• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Թուրքիայում սպասում են Պուտինին

aliq 14:59 | 08.02.2022
aliq 14:59 | 08.02.2022
Ibrahim Kalin

Թուրքիայի նախագահի խոսնակ Իբրահիմ Քալընը «A Haber» հեռուստաընկերության ուղիղ եթերում խոսել է օրակարգային մի քանի հարցերի մասին, հայտնում է «Hürriyet» պարբերականը։

Սղաճի հետևանքով էլեկտրականության գնի կտրուկ աճի վերաբերյալ մեծ աղմուկ է բարձրացել երկրում, ինչի մասին Քալընը ասել է․ «Էլեկտրականության բարձր գների հարցում անշուշտ նոր քայլեր են ձեռնարկվելու։ Նախագահն այս առումով հրահանգավորում է բոլորին։ Մեր քաղաքացիներին չենք թողնի, որ սղաճի տակ խեղդվեն»։

Իբրահիմ Քալընը խոսել է նաեւ Էրդողանի առողջական վիճակի մասին՝ նշելով, որ նախագահի ինքնազգացողությունը բավականին լավ է, բժիշկների կարծիքով մի քանի օրից թեստի արդյունքն արդեն բացասական կլինի։ Հայտնել է նաեւ, որ անգամ այս վիճակում մշտապես կապի մեջ է նախագահի հետ, որպեսզի նրա առողջական վիճակի պատճառով երկրում ընթացող գործերը չտուժեն։

Անդրադառնալով Ուկրաինա-Ռուսաստան հարցին՝ նախագահի խոսնակը նշել է, որ Էրդողանի առաջարկով նախատեսվող հանդիպումը Թուրքիայում շատ կարեւոր է։ Ըստ նրա՝ Ուկրաինայի նախագահ Զելենսկին դրական է արձագանքել առաջարկին: Եթե Պուտինը եւս նույն կերպ արձագանքի, հանդիպումն անպայման կկայանա։ Բացի այդ, առաջիկա օրերին նաեւ կհստակեցվի Ռուսաստանի նախագահ Պուտինի՝ Թուրքիա այցի ամսաթիվը, հայտնում է պարբերականը։

«Խոսակցություններ էին տարածվում նախագահ Էրդողանի՝ առաջիկա ընտրություններում թեկնածության վերաբերյալ։ Մեջլիսի ղեկավարը հստակ հայտարարություն արեց։ 2023-ին սպասվող ընտրություններում նախագահի թեկնածությունն առաջադրելու հարցում ոչ մի իրավական խոչընդոտ չկա։ Բազմիցս նշել ենք՝ արտահերթ ընտրություն չի լինելու»,- ասել է Իբրահիմ Քալընը։

Նախորդ օրերին բավականաչափ քննարկվեց Իսրայելի նախագահ Հերցոգի՝ Թուրքիա այցի հավաստիությունը։ Էրդողանի խոսնակը նշել է, որ Հերցոգի այցը Թուրքիա կայանալու է․ «Իսրայելի հետ մեր հարաբերություններում երկու հարթություն կա․ նախ՝ մեր երկկողմանի հարաբերությունները, իսկ հետո` նաեւ Պաղեստինի հարցը։ Մենք սա Իսրայելի իշխանություններին հստակ կերպով ասել ենք․ այն, ինչ կատարվում է Պաղեստինում, հետաքրքրում է մեզ։ Ոչ ոք սա չի կարող հարցականի տակ դնել։ Իսրայելը Պաղեստինի հարցում սկսել է կառուցողական քայլեր անել»,- հաղորդում է «Hürriyet»-ը։

Պատրաստեց Լիլիթ Մարտիրոսյանը

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Հանդիպումը խթանե՞լ է լարվածության թուլացումը
հաջորդը
Լուկաշենկոն, ֆորպոստը եւ հայ քաղաքական միտքը

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Փետրվարի 2022
ԵԵՉՀՈւՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28 
« Հնվ   Մրտ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն