• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Ռուսական բանակը հարձակման դիրքում է

aliq 13:51 | 15.02.2022
aliq 13:51 | 15.02.2022
Russia-Ukraine border

Ամերիկյան «CBS News»-ի հաղորդմամբ ռուսական բանակը հեռահար հրետանին մոտեցրել է Ուկրաինայի սահմանին, իսկ հրթիռներն ընդունել են կրակային դիրք։ Որոշ ռուսական զորամիավորումներ, լքելով իրենց հավաքակայանները, խիտ կուտակումներ են առաջացրել սահմանամերձ գոտում ու հետզհետե «հարձակողական դիրքեր» են սկսում գրավել։ Այս փոփոխությունները սկսել են նկատվել փետրվարի 13-ից, բայց դեռ ամբողջապես ավարտին չեն հասել։

ԱՄՆ իշխանությունները կարծում են, որ Ռուսաստանը կհարձակվի մինչեւ շաբաթվա վերջ, թեեւ դեռ պարզ չէ, թե ինչ ձեւով դա տեղի կունենա։ Հենց Ռուսաստանն անցնի հարձակման, ԱՄՆ-ը կկորցնի իրավիճակի վերահսկողությունը, քանի որ չի ունենա ցամաքային զորքեր ու հետախուզական ինքնաթիռներ, իսկ ռուսական կիբեր-հարձակումն ու էլեկտրոնային ռազմադաշտը լիովին կվերացնեն հաղորդակցական կապերը, հայտնում է «CBS News»-ը։

Ըստ ԱՄՆ պաշտոնյաների՝ Ռուսաստանն այժմ լայնածավալ հարձակման անցնելու համար անհրաժեշտ ուժերի 80%-ն արդեն կուտակել է Ուկրաինայի շրջակայքում, իսկ մնացած ուժերն արդեն ճանապարհին են։ Ավելի քան 100.000 ռուս զինվորներ կենտրոնացած են Ուկրաինայի արեւելքում՝ Ռուսաստանում, ու հյուսիսում՝ Բելառուսում։

Իսկ թուրքական «Milliyet»-ը հրապարակել է ամերիկյան  Maxar technologies արբանյակներից արված լուսանկարները, որոնք ցույց են տալիս ռուսական ուժերի տեղաշարժերը։ Սրանցում երեւում է, որ Կրասնոդարի Պրիմորսկո-Ախստարսկ քաղաքին մոտ գտնվող ռուսական ռազմաբազայում նոր Su-34 ռազմական ինքնաթիռներ են տեղակայվել։ Ռուս մասնագետների պնդմամբ՝ այստեղ տեղակայված 10 Su-34 ռազմական ինքնառիթները ուկրաինական Մարիուպոլ քաղաքից ընդամենը 120 կմ հեռավորության վրա են։

Russia-Ukraine border

Ըստ այս լուսանկարների՝ Ղրիմի Դոնուզլավ լճի մերձակայքում նույնպես մեծ կուտակումներ կան, մոտավորապես 70 ուղղաթիռներից 2-ը Mi-26 մոդելի են, կան մեծ թվով Mi-8 մոդելի ուղղաթիռներ, աչքի են ընկնում նաեւ հարձակողական ուղղաթիռները։

Փետրվարի 13-ին կատարված արբանյակային լուսանկարներում երեւում է, որ Ուկրաինայի սահմանից 25 կմ հեռավորության վրա գտնվող Բելգորոդ քաղաքում սպասող ուղղաթիռներն արդեն անցել են դիրքավորման։

Պատրաստեց Լիլիթ Մարտիրոսյանը

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Ադրբեջանի ՊՆ-ի հերթական հերյուրանքը
հաջորդը
Իսրայել-Թուրքիա հարաբերություններում նոր շրջափուլ

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Փետրվարի 2022
ԵԵՉՀՈւՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28 
« Հնվ   Մրտ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն