• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
ԽմբագրականՆերքինՔաղաքականություն

Ծանրաշարժ արջը շտապում է

Մհեր Արշակյան 18:33 | 08.02.2022
Մհեր Արշակյան 18:33 | 08.02.2022
image Russia

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի երեկվա հայտարարությունը ցինիկ էր, բայց ոչ անլուրջ։ Նա հայտարարում է, որ Հայաստանը գնալու տեղ չունի՝ բացի նոր «ԽՍՀՄ»-ին անդամակցելուց։ Ուրեմն գիտի, որ գնալու տեղ իսկապես չունի Հայաստանը։ Որովհետեւ գիտի նաեւ, որ Հայաստանը փորձում է գնալ։ Առնվազն գիտի, որ Հայաստանն ամեն գնով փորձում է լինել ինքնիշխան՝ առանցքային նախարարներին՝ ՊՆ, ԱԳՆ, ինչպես նաեւ ԱՄՆ դեսպանին նշանակում է առանց ռուսների հետ համաձայնեցնելու։ Սրանք փոքր, բայց ինքնիշխան քայլեր են։

Բայց Ալեքսանդր Գրիգորեւիչն ասում է. «Ի՞նչ է, կարծում եք՝ նրանք [Հայաստանը] ինչ-որ մեկին պե՞տք են»։

Պետքը պետք են։ Բայց Լուկաշենկոն վստահեցնում է, որ Հայաստանը գնալու տեղ չունի։ Այսինքն՝ Հայաստանի համար բազմաթիվ այլ փորձանքներ ունեն պահեստավորած։ Մեկն արդեն տեսել ենք։ Լուկաշենկոն այդպես էլ ասում է՝ Հայաստանը դա արդեն տեսել է: Սա չափազանց կարեւոր ցինիզմ է։

Ի՞նչ է տեսել Հայաստանը՝ 44-օրյա պատերազմն ու դրա հետեւանքները: Պատերազմից առաջ «Նիկոլ Վովաեւիչը» ընդգծված ու հրապարակային հակառուս էր: Վլադիմիր Վլադիմիրովիչը Թուրքիայի հետ ցույց տվեց, թե ով է դրության տերն այս կողմերում: «ՆիկոլՎովաեւիչը» դա է տեսել: Այս դեպքում, իհարկե, խոսքն այն մասին չէ, թե Հայաստանը վազելու է նոր ԽՍՀՄ, այլ այն մասին, որ Հայաստանը գնալու տեղ չունի: Հայաստանը չի խնդրում տեղ այդ Միության մեջ: Նա այդ Միությունը մի անգամ արդեն տեսել է եւ գոհ ու շնորհակալ է։ Բայց Հայաստանը կխնդրի տեղ այդ Միության մեջ, հենց Ռուսաստանը «բացի» մեզ համար նախատեսված փորձանքների պահեստը։

Եթե ոչ մեզ համար, գոնե Նիկոլ Վովաեւիչի համար։

Լուկաշենկոն հասկացնում է, որ աշխարհաքաղաքական վերադասավորումների մեջ ինքնիշխանությունը ոչինչ է, ինքնիշխանությունը ոչինչ է նաեւ իշխանությունը պահպանելու ծարավի մեջ։

Ալեքսանդր Գրիգորեւիչը դա տեսել է, Բելառուսում նա մի կերպ պահեց իշխանությունը՝ երկիրն ամբողջությամբ զիջելով Ռուսաստանին։ Իսկ Նիկոլ Վովաեւիչը տեսել է, թե ինչպես պատերազմից հետո ժողովրդի մի հատվածը փողոց դուրս եկավ։ Բայց Լուկաշենկոն չի կարեւորում, որ ժողովրդի ավելի մեծ հատված ոչ միայն փողոց դուրս չեկավ, այլեւ անտարբեր նստեց տանը, իսկ մի հատված էլ կրկին իր քվեն տվեց Նիկոլ Վովաեւիչին։

Սա, իհարկե, չի թուլացնում Ալեքսանդր Գրիգորեւիչի հայտարարությունը։ Նա միայն նոր ԽՍՀՄ-ի մասին չի խոսում։ Նա խոսում է այն մասին, որ գիտի, թե ինչ կուրս է բռնել Հայաստանը, գիտի, որ Նիկոլ Վովաեւիչը հիմա ընդգծված հակառուս չէ, բայց աղվես է։ Իսկ աղվեսն ավելի դինամիկ է իր գործողություններում։

Արեւմուտքը Ուկրաինայում սեղմում է օղակը Ռուսաստանի վզին, իսկ Ռուսաստանը հակադարձում է ոչ թե արժանապատիվ նահանջով, այլ իր հերթին այլ պետությունների վզին օղակ գցելով։ Ղազախստանը գնալու տեղ չունի, դա էլ տեսանք։ Եվ Լուկաշենկոն ասում է, որ Հայաստանը պետք է ընտրություն կատարի քարտեզի վրա տեղ ունենալու կամ չունենալու միջեւ։

Տեղը նոմինալ է՝ գերադասելի ընդհանրապես տեղ չունենալուց։ Ահա թե ինչ է ասում Բածկան։ Փաստն այն է, որ Լուկաշենկոն սա մե’զ չի ասում, այլ Արեւմուտքին, որն այստեղ պլաններ ունի՝ Հյուսիս-հարավ, Մեղրիի միջանցք, գուցե ադրբեջանական գազամուղ կամ նավթամուղ։ Ու Ռուսաստանն այս ամենը գիտի։ Եվ ասում է՝ գնալու տեղ չունես։ Իսկ եթե ասում է հրապարակավ, ուրեմն ավելի վաղ ասել է Նիկոլ Վովաեւիչին։ Ա՛յ այստեղ էլ սկսվում է ֆիլմի հաջորդ սերիան։

Mher Arshakyan
Մհեր Արշակյան

Ժամանակի ընթացքում հասկանում ես, որ Աստված քեզ ստեղծել է այնպիսին, որ ինքը լինի: Ճիշտ այդպես նա ստեղծել է փողոցային շանը: Երբ դու կերակրում ես նրան, Աստված կա, երբ չես կերակրում, չկա, հասկանում ես, որ մարմինն արդեն իսկ հնարավորություն է, երկրորդ այդպիսի հնարավորություն չի լինելու:

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Պեկինը դատապարտել է ՆԱՏՕ-ի ընդլայնման քաղաքականությունը
հաջորդը
ԵՄ-ն պետք է դառնա միկրոչիպերի արտադրության առաջատար

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Փետրվարի 2022
ԵԵՉՀՈւՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28 
« Հնվ   Մրտ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն