• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Տեղեկատվական պատերազմի տնտեսական արկերը

aliq 13:34 | 11.02.2022
aliq 13:34 | 11.02.2022
Vladimir Fesenko

Ըստ գերմանական «Deutsche Welle» պարբերականի՝ քաղաքագետ Վլադիմիր Ֆեսենկոն նշել է, որ 2014-ին Ղրիմի բռնակցումից ի վեր Ռուսաստանը մեծացրել է իր մշտական ռազմական ներկայությունը Ուկրաինայի սահմանների երկայնքով եւ գարուն-ամառ լայնամասշտաբ զորավարժություններ է անցկացնում: Ըստ էության` ուկրաինացիներն ընտելացել են լարվածության շարունակական ռիսկերի պայմաններում ապրելուն:

Միչդեռ պատերազմի մասին խոսակցություններն արդեն իսկ զգալի ազդեցություն են ունեցել Ուկրաինայի վրա: «Չպայթած պատերազմի պարագայում բռնկված տեղեկատվական պատերազմը բացասաբար է անդրադառնում Ուկրաինայի տնտեսության վրա»,- «Deutsche Welle»-ին ասել է Ֆեսենկոն:

Պարբերականն ընդգծել է, որ թեեւ մի կրակոց անգամ չի եղել, սակայն մոտալուտ պատերազմի մասին խոսքն անգամ Ուկրաինայում հանգեցրել է միջազգային ներդրողների վստահության կորստի: Կենտրոնական բանկի շնորհիվ առայսօր  Ուկրաինայի արժույթը՝ գրիվնան, կայուն է. վերջին շաբաթներին եվրոյի համեմատ գրիվնան կորցրել է իր արժեքի հազիվ 10%-ը: Ուկրաինայի ԿԲ-ն արժույթի անկումը դադարեցնելու նպատակով ավելի քան մեկ միլիարդ եվրո է ծախսել:

Երկրի զարգացումն արգելափակող անորոշություն

Ըստ վերլուծաբան Սերգեյ Ֆուրսայի՝ մինչեւ հիմա տնտեսության համար իրական ազդեցություն է ունեցել միջազգային շուկաներում գումար փոխառելը: Ստեղծված իրավիճակում պարտատոմսերի վաճառքը պարտության կհանգեցնի:

Քանի դեռ ռուս-ուկրաինական ճակատում իրավիճակը շարունակում է լարված մնալ, վերլուծաբանները նախազգուշացնում են. Ուկրաինայի անվտանգության վերաբերյալ ներկա անորոշությունը կարող է արգելափակել երկրի տնտեսական զարգացումը:

Ընդամենը մեկ շաբաթվա ընթացքում Թուրքիայի, Մեծ Բրիտանիայի եւ Նիդերլանդների ղեկավարներն այցելեցին Կիեւ: Բոլորը եկել էին ռազմական մատակարարումների խոստումներով: Դա աջակցության աննախադեպ ցուցադրում էր, եւ «խաղաղ» ժամանակներում Կիեւը դա դիվանագիտական հաղթանակ կհամարեր:

Ուկրաինան, Ռուսաստանի հանդեպ ուկրաինական լուրջ վախերով հանդերձ, իրավամբ Եվրոպայի եւ ՆԱՏՕ-ի օրակարգում է: Կիեւը զենք եւ ապագա առաքումների խոստումներ է ստացել ոչ միայն Միացյալ Նահանգներից, այլեւ ՆԱՏՕ-ի անդամ այլ երկրներից, մասնավորապես մահաբեր զենքի տրամադրումը նախկինում դադարեցրած Մեծ Բրիտանիայից:

Այնուամենայնիվ, Ուկրաինա մատակարարվող սարքավորումների գինը շատ համեստ է՝ ԱՄՆ-ի՝ Իսրայելին կամ Աֆղանստանին հատկացված համարժեք աջակցության համեմատ:

Ինչ վերաբերում է ՆԱՏՕ-ին անդամակցությանը, դաշինքը հրաժարվել է Ուկրաինայի անդամակցությունը բացառելուց, բայց նաեւ որեւէ բան չի ձեռնարկել Կիեւին ցույց տալու համար, թե որն է լինելու անդամակցության հասնելու կարճաժամկետ կամ միջնաժամկետ ուղին:

Պատրաստեց Կարինե Դավոյանը

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
1991-ի համաձայնագրով կողմերը ճանաչել են սահմանը
հաջորդը
Բարձր արագությունով արգելքներ են հաղթահարել

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Փետրվարի 2022
ԵԵՉՀՈւՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28 
« Հնվ   Մրտ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն