Պուտինն ու Մակրոնը բանակցություններից հետո անցկացված մամուլի ասուլիսում նման խոստումների քննարկման մասին չեն հիշատակել:

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Քաղաքական նոր բիզնեսի շահառուները
հաջորդը
Թուրքիայում սպասում են Պուտինին

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Փետրվարի 2022
ԵԵՉՀՈւՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28 
« Հնվ   Մրտ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն