• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
ՄենքՍփյուռք

Գեղեցիկը կարող է չարաթափ անել մարդկանց

aliq 14:00 | 19.02.2022
aliq 14:00 | 19.02.2022
image headache

ԱՄՆ-ում բնակվող հոգեբույժ Վարդգես Դավթյանի «Ցավից էլ հզոր» գիրքը, որում հեղինակը ներառել է իր մասնագիտական փորձառության արդյունքում ծնված ճեպանովելներ եւ մանրապատումներ, ոչ միայն մարդկային հոգեբանության հետաքրքիր ու խոր վերլուծություն է, այլեւ որոշ դեպքերում հայելային արտացոլանքը հայրենիքից հեռու ապրող մարդկանց։ Գիրքը հրատարակել է «Ղիշա» հրատարակչությունը:

Ձեր մասնագիտությանը զուգահեռ (որն է՝ հոգեբուժությունը) գրել եք նաեւ բազմաթիվ գրքեր, այդ թվում՝ մասնագիտական եւ գեղարվեստական։ Այս դեպքում գրականությունն ու հոգեբուժությունը փոխլրացնո՞ւմ են միմյանց, այն փորձառությունը, որը դուք կուտակում եք մասնագիտական գործունեության ընթացքում, ուզում է, այսպես ասենք, «մի ուրիշ» կյա՞նք ստանալ։ Եթե այո, ինչո՞ւ է այդպես։

Vardges DavtianՀոգեբուժության վերաբերյալ գրքեր, այդ թվում նաեւ առաջին հայերեն ձեռնարկ-դասագիրքը գրել, հրատարակել եմ, որովհետեւ մինչ այդ բժշկական բուհերի ուսանողները (ժամանակին ես էլ նրանց թվում) այդ առարկան սովորում էին ռուսերեն դասագրքերով: Սա անթույլատրելի իրողություն էր, այն դեպքում, երբ հայ հոգեբուժական միտքը եւ պրակտիկան ունեն ինքնատիպ ավանդույթներ, երբ գոյություն ունի հոգեբուժական եզրույթների հրաշալի բառամթերք, որը գալիս է առնվազն հայկական ոսկեդարից, հենց թեկուզ «հոգեբուժություն» տերմինը, որն ունի երկու իմաստ՝ հոգեկան հիվանդությունների բուժում, ինչպես նաեւ հոգիով բուժում, այսինքն՝ հոգեբանական միջոցներով (հոգեթերապիա): Նույնը «վիրաբուժություն» եզրույթն է. վերքերի բուժում, ինչպես նաեւ բուժում վերք առաջացնելու միջոցով: Սրանք միջազգային (հունալատինական) եզրույթներից միանգամայն տարբեր են: Հայերենը շատ հարուստ-համապարփակ լեզու է: Ինչ վերաբերում է իմ գեղարվեստական գրին (ճեպանովելներ, պատմվածքներ, էսսեներ), այո՛, իրավացի եք, դրանք էլ են սկիզբ առել իմ մասնագիտական աշխարհից: Եթե դուք ծանոթանաք հիվանդության պատմագրերին, կհանդիպեք ինքնատիպ եւ անկրկնելի այնպիսի դրվագների, հոգեկան զեղումների եւ պատկերների, որ կմտածեք՝ «բայց չէ՞ որ ամեն մեկը կարող էր լինել մի-մի պատմվածք, դրամատիկական պատում, մինչդեռ կորչում, մոռացվում են հիվանդանոցային արխիվներում»: Միշտ ցանկություն ունեի այդ դետալները, դրվագները ամփոփելու, ամբողջացնելու, հասկանալու ամենի տիպական եւ համամարդկային շերտերն ու նաեւ գեղարվեստական խորհուրդը: Գեղեցիկի պահանջմունքը զուտ մարդկային բարձրագույն զգացմունքներից է. խելահեղության ժամանակ այն փոփոխություն է կրում՝ հաճախ ավելի ընդգծելով մարդու մեջ մարդկայինը:

Մասնագիտության բերումով հանդիպած մարդիկ, այսինքն՝ Ձեր բուժառուները, հաճախ են հայտնվում Ձեր գրականության մեջ։ Ինչո՞ւ է այդպես, եւ ինչո՞ւ է կարեւոր պատմել մարդկանց մասին։

Դե, բնական է, որ յուրաքանչյուր հեղինակ առաջին հերթին պատկերում է այն աշխարհը, որն առավել ճանաչելի է իրեն: Հաճախ բուժառուն կարող է թվալ անշուք ու ձանձրալի մեկը իր գանգատների եւ ապրումների մեջ, սակայն հանկարծ կարող է ի ցույց դնել այնպիսի յուրօրինակ պատմություններ, երբեմն էլ՝ պարզապես դետալներ, կամ անել արտահայտություններ, որ զգում ես՝ այդ մարդու օրիգինալությունը (նաեւ հմայքը) հենց այդ դետալների մեջ է: Կաթիլի մեջ ծովն է բացահայտվում: Մարդը թվում է չար ու տաղտկալի, բայց մեկ էլ տեսնում ես նրա բարի, օտարված էությունը մեկ-երկու դրվագի մեջ: Ի դեպ, բեմարվեստում կա, չէ՞, «դրվագի դերասան» կամ նույնիսկ «էպիզոդի վարպետ» երեւույթը: Գրականության մեջ էլ է նույնը՝ «էպիզոդի գրող» եւ այլն: Ահա ես ինձ համարում եմ «դրվագի գրող» ա՛յս իմաստով: Սա ավելի դժվար ժանր է: Ինչո՞ւ է դժվար, որովհետեւ մարդու կյանքի մի քանի րոպեն պատկերելով կամ որեւէ կարճառոտ դիալոգով պիտի փորձես ցույց տալ նրա էությունը, կենսունակության աղբյուրը, ապրելու իմաստը:

Այդ պատմությունները կարո՞ղ են «դեղահաբեր» լինել ընթերցողների համար։ Եվ ընդհանրապես էմպաթիան կարեւո՞ր է մեր օրերում, հատկապես որ ժամանակակից կյանքը կարծես հակված է մարդուն էգոցենտրիկ դարձնելու։

Անշուշտ, ես միշտ կողմնակից եմ եղել, որ գեղարվեստական խոսքն առաջին հերթին ունենա հոգեամոքիչ, բուժիչ ներգործություն, հակառակ դեպքում էլ ի՞նչ գեղարվեստական գրականություն: Եվ, ընդհանրապես, այս խառնակ, սթրեսաշատ ժամանակներում թվում է, թե արվեստն այլ դերակատարություն չի էլ կարող ունենալ: Միշտ ասել եմ, որ չեմ ընդունում այսպես կոչված անողոք ռեալիզմը: Ձեր նշած էմպաթիան ապրումակցումն է, նեղ իմաստով՝ կարեկցանքի հոգեբանական երեւույթը, որը գնալով սակավադեպ է դառնում հասարակության անհանդուրժողականության եւ ագրեսիվության աճին զուգահեռ: Թեեւ Դոստոեւսկուց հետո եկած գրողների մեծամասնությունը պնդում է, թե, այնուամենայնիվ, գեղեցիկը չի կարող փրկել աշխարհը, բայց ես համոզված եմ, որ կարող է առողջացնել մարդկային հարաբերությունները, մարդկանց չարաթափ անել: Տեսե՛ք, Օ. Հենրիի կամ Գրինի պատմվածքները հո աշխարհը չե՞ն փոխում, հո լեռները շուռ չե՞ն տալիս, սակայն ընթերցողի հոգում մի դրական ճառագայթ են նետում, մի փոքրիկ հավատ, հույսի մի շող: Ընթերցողն այս է ակնկալում գեղարվեստական խոսքից:

Հոգեբույժի մասնագիտությունը թերեւս շատ կօգնի գրողին, բայց ա՛յ, գրելու-պատմելու ունակությունը չի՞ խանգարում հոգեբուժությանը. օրինակ՝ արդեն բուժառուի հետ աշխատելիս Դուք ակամա նրան չե՞ք ընկալում որպես Ձեր նոր գրվելիք պատմվածքի, ակնարկի հերոսի։

Շատ հետաքրքիր հարց եք տալիս, որի շուրջ երբեւէ չեմ էլ մտածել: Կար մի շրջան, երբ ես հրապուրված էի հիմնականում հոգեբուժության աշխարհին եւ խնդիրներ ունեցող անձանց վերաբերող թեմաներով: Դա էլ, իհարկե, առանձին ժանր է՝ այսպես կոչված դոկումենտալ պոեմի ժանրը: Ավելի ուշ՝ մանավանդ վտարանդիության դժոխքով անցնելուց հետո, իմ հետաքրքրությունների շրջանն ընդլայնվեց՝ դուրս գալով զուտ իմ մասնագիտության ոլորտներից: Այնուամենայնիվ, ես հերթական բուժառուին չեմ վերաբերվում իբրեւ գրական հերոսի նախատիպի, այդպես կարող ես քո կամքից անկախ շեղվել մասնագիտությանդ բուն նպատակից, սակայն կերպարներ ստեղծելիս չես կարող մեկ անձով բավարարվել, դրանք տիպականացված, հավաքական կերպարներ են:

Հայկական հանրային խոսքի տիրույթում Սփյուռքի մասին տարբեր ձեւակերպումներ կան, տարբեր հետեւություններ՝ ճիշտ, սխալ, չափազանցված, դիպուկ եւ ոչ այնքան։ Որպես հոգեբույժ, որպես գրող, որը շատ է պատմում նաեւ սփյուռքահայերի ճակատագրերից, եւ ի վերջո, որպես հայ մարդ, մտավորական, որ վերջին տասը եւ ավելի տարիներն ապրում է հայկական Սփյուռքի ամենամեծ գաղթօջախներից մեկում, ի՞նչ հետեւություն եք արել Ձեզ համար։ Ինչպիսի՞ն է հայկական Սփյուռքի հոգեբանական նկարագիրը։

Հայկական Սփյուռքն ու Հայաստանը հաղորդակից անոթների նման են թե՛ մտածումներով, թե՛ հույսերով ու հուսախաբություններով: Խնջույքային-հեդոնիստական (հեդոնե՝ հաճույք բառից) միտումները գերակշռում են ընդհանուր ինտելեկտուալ-էթիկական որակների անկման ֆոնին: Զուտ հայկական հարթակներում ծերացման միտումներ կան: Ջահելներն ինքնահաստատում են փնտրում ավելի շուտ ամերիկյան կյանքի մեջ:

Չենք կարող չխոսել Հայաստանի եւ մեր ժողովրդի մասին։ Դեռեւս բաց վերքերով ենք եւ դեռ չենք հաղթահարել կորստի ցավն ու պարտության զգացումը։ Որպես հոգեբույժ՝ Ձեզ ի՞նչն է ամենից շատ մտահոգում, ինչի՞ վրա կուզեիք սեւեռել մեր հասարակության հայացքը։ Եվ նաեւ՝ ինչպե՞ս, ինչո՞վ պիտի ապաքինվենք ու հաղթահարենք այս ճգնաժամը։

Այդ վերքերն ու հոգեկան տրավմաները կլինեին ավելի սահմանափակ, եթե կարողանայինք ժամանակին հանրային գիտակցությունն ազատել զանազան գաղափարախոսական, միֆական-հրաշապատումային կապանքներից եւ պարտադրանքից: «Այստեղ եւ այժմ». սա պիտի լինի մեր բոլորիս աշխարհայեցողությունը եւ գործունեության ուղեցույցը: Հեշտ գործ չէ, բայց պիտի անենք մեր քայլը՝ պատրանքաթափ, չարաթափ լինելու մեր ընտրությունը:

Նոր գրքի մտահղացում ունե՞ք։ Եթե այո, ի՞նչ թեմա (թեմաներ) կարծարծի այն։

Այո՛, այժմ հրատարակության եմ պատրաստում իմ նոր գիրքը՝ «Նեւրոտիկ վիճակների հաղթահարումը», որը հանրամատչելի ձեռնարկ է եւ միաժամանակ ամփոփում է այդ բնագավառի իմ մասնագիտական փորձառությունը:

Զրուցեց Մերի Մուսինյանը

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Կրկին կրակել են Թաղավարդի տների ուղղությամբ
հաջորդը
Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու կոչ

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

  • 4

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 5

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Փետրվարի 2022
ԵԵՉՀՈւՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28 
« Հնվ   Մրտ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն