• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Հեռախոսազրույց Ջո Բայդենի եւ Վլադիմիր Զելենսկիի միջեւ

aliq 12:35 | 14.02.2022
aliq 12:35 | 14.02.2022
Biden & Zelensky

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը եւ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին գրեթե մեկ ժամ հեռախոսազրույց են ունեցել։

Ուկրաինայի նախագահը հայտարարել է, որ Ջո Բայդենի հետ հեռախոսազրույցում քննարկել է անվտանգության հետ կապված ընթացիկ իրավիճակը, տնտեսության հարցերը, պատժամիջոցները ու ՌԴ-ի կողմից ենթադրյալ ագրեսիան:

«Նախագահ Բայդենը հաստատել է ԱՄՆ-ի հավատարմությունը Ուկրաինայի տարածքային ամբողջականության եւ ինքնիշխանության պաշտպանության վերաբերյալ։ Ղեկավարները համաձայնել են, որ պետք է շարունակել դիվանագիտական ջանքերը եւ զսպման քաղաքականությունն՝ ի պատասխան Ուկրաինայի սահմանների մոտ Ռուսաստանի ռազմական ուժերի ավելացման», — ասված է Սպիտակ տան հաղորդագրության մեջ:

Վլադիմիր Զելենսկին ավելի վաղ ռուս-ուկրաինական լարվածության պայմաններում հեռախոսազրույցներ է ունեցել Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյի եւ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ:

Վստահ չեն՝ Ռուսաստանը կներխուժի՞ Ուկրաինա, թե՞ ոչ

ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանն այսօր ավելի վաղ CNN-ին տված հարցազրույցում ասել է, որ ԱՄՆ նախագահի վարչակազմը չի կարողանում ճշգրիտ կանխատեսել Ուկրաինայում պատերազմի մեկնարկի ամսաթիվը եւ ընդունում է, որ դա ընդհանրապես կարող է տեղի չունենալ։ Նա հավելել է, որ  անհնար է ճշգրիտ օրը կանխատեսել, սակայն ապրում ենք մի ժամանակաշրջանում, երբ Ռուսաստանը ցանկացած օր կարող է ներխուժում, խոշոր ռազմական գործողություն սկսել Ուկրաինայում:

«Սա ներառում է հաջորդ շաբաթը՝ մինչեւ օլիմպիական խաղերի ավարտը: Իհարկե, դա կարող է տեղի ունենալ օլիմպիական խաղերից հետո, կամ դեռ հնարավոր է, գուցե Ռուսաստանը ընտրի դիվանագիտության ճանապարհը»,- շեշտել է Սալիվանը։

Հռոմի պապը աղոթել Ուկրաինայում խաղաղության համար

Հռոմի Ֆրանցիսկոս պապը Սուրբ Պետրոսի հրապարակում հավաքված հավատացյալներին առաջարկել է լուռ աղոթել Ուկրաինայի խաղաղության համար։

«Ուկրաինայից եկող լուրերը շատ անհանգստացնող են: Հուսով եմ, որ դրա համար պատասխանատու քաղաքական գործիչները ցանկացած ջանք կգործադրեն հանուն խաղաղության»,- ասել է Ֆրանցիսկոսը կիրակնօրյա ավանդական ուղերձի ժամանակ:

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Հայաստան է ներկրվել Pfizer-ի խմբաքանակ
հաջորդը
Ապահովել են մոտ 1500 մարդու մուտքն ու ելքը

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Փետրվարի 2022
ԵԵՉՀՈւՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28 
« Հնվ   Մրտ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն