• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

ՀՀ-ից ապաստան է խնդրել չինացի, հորդանանցի, կուբացի եւ թուրք

aliq 13:57 | 16.02.2022
aliq 13:57 | 16.02.2022
Armenia Migration service

ՀՀ Միգրացիոն պետական ծառայությունից հայտնել են, որ Հայաստանում ապաստանի իրավունք ստանալու համար 2021-ին Հայաստանի Միգրացիոն պետական ծառայություն  է դիմել 260 քաղաքացի:

Ըստ «Արմենպրես»-ի՝ Հայաստանից 2021-ին ամենաշատը ապաստան են հայցել Իրանի քաղաքացիները՝ 118 անձ, կասեցվել կամ կարճվել են նրանցից 35-ի դիմումները, ապաստան ստանալու մերժում է ստացել Իրանի 42 քաղաքացի: Փախստականի կարգավիճակ է հայցել Իրանի 40 քաղաքացի: Դադարեցվել է 3 իրանցիների փախստականի կարգավիճակը:

Իրանի քաղաքացիներից հետո 2021-ին Հայաստանից ամենաշատ ապաստան հայցել են Իրաքի քաղաքացիները՝ 52 անձ, կասեցվել կամ կարճվել է 4-ի դիմումը, փախստականի կարգավիճակ է ստացել 9 անձ:

2021-ին ՀՀ-ում ապաստան ստանալու համար հայց է ներկայացրել Սիրիայի 27 քաղաքացի: Սիրիայի 2 քաղաքացու դիմում կասեցվել կամ կարճվել է, 20-ը ստացել է փախստականի կարգավիճակ:

Հայաստանից նախորդ տարի ապաստան է հայցել նաեւ Կուբայի 14 քաղաքացի, կասեցվել կամ կարճվել է 2-ի դիմումը, մերժում է ստացել Կուբայի 7 քաղաքացի, փաստականի կարգավիճակ՝ 1-ը:

Հայաստանում 2021-ին ապաստանի դիմում է ներկայացրել նաեւ Ռուսաստանի 7 քաղաքացի, կասեցվել կամ կարճվել է նրանցից 1-ի դիմումը, մերժում է ստացել 4 ռուսաստանցի:

Հայաստանից նախորդ տարի ապաստան է հայցել նաեւ Թուրքիայի 6 քաղաքացի, կասեցվել կամ կարճվել է 1 անձի դիմում, մերժում է ստացել 1-ը, փախստականի կարգավիճակ է ստացել 3 քաղաքացի:

2021-ին կասեցվել կամ կարճվել է ապաստանի հայցով դիմած Ադրբեջանի 1 քաղաքացու դիմում, ապաստանի համար մերժում է ստացել Ադրբեջանի 2 քաղաքացի:

Տարվա ընթացքում ապաստան են հայցել նաեւ Չինաստանի, Ուկրաինայի, Հորդանանի, Վրաստանի եւ այլ երկրների քաղաքացիներ:

Այսպիսով՝  2021-ի արդյունքներով ընդհանուր առմամբ ապաստանի համար դիմած 260 քաղաքացիներից կասեցվել կամ մերժվել է 69-ի դիմումը, մերժում է ստացել ապաստան հայցող 67 քաղաքացի, փախստականի կարգավիճակ է ստացել 78 անձ: Դադարեցվել է 10 անձի փախստականի կարգավիճակը: Ընդ որում՝ 2021-ին Հայաստանում ապաստան են հայցել էականորեն ավելի շատ քաղաքացիներ, քան 2020-ին, 2019-ին:

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Պուտինի եւ Շոլցի բանակցություններն ավարտվել են
հաջորդը
Դավաճանության մեխանիկա

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Փետրվարի 2022
ԵԵՉՀՈւՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28 
« Հնվ   Մրտ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն