• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Չմեկնել Ուկրաինա, հեռանալ Ուկրաինայից

aliq 13:00 | 12.02.2022
aliq 13:00 | 12.02.2022
Kyiv

 

Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ զգուշանալով Կիեւի կամ այլ երկրների սադրանքներից՝ որոշում է ընդունվել կրճատել Ուկրաինայում ռուսաստանյան դիվանագիտական անձնակազմի թիվը։ Խոսնակը հավելել է, որ Ուկրաինայում ՌԴ դեսպանությունն ու հյուպատոսությունները կշարունակեն կատարել իրենց հիմնական գործառույթները:

Նիդերլանդների, Չեռնոգորիայի, Ճապոնիայի եւ Հարավային Կորեայի կառավարությունները եւս իրենց քաղաքացիներին հորդորել են չեղարկել ուղեւորությունն Ուկրաինա, իսկ Ուկրաինայում գտնվողներին՝ անհապաղ հեռանալ այդ երկրից:

Ճապոնիայի կառավարությունը հայտարարել է, որ Ռուսաստանի ռազմական հզորության ավելացման հետեւանքով Ուկրաինայում անկանխատեսելի իրավիճակ է ստեղծվել:

Հարավային Կորեան Ուկրաինայի առումով վտանգավորության «կարմիր աստիճան» է սահմանել եւ արգելել ուղեւորություններն այդ երկիր:

Կիեւում Նիդերլանդների դեսպան Յենես դե Մոլն իր քաղաքացիներին խորհուրդ է տվել սեղմ ժամկետում լքել Ուկրաինայի տարածքը՝ զգուշացնելով, որ կենտրոնացված տարհանում չի լինելու:

Իր քաղաքացիներին Ուկրաինայից հեռանալու խորհուրդ է տվել նաեւ Բելգիայի ԱԳՆ-ն: Բելգիայի արտաքին քաղաքական գերատեսչությունը չի երաշխավորել քաղաքացիների տարհանման հնարավորությունն իրավիճակի սրման դեպքում։

«Jerusalem Post» պարբերականը հայտնել է, որ Ուկրաինայի եւ ՌԴ-ի միջեւ լարված իրադրության պայմաններում Իսրայելի ԱԳՆ-ն իսրայելցիներին հորդորել է առայժմ ձեռնպահ մնալ Ուկրաինա ուղեւորությունից: Արդեն ուկրաինական տարածքում գտնվող իսրայելցիներին խորհուրդ են տալիս զերծ մնալ առավել վտանգավոր համարվող շրջաններ այցելություններից։ Նախարարությունն Ուկրաինայում իսրայելցի դիվանագետներին հորդորել է իրենց ընտանիքները դուրս բերել պայթյունավտանգ շրջաններից:

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը եւս ավելի վաղ բոլոր ամերիկացիներին հորդորել էր լքել Ուկրաինան, իսկ հունվարի վերջին Միացյալ Նահանգների պետքարտուղարությունը Կիեւում ամերիկյան դեսպանատան աշխատակիցների ընտանիքների անդամներին, ինչպես նաեւ Ուկրաինայում գտնվող ԱՄՆ բոլոր քաղաքացիներին կարգադրել է լքել Ուկրաինայի տարածքը։

Մեծ Բրիտանիայի իշխանությունները եւս Միացյալ Նահանգների օրինակով դեռ հունվարին սկսել են տարհանել Կիեւում աշխատող բրիտանական դեսպանատան աշխատակիցներին։

Ըստ գերմանական «Bild» պարբերականի՝ Գերմանիայի ԱԳՆ-ն Ուկրաինայում իրավիճակի սրացման դեպքում այդ երկրից գերմանական դեսպանատան աշխատակիցների եւ նրանց ընտանիքների տարհանման ծրագիր է մշակել։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Հայաստանը դիերի մասունքներ է վերադարձրել Ադրբեջանին
հաջորդը
Մարդասիրական ակցիա Ստեփանակերտի երեխաների համար

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 3

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Փետրվարի 2022
ԵԵՉՀՈւՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28 
« Հնվ   Մրտ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն