• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Կորոնավիրուսով վարակման դեպքերն աճել են 437 տոկոսով

aliq 15:38 | 09.02.2022
aliq 15:38 | 09.02.2022
covid-19

ՀՀ Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի ներհիվանդանոցային վարակների համաճարակաբանության բաժնի պետ Ռոմելլա Աբովյանը հայտնել է, որ ՀՀ-ում նախորդ 14 օրվա համեմատ վերջին 14 օրում կորոնավիրուսով վարակման դեպքերն աճել են 437 տոկոսով։

Ըստ Աբովյանի` վերջին 14 օրում 3-5 տարեկան երեխաների շրջանում վարակման դեպքերն ավելացել են 7,3 անգամ, 6-17 տարեկանների շրջանում`4 անգամ, 18-23 տարեկանների շրջանում` 5,3 անգամ:  նշված ժամանակահատվածում վարակի վերարտադրողական ցուցանիշը 1.1 է։ Շարունակվում են արձանագրվել վարակման դեպքեր 0-18 տարեկանների շրջանում։

Աբովյանը նշել է, որ կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է Հայաստանի բոլոր մարզերում, իսկ ամենաբարձր ցուցանիշը գրանցվել է Երեւանում։

Հիվանդությունը պատվաստվածների շրջանում բավականին թեթեւ կամ միջին ծանրության է ընթանում։ Հոսպիտալացման դեպքեր կան, բայց «Դելտա» մանրէահիմքի համեմատ «Օմիկրոնով» հոսպիտալացման դեպքերը մի քանի անգամ քիչ են։

Միայն Երեւանի դպրոցներում՝ կորոնավիրուսի 1098 դեպք

Աբովյանն ընդգծել է, որ Հայաստանի դպրոցներում եւ նախադպրոցական հաստատություններում երեխաների եւ աշխատակիցների շրջանում գրանցվել է կորոնավիրուսի 1563, միայն Երեւանի դպրոցներում՝ 1098 դեպք։

Դպրոցներում, ըստ Աբովյանի, ամենօրյա մշտադիտարկում է իրականացվում ոչ միայն կորոնավիրուսային հիվանդության, այլեւ սուր շնչառական վարակներով պայմանավորված բացակայությունների վերաբերյալ։

«Շատ դպրոցներ, ունենալով 10 տոկոս եւ ավելի դեպքեր, անցնում են մասնակի հեռավար ուսուցման»,– շեշտել է Աբովյանը։

Թոքաբորբով 317 հիվանդից 57-ը 0-18 տարեկան են

Ռոմելլա Աբովյանը հայտնել է նաեւ, որ ՀՀ-ում նախորդ տարվա համեմատ սուր շնչառական վարակներով եւ գրիպով պայմանավորված հիվանդացությունների թիվն, ըստ պոլիկլինիկաների դիմելիության եւ շտապօգնության կանչերի, ավելացել է 2,5 անգամ։

Իրավիճակն ընդհանուր առմամբ համաճարակային շեմից բարձր է 2,2 անգամ։ Աբովյանը նշել է, որ դեպքերը հիմնականում արձանագրվում են 0-14 տարեկան եւ 30-64 տարեկան անձանց շրջանում։ Ըստ նրա` ՀՀ–ում փետրվարի 8–ի դրությամբ ստացիոնար բուժում է ստանում 456 խնամյալ, 84,8 տոկոսը 0-18 տարեկաններն են։ Թոքաբորբով հիվանդ 317 խնամյալ կա, որից 57-ը 0-18 տարեկան են:

Ըստ Աբովյանի՝ այս սեզոնի ընթացքում իրականացվել է գրիպանման հիվանդությունների եւ ծանր սուր շնչառական վարակների 1089 նմուշի լաբորատոր հետազոտություն: Արդյունքում 207 անձանց մոտ հայտնաբերվել է գրիպի A տեսակի H3N2 ենթատեսակը։ Միայն հունվարին իրականացվել է 223 նմուշի հետազոտություն, որից 72-ը եղել են H3N2 ենթատեսակի վիրուսի հարուցիչներ։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Հայաստանի առաջին տիկնիկային թատրոնը
հաջորդը
Ծովային եւ ցամաքային զորավարժություններ Ուկրաինայի սահմանների մոտ

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Փետրվարի 2022
ԵԵՉՀՈւՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28 
« Հնվ   Մրտ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն