• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Էրդողանը խոսել է Պուտինի «անընդունելի» որոշման մասին

aliq 15:43 | 22.02.2022
aliq 15:43 | 22.02.2022
Erdogan

Աֆրիկա այցի ճանապարհին Թուրքիայի նախագահ Էրդողանն ինքնաթիռում զրուցել է թուրքական մամուլի ներկայացուցիչների հետ, հայտնում է Sabah պարբերականը։

Զրույցի ընթացքում Էրդողանն անդրադարձել է Ռուսաստան-Ուկրաինա հակամարտությանն առնչվող վերջին զարգացումներին՝ որակելով Պուտինի որոշումն «անընդունելի»։ Նա կողմերին եւս մեկ անգամ կոչ է արել սթափ լինելու եւ գնալու խաղաղարարական լուծումների։ Բացի այդ՝ նշել է, որ որպես սեւծովյան ավազանի երկիր՝ Թուրքիան անհրաժեշտ բոլոր նախապատրաստական միջոցառումներն իրականացրել է։

«Այս պահի դրությամբ շատ անհասկանալի է, թե ում եւ ինչի համար են ԱՄՆ-ի հայտարարությունները, ու հատկապես Մյունխենի կոնֆերանսի տարօրինակություններն ինչ նպատակի են ծառայում։ Ըստ իս՝ Մյունխենի կոնֆերանսը ոչինչ է, քան պարզապես ՆԱՏՕ-ի գագաթնաժողով։ Այս ճգնաժամի սկզբից ի վեր մենք անկեղծ ջանքեր ենք գործադրել՝ մեղմացնելու  լարվածությունը։ Բացեիբաց հայտարարել ենք ճգնաժամի լուծման վերաբերյալ մեր գաղափարները։

ԱԳՆ այսօրվա հայտարարությունում նշվել է, որ Ռուսաստանի որոշումը Լուգանսկի ու Դոնեցկի ինքնահռչակ հանրապետությունների ճանաչման վերաբերյալ հակասում է Մինսկի համաձայնագրերին ու խախտում Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը։ Մենք Ռուսաստանի այս քայլն անընդունելի ենք համարում»,- իր խոսքում նշել է Էրդողանը։

Լրագրողի այն հարցին, թե արդյոք հնարավոր պատերազմը կարո՞ղ է վտանգ ներկայացնել Թուրքիայի համար՝ որպես սեւծովյան ավազանի երկրի, Թուրքիայի նախագահը պատասխանել է․ «Այո՛, մենք սեւծովյան պետություն ենք, այդ պատճառով պարտադիր է անհրաժեշտ միջոցառումների փաթեթ կազմել։ Մենք, իհարկե, անհրաժեշտ քայլերը ձեռնարկել ենք, շարունակում ենք ձեռնարկել։ Նույն կերպ էլ շարունակելու ենք մեր գործողությունները։ Որպես սեւծովյան ավազանի երկիր՝ մեզ բաժին ընկած պատասխանատվությունը չենք անտեսում»։

Զելենսկիի՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ, Թուրքիա, Գերմանիա հնարավոր ընդհանուր գագաթնաժողովի մասին հայտարարության առիթով Էրդողանը նշել է հետեւյալը․ «Եթե առաջարկն իրականացման փուլին հասնի, մենք, իհարկե, կմասնակցենք։ Ես սրա մասին նախկինում եւս խոսել եմ։ Հենց նման քայլեր էլ պիտի ձեռնարկվեն։ Հարգելի պարոն Զելենսկիի առաջարկը դրական մոտեցում է խնդրի լուծման տեսանկյունից։ Եթե առաջարկին ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն ու մյուս պետությունները դրական արձագանքեն, հանդիպմանը մենք նույնպես կմասնակցենք»։

Պատրաստեց Լիլիթ Մարտիրոսյանը

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Բնապահպանական աղետ Մարմարա ծովում
հաջորդը
Ապատեղեկատվությունը բորբոքում է պատերազմի սպառնալիքը

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Փետրվարի 2022
ԵԵՉՀՈւՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28 
« Հնվ   Մրտ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն