• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Պեկինը դատապարտել է ՆԱՏՕ-ի ընդլայնման քաղաքականությունը

aliq 17:58 | 08.02.2022
aliq 17:58 | 08.02.2022
China flag

Եվրամիությունում Չինաստանի ներկայացուցչության մամուլի ծառայությունը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ի որդեգրած ընդլայնման քաղաքականությունը չի նպաստում գլոբալ անվտանգությանը եւ կայունությանը:  ՆԱՏՕ-ն, ըստ չինացի դիվանագետների՝ Սառը պատերազմի մնացորդ է եւ աշխարհի խոշորագույն ռազմական դաշինքը։ Սառը պատերազմի ավարտից երեսուն տարի անց դաշինքը շարունակում է ընդլայնել իր աշխարհագրությունը եւ գործողությունների շրջանակը, մասնակցում է բլոկային քաղաքականությանը եւ առճակատմանը:

«Չինաստանը համարում է, որ տարածաշրջանային անվտանգությունը ռազմական դաշինքների ամրապնդմամբ կամ ընդլայնմամբ չպետք է երաշխավորվի։ Հորդորում ենք ՆԱՏՕ-ին հրաժարվել Սառը պատերազմի մտածելակերպից եւ գաղափարական կողմնակալությունից, հարգել այլ երկրների ինքնիշխանությունը, անվտանգությունը, շահերը, ինչպես նաեւ քաղաքակրթությունների, պատմության եւ մշակույթի բազմազանությունը»,- նշված է հաղորդագրության մեջ:

Պաշտոնական Պեկինը ՆԱՏՕ-ին հորդորել է անել ավելին՝ երկրների միջեւ փոխվստահության ամրապնդման եւ տարածաշրջանային խաղաղության ու կայունության պահպանման համար:

Ավելի վաղ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը Բրյուսելում հայտարարել էր, թե ՆԱՏՕ-ն դիտարկում է դաշինքի արեւելքում ուժերի ավելացման հնարավորությունը։ Հյուսիսատլանտյան ռազմական դաշինքի ղեկավարը նշել էր, որ պաշտպանության ամրապնդման շուրջ ՆԱՏՕ-ն  խորհրդակցություններ է անցկացնում, թեեւ դրա վերաբերյալ վերջնական որոշում դեռ չկա:

Եթե ռուսական զորքը մնա Բելառուսում՝ դա միանգամայն այլ կացություն կլինի

ՆԱՏՕ-ի Ռազմական կոմիտեի պետ, Նիդերլանդների նավատորմի լեյտենանտ-ծովակալ Ռոբ Բաուերը հայտարարել էր, որ ՆԱՏՕ-ն իր արեւելյան ճակատը հզորացնելու նպատակով կարող է ընդարձակել ներկայությունը Լեհաստանում եւ Բալթյան երեք հանրապետություններում: Դաշինքն, ըստ Բաուերի, այդ քայլին է դիմում` հաշվի առնելով Ուկրաինայի վրա Ռուսաստանի հարձակման վտանգը:

«ՆԱՏՕ-ն ուշի-ուշով հետեւում է այս գործընթացներին եւ ուժի ցուցադրման դրսեւորումներին: Մեր հետագա քայլերը կախված կլինեն ռուսների կեցվածքից, օրինակ, եթե Մոսկվան տուն վերադարձնի Բելառուս ուղարկած զինծառայողներին՝ դա մի տարբերակ է, եթե նրանք մնան Բելառուսում՝ դա միանգամայն այլ կացություն կլինի»,- ասել է Բաուերը:

Ըստ ծովակալի՝ Ռուսաստանը մինչեւ փետրվարի վերջ արդեն կունենա Ուկրաինա ներխուժելու համար անհրաժեշտ զինուժ, սակայն դեռ հայտնի չէ, թե արդյոք կդիմի ռազմական գործողության: Մոսկվան հավատացնում է, որ նման մտադրություն չունի:

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Կախված է ժամանակացույցից եւ համաճարակաբանական պայմաններից
հաջորդը
Ծանրաշարժ արջը շտապում է

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Փետրվարի 2022
ԵԵՉՀՈւՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28 
« Հնվ   Մրտ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն