• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Ուկրաինացի գործարարները հեռանում են երկրից

aliq 18:02 | 14.02.2022
aliq 18:02 | 14.02.2022
Kyiv Borispol

Ըստ «Украинская правда»-ի՝  ուկրաինացի օլիգարխներն ու գործարարները չարտերային չվերթերով եւ մասնավոր ինքնաթիռներով հեռանում են Ուկրաինայից։ Միայն փետրվարի 13-ին Կիեւից գրեթե 20 ինքնաթիռ է մեկնել՝ տանելով երկրի ամենահարուստ մարդկանց։ Վերջին 6 տարում մասնավոր չվերթերի այսպիսի քանակ չի եղել։

Կիեւ-Վիեննա երթուղով 50 հոգանոց մասնավոր ինքնաթիռ է պատվիրել «Ընդդիմադիր հարթակ հանուն կյանքի» կուսակցության պատգամավոր, միլիոնատեր Իգոր Աբրամովիչը: Առնվազն եւս ութ գործարարներ, որոնց թվում՝ Ուկրաինայի խորհրդարանի պատգամավորներ, արդեն լքել են երկիրը:

Կիեւից Պրահա է մեկնել 100 ամենահարուստ ուկրաինացիների վարկանիշում 55-րդ տեղը զբաղեցնող Բորիս Կոլեսնիկովի ինքնաթիռը: Ուկրաինայից դուրս է եկել նաեւ գործարար եւ օլիգարխ Վիկտոր Պինչուկը։ Կիեւ-Մյունխեն չվերթով փետրվարի 10-ին մեկնել է ուկրաինացի գործարար, պատգամավոր Վադիմ Նովինսկին: Փետրվարի 13-ին Ուկրաինան լքել են գործարարներ Անդրեյ Ստավրիցերը եւ Վադիմ Նեստերենկոն, փետրվարի 12-ին՝ Վադիմ Ստոլարը եւ Վասիլի Խմելնիցկին:

38 երկիր ավելի վաղ իրենց քաղաքացիներին խորհուրդ են տվել հեռանալ Ուկրաինայից։ Նրանց թվում են ԱՄՆ-ը, Մեքսիկան, եվրոպական գրեթե բոլոր պետությունները, ԱՄԷ-ն, Սաուդյան Արաբիան, Բահրեյնը, Իսրայելը եւ Ճապոնիան:

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Անտառավանի 26. կյանքը փլուզման վտանգի ներքո
հաջորդը
ԵԱՀԿ հատուկ նիստ՝ առանց հասցեատերերի՞

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Փետրվարի 2022
ԵԵՉՀՈւՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28 
« Հնվ   Մրտ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն