• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Որոշում կընդունի ԴԺՀ եւ ԼԺՀ ճանաչման հարցով

aliq 21:40 | 21.02.2022
aliq 21:40 | 21.02.2022
putin

Ըստ ռուսական ՏԱՍՍ գործակալության՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը փետրվարի 21-ին Անվտանգության խորհրդի արտահերթ նիստ է անցկացրել Դոնբասի իրադրության շուրջ: Նիստում արձանագրվել է, որ Ռուսաստանն ի սկզբանե ամեն ինչ արել է Դոնբասում հակասությունները խաղաղ ճանապարհով լուծելու համար, մինչդեռ Ուկրաինայի իշխանությունները երկու անգամ պատժիչ գործողություններ են իրականացրել Դոնբասում, այժմ սրացումը երրորդ անգամ է տեղի ունենում։

Անվտանգության խորհրդի նիստին մասնակցել են վարչապետ Միխայիլ Միշուստինը, ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն եւ խորհրդի այլ անդամներ:

ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն ՌԴ Անվտանգության խորհրդի նիստում հայտնել է, որ ընդհանուր առմամբ 59,3 հազար զինծառայողներ կենտրոնացած են Ուկրաինայի կողմից Լուգանսկի ու Դոնեցկի մարզերի սահմանների մոտ:

Անվտանգության խորհրդի նիստում նպատակ է դրվել որոշելու Դոնբասի վերաբերյալ քայլերը՝ նկատի ունենալով նաեւ Դոնեցկի Ժողովրդավարական Հանրապետության (ԴԺՀ) եւ Լուգանսկի Ժողովրդավարական Հանրապետության (ԼԺՀ)՝ իրենց ինքնիշխանությունը ճանաչելու մասին խնդրանքը։ ԴԺՀ-ի ու ԼԺՀ-ի ճանաչման հարցերը սերտորեն կապված են աշխարհում ու մասնավորապես Եվրոպայում անվտանգության ապահովման գլոբալ խնդիրների հետ։

«Ընդհանուր առմամբ իրավիճակը չափազանց լարված է… Պատրաստվում է կա՛մ մեծ լուրջ սադրանք, կա՛մ Դոնբասի հարցի լուծման ուժային տարբերակ»,- կարծում է Ռուսաստանի պաշտպանության նախարարը:

«Դա ոչ թե զիջում է մեզ, այլ Արեւմուտքի ծրագրերի իրականացում»

ՌԴ Անվտանգության խորհրդի նիստում հայտարարվել է, որ եթե Ուկրաինան ՆԱՏՕ-ի անդամ դառնա, Ռուսաստանի համար սպառնալիքները բազմակի կմեծանան։ Բայդենը հավաստիացրել է, որ Ուկրաինային չի պատրաստվում վաղը ՆԱՏՕ ընդունելու, ավելին՝ հնարավոր է մորատորիում դրվի, նրանք կարծում են, որ Ուկրաինան այսօր պատրաստ չէ։ Դա ոչ թե զիջում է մեզ, այլ Արեւմուտքի ծրագրերի իրականացում։

Շոյգուն հայտնել է, որ ուկրաինացի զինվորականները փետրվարի 19-20-ին 107 անգամ գնդակոծել են Դոնեցկը: Ավելի քան 70 դեպքերում ուկրաինացի զինվորականները ծանր սպառազինություն են օգտագործել։

ՌԴ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Դմիտրի Կոզակն իր հերթին նշել է, որ ո՛չ Ուկրաինային, ո՛չ Արեւմուտքին Դոնբասը պետք չէ, նրանք ուզում են սառեցնել իրավիճակը։ Նա կրկնել է, որ Դոնբասի շուրջ բանակցային գործընթացն այժմ զրոյական մակարդակի վրա է, ինչպես 2015-ին։ Կոզակը նշել է, որ Ուկրաինան Դոնբասի համար հատուկ կարգավիճակի հնարավորություն չի տեսնում։

Վլադիմիր Պուտինը Անվտանգության խորհրդի նիստի վերջում հայտնել է, որ այսօր որոշում կընդունի Դոնեցկի եւ Լուգանսկի անկախության ճանաչման հարցի առնչությամբ:

«Հարգելի գործընկերներ, ես ձեր կարծիքները լսեցի: Որոշումները կընդունվեն այսօր: Ես ցանկանում եմ շնորհակալություն հայտնել այս հանդիպման ու խորհրդակցության համար»,- ասել է Վլադիմիր Պուտինը:

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Պուտինը Փաշինյանին հրավիրել է ՌԴ
հաջորդը
Ճանաչումը Մոսկվայի համար՝ միակ ե՞լք

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Փետրվարի 2022
ԵԵՉՀՈւՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28 
« Հնվ   Մրտ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն