• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

«Մանյունյա»-ից մինչեւ ««Զոդ» օպերացիա»

aliq 12:00 | 20.02.2022
aliq 12:00 | 20.02.2022
book

Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը՝ փետրվարի 19-ին, Հայաստանում նշվող «Գիրք նվիրելու օրվա»-ն Newmag հրատարակչությունը միացավ փառատոնի (Newmag Winter Fest) ձեւաչափով: Փառատոնի շրջանակում «Կոնգրես» հյուրանոցում անցկացվեցին թարգմանական եւ հեղինակային գրքերի շնորհանդեսներ, գրքերի խաղարկություններ, հանդիպում-քննարկումներ եւ այլ միջոցառումներ:

Newmag-ի Ձմեռային փառատոնի բացմանը ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը, խոսելով հասարակության համար գրքի, գրականության կարեւորության մասին, հիշեց Ակսել Բակունցին, որը գրող լինելուց բացի նաեւ հողաշինարար էր եւ բազաթիվ զեկույցներ է թողել սահմանային բնակչության իրավունքների պաշտպանության մասին: Գրողը Սյունիքում եւ Գորիսում մասնակցել է սահմանային վեճեր ուսումնասիրող հանձնաժողովների աշխատանքներին, եղել այդ հանձնաժողովների անդամ:

«Զեկույցները, այլ արխիվային նյութեր ուսումնասիրելով՝ հասկանում ես, որ իրոք պատմությունը հարյուր տարին մեկ կրկնվում է»,- նշեց Պաշտպանը՝ հավելելով` հարյուր տարի անց կրկնվող սպառնալիքների պատճառներից մեկն էլ ժամանակին ոչ ճիշտ, ոչ համարժեք գնահատական տալն էր: «Պետք էր, որ խորքից ուսումնասիրեինք այդ խնդիրներն ու հասկանայինք՝ որտեղից են դրանք գալիս՝ դրանց դեմ առավել արդյունավետ պայքարելու համար»,- ընդգծեց ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը:

Ինքնակենսագրականի զավեշտն ու դրաման

Փառատոնը սկսվեց Նարինե Աբգարյանի «Մանյունյա» եռագրության երկրորդ գրքի՝ «Մանյունյան գրում է ֆանտասԾիկ վեպ»-ի եւ հեղինակի ինքնակենսագրական «Դրսեկը» («Понаехавшая») գրքի հայերեն թարգմանությունների շնորհանդեսով: Գրքերի շուրջ մտքեր փոխանակեցին թարգմանիչները, խմբագիրները եւ ընթերցողները:

Ընթերցասերների ուշադրությանը ներկայացվեցին նաեւ Ալեքսեյ Պոմիգալովի, Ալեքսանդր Անդրեեւի եւ Իլյա Կորոբովի «Մարդիկ եւ մեքենաները» եւ «Քարնեգի» հիմնադրամի մոսկովյան կենտրոնի ղեկավար Դմիտրի Տրենինի «Ուժերի նոր բալանս» գրքերի հայերեն թարգմանությունները, պատմաբան Սուրեն Սարգսյանի «Հայաստանն ու Բուշն անձամբ», Ավետիս Գրիգորյանի եւ Արսեն Բոբոխյանի «Օպերացիա «Զոդ»» եւ այլ ուշագրավ գրքերը: Շնորհանդեսներին մասնակցում էին հեղինակները, թարգմանիչները, հասարակական-քաղաքական գործիչներ:

«Հայաստանն ու Բուշն անձամբ. հայ-ամերիկյան շփումների գաղտնազերծված մանրամասներ» գրքի հեղինակ Սուրեն Սարգսյանը պատմում է հայ-ամերիկյան հարաբերությունների պատմության ամենաակտիվ եւ բուռն զարգացող 1988–1992 թվականների մասին։ Աշխատությունում ամփոփված են պետքարտուղարության գաղտնազերծած փաստաթղթերը, որոնք առնչվում են այդ 4 տարիներին: Դրանք լույս են սփռում ՀՀ-ԱՄՆ կապերի հաստատման, առաջին շփումներին՝ բացահայտելով մինչեւ այժմ անհայտ մանրամասներ: Մանրամասն նկարագրված են հայ եւ ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյաների առաջին հանդիպումներն ու հարաբերությունները:

«Մարդիկ եւ մեքենաները. Հայկական առաջին համակարգիչների ստեղծման պատմությունը» գիրքը Մաթեմատիկական մեքենաների երեւանյան գիտահետազոտական ինստիտուտի, հայ ինժեներների եւ 20-րդ դարի երկրորդ կեսին նրանց ստեղծած հաշվիչ տեխնիկայի մասին է:

«Զոդ» գործողությունը պատմության մեջ հայտնի է միայն մասնագիտական նեղ շրջանակներին: Ո՛չ հայկական, ո՛չ ադրբեջանական պատմագիտությունն այս թեմային առանձին չի անդրադարձել: Պատմական հարցադրումների պատասխանները փնտրող հեղինակներն ուսումնասիրել են 1919 թվականի «Զոդ» գործողությունը, Սոթքի շրջանում հայ-թաթարական բախումները եւ զոդյան դավադրության մանրամասների նոր, փաստական տվյալներ։ Բացառիկ պատմագիտական ու հնագիտական աշխատության՝ «Օպերացիա «Զոդ»» գրքում նկարագրվում են՝ ինչպես հայերին հաջողվեց Խորհրդային Հայաստանի կազմում պահել Գեղարքունիքի մարզը, ինչու էին ադրբեջանցիները ցանկանում վերցնել Սեւանի տարածքը, եւ թեմային վերաբերող այլ պատմական անցքեր:

Ռոբ Մանուկյան

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
«Պարսից ծոց-Սեւ ծով» միջանցքի հայ-իրանական համաձայնագիրն ավարտման փուլում
հաջորդը
ՆԱՏՕ-ն պատրաստ է Պուտինին երաշխիքներ տալու

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Փետրվարի 2022
ԵԵՉՀՈւՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28 
« Հնվ   Մրտ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն