• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
ՀարեւաններՔաղաքականություն

Թուրքական մամուլի տեսություն․ հրդեհների քաղաք Ստամբուլ

Լիլիթ Գրիգորյան 18:15 | 21.02.2022
Լիլիթ Գրիգորյան 18:15 | 21.02.2022
Istanbul fire

Վերջին մեկ շաբաթվա ընթացքում Ստամբուլում եւ Թուրքիայի որոշ նահանգներում գրանցվել է շուրջ մեկուկես տասնյակ փոքր ու մեծ հրդեհ։ Պատահականությո՞ւն, ո՞վ գիտի։ Հրդեհների ծագման հանգամանքները դեռեւս ճշտվում են։ Մարդկային կորուստներ, կարծես, չկան։ Ստամբուլի մի շարք թաղամասերում այրվել են բնակելի շենքերի կտուրներ ու ամբողջական հարկեր։ Բնակիչներն ասում են՝ կրակն արագորեն տարածվում է, որովհետեւ քաղաքի հին տներն ամբողջությամբ փայտից են կառուցված, որոշ լքված տներում անտուն մարդիկ են գիշերում, ոգելից խմիչքներ օգտագործում։ Իրենց անփութության հետևանքով կրակ է բռնկվում, իսկ մինչ հրշեջներն ու ոստիկանությունը հասնում են, այս մարդիկ անհետանում են տարածքից՝ այսպիսով թողնելով հրդեհի բռնկման պատճառները չբացահայտված։

Նման հրդեհների հետեւանքով վնասվել են նաեւ պլաստիկի վերամշակման գործարաններ, փայտածուխի պահեստներ ու այլ կառույցներ։ Սա դեռ քիչ էր, Թուրքիայի Բնական աղետների ու արտակարգ իրավիճակների կառավարման պետական կառույցը հայտարարեց, որ 2021 թվականը Թուրքիայի համար աչքի է ընկել բնական աղետների աննախադեպ մեծ քանակությամբ ու ավերածություններով, գրանցվել է վերջին կես հարյուրամյակում ամենախոշոր մարդկային կորուստները պատճառած անտառային հրդեհը։

Մեկ այլ իրականություն՝ արտացոլված միայն ընդդիմադիր Sözcü թերթում․ Թուրքիայի քաղաքացիներն ու մանր ձեռներեցներն այլեւս չեն դիմանում անդադար աճող էլեկտրաէներգիայի արժեքներին ու ընդհանուր թանկացումներին։ Միայն 2022 թվականի հունվարին Թուրքիայում փակվել է 1088 կազմակերպություն՝ մեծ մասը Ստամբուլում։ Տարեկան կտրվածքով թիվն աճել է 7.8%-ով, իսկ ամսական կտրվածքով աճը կազմում է 73%, ինչը բնավ փոքր թիվ չէ։

Դե իսկ նախագահ Էրդողանին լսելիս Թուրքիայի քաղաքացիների համար կյանքի պայմանները գնալով ավելի են բարելավվում․տարեսկզբից նախագահի հրամանով բարձրացվել է նվազագույն աշխատավարձի շեմը, գյուղատնտեսությամբ զբաղվող կոոպերատիվները պարարտանյութերի ձեռքբերման հարցում առավելություններ են ստանալու՝ հնարավորություն են ունենալու դրանք գնել 30% զեղչով։ Մեծ բողոքի արդյունքում քաղաքացիների համար էլեկտրաէներգիայի արժեքի թանկացումը նորից չեղարկվեց, իսկ փոքր ու միջին ձեռնարկատերերի համար 25% զեղչ սահմանվեց։

Ընդդիմադիր ուժերից «Լավ» կուսակցության ղեկավար Աքշեների համար, օրինակ, այս քայլերն ուղղակի իշխող կուսակցության վերջին ճիգերն են, այլ ոչ թե բարի մղումներով բնակիչների կյանքի որակի բարձրացմանն ուղղված քայլեր։ Ըստ նրա՝ Էրդողանը շատ լավ գիտակցում է, որ հաջորդ ընտրություններում հաղթելու ոչ մի շանս չունի ու նման քայլերով փորձում է բնակիչների սիրտը շահել։

Եվ ի՞նչ կարծիքի է Էրդողանը ընդդիմության վերաբերյալ: «Սրանցից ոչինչ դուրս չի գա, որքան էլ միասնական լինեն ու հանդիպումներ կազմակերպեն»,- լրագրողների հետ վերջին զրույցներից մեկում նշել է Էրդողանը ընդդիմության մասին։

Փոխարենը նա շարունակում է Թուրքիա բերել օտարերկրյա մեծ ներդրումներ, օրինակ՝ 10 միլիարդ դոլարի ներդրում Արաբական Միացյալ Էմիրություններից երկրի ռազմական արդյունաբերության, գյուղատնտեսության, զբոսաշրջության եւ այլ ոլորտներում, ակտիվորեն փորձում է լինել միջազգային քաղաքական զարգացումների կենտրոնում, նոր քայլեր ձեռնարկում 2022-ի սկզբին իր հայտարարած «խաղաղության դիվանագիտության» Թուրքիայի ռազմավարությունն իրագործելու նպատակով։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Ախտորոշիչ ծառայությունների ոլորտի ուսումնասիրության արդյունքները
հաջորդը
Երեք մեղավոր եւ ոչ մի մեղք

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Փետրվարի 2022
ԵԵՉՀՈւՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28 
« Հնվ   Մրտ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն