• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Զենքի փնտրտուք պատերազմի սպառնալիքից անդին

aliq 15:14 | 11.02.2022
aliq 15:14 | 11.02.2022
Verkhovna Rada of Ukraine

Գերմանական «Deutsche Welle» պարբերականը գրել է, թե Կիեւի գանգատներից հետո ԱՄՆ-ն Ուկրաինա ռուսների ներխուժումն այլեւս անհնար է համարում: Ուրեմն ինչո՞ւ է Կիեւը շարունակում զենք մատակարարելու կոչեր հնչեցնել, թեեւ ահռելի քանակի զենք-զինամթերք է ստացել եւ ստանում Արեւմուտքից՝ չհաշված ԵՄ-ի խոստացած ավելի քան 1 միլիարդ եվրո աջակցությունը:

Հարցերի հարցը հետեւյալն է. սա սոսկ Վլադիմիր Պուտինի ռազմավարությո՞ւնն է՝ ամեն գնով արգելել Ուկրաինային անդամակցել ՆԱՏՕ-ին, թե՞ ՌԴ ղեկավարն իսկապես նպատակ ունի ներխուժելու Ուկրաինա:

Սպառնալիքը բնութագրելու համար «մոտալուտ» եզրույթն այլեւս կիրառելի չէ

Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեն Պսակին նախորդ շաբաթ ռուսական միջամտության սպառնալիքը բնութագրելու համար «մոտալուտ» եզրույթն այլեւս կիրառելի չհամարեց՝ ոչ թե ըստ հետախուզության՝ իրավիճակի օբյեկտիվ գնահատականներով, այլ նրանով, որ ԱՄՆ-ը վստահ է Պուտինի մտադրությունների հարցում:

Եզրույթի կիրառումն ու Բայդենի վարչակազմի շիտակ հռետորաբանությունը զգալի տարաձայնություն էին առաջացրել պաշտոնական Կիեւի հետ: Մինչ Վաշինգտոնը ահազանգում էր ռուսական ներխուժման սպառնալիքի մասին, Զելենսկին ուկրաինացիներին հավատացնում էր, որ իրենց երկրի համար վտանգներն այնքան էլ սոսկալի չեն: Քաղաքագետ Վլադիմիր Ֆեսենկոյի գնահատմամբ՝ Կիեւի եւ Վաշինգտոնի միջեւ եղած տարբերություններն ավելի «ոճաբանության եւ շեշտադրման» մեջ են, քան ցանկացած այլ բանի:

Զելենսկիի հայտարարությունն առավել տարակուսելի էր, քանի որ ուկրաինական առաջնորդները, ներառյալ Զելենսկին, տարիներ շարունակ Արեւմուտքին հորդորել են չթերագնահատել Ուկրաինայի անկախությանը սպառնացող ռուսական վտանգը եւ  արեւմտյան պաշտպանական համակարգերի տպավորիչ ցուցակ են ներկայացրել՝ ՌԴ-ի ցանկացած հարձակում կասեցնելու համար:

Մասնագետները նշում են, թե Զելենսկին փոխում է հռետորաբանությունը, քանի որ պատերազմի մասին խոսակցությունները միջազգային ներդրողներին անվստահություն են ներշնչում Ուկրաինայի հանդեպ:

Պատրաստեց Կարինե Դավոյանը

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Էրդողանի Քովիդ 19-ի թեստի արդյունքը բացասական է
հաջորդը
Գնալու տեղը

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 2

    Կրթության նոր մեթոդներ, որոնք ձեւավորում են քննադատական ու...

  • 3

    Ռազմական հեղաշրջում Սուդանում

  • 4

    Ծաղիկներ մուգ երկնքի տակ

  • 5

    Հայաստանի անկախության գաղափարն են ուզում սպանել. Գեւորգ Գիլանց

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Փետրվարի 2022
ԵԵՉՀՈւՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28 
« Հնվ   Մրտ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն