• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Յուրաքանչյուր ժամի արժեքը մարդկային կյանքերն են

aliq 12:17 | 28.02.2022
aliq 12:17 | 28.02.2022
russia ukraine flags

Ըստ «Սպուտնիկ Բելառուս»-ի՝ Ուկրաինայի պատվիրակությունը, որը բանակցություններ պետք է վարի Ռուսաստանի հետ, արդեն Բելառուսի տարածքում է, բանակցությունների վայրի՝ Ալեքսանդրովկա-Վիլչա անցակետի մոտ։ Սպասվում է, որ ռուս բանակցողների հետ հանդիպումը կսկսվի մոտակա ժամերին:

Ըստ ռուսական «ՌԻԱ Նովոստի» գործակալության՝ ՌԴ նախագահի օգնական, ռուսական պատվիրակության ղեկավար Վլադիմիր Մեդինսկին հայտնել է, որ ուկրաինական պատվիրակությունը դեռ չի ժամանել Բելառուս։ ՌԴ նախագահի օգնականը չի բացահայտել ուկրաինական պատվիրակության կազմը՝ նշելով, որ դա բավականին բարձր մակարդակ է։

Արդյունքին չի հավատում, բայց դեմ չէ փորձելուն

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ավելի վաղ ասել էր, որ թեեւ չի հավատում Բելառուսում կայանալիք ռուս–ուկրաինական հանդիպման արդյունքին, բայց փորձել պետք է։

«Որպեսզի հետո ոչ մի ուկրաինացի կասկած չունենա, թե ես՝ որպես նախագահ, չփորձեցի դադարեցնել պատերազմը, երբ թեկուզ փոքր, բայց ինչ-որ հնարավորություն կար»,- շեշտել է Ուկրաինայի նախագահը։

Վլադիմիր Զելենսկին նախօրեին հայտարարել էր, թե բանակցային հարթակ կարող են դառնալ Վարշավան, Բուդապեշտը, Ստամբուլը, Բաքուն։ Զելենսկին համոզմունք է հայտնել, որ միայն այդ դեպքում բանակցությունները կարող են ազնիվ լինել ու իսկապես վերջ տալ պատերազմին։

Ըստ Զելենսկու՝ Բելառուսում անհնար է բանակցություններ վարել, քանի որ այդ հանրապետության տարածքից ագրեսիվ գործողություններ են իրականացվում Ուկրաինայի նկատմամբ։ Նա նշել էր, որ Բելառուսը որպես բանակցային տարածք ընտրել է ոչ թե բելառուս ժողովուրդը, այլ ՌԴ ղեկավարությունը։

Այս անգամ ռազմական գործողությունները չեն դադարեցվի

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հակադարձել էր Զելենսկուն՝ հայտարարելով, որ ուկրաինական կողմն ինքն է Բելառուսի տարածքն առաջարկել որպես ՌԴ-ի հետ բանակցությունների վայր: Պեսկովը հավելել էր, որ Մոսկվան ուկրաինական կողմին զգուշացրել է, որ այս անգամ ռազմական գործողությունները չեն դադարեցվի, ինչպես դա արվեց նախօրեին:

Զելենսկին ավելի ուշ հայտնել է, որ Ալեքսանդր Լուկաշենկոն ստանձնել է Բելառուսի տարածքում տեղակայված բոլոր ինքնաթիռների, ուղղաթիռների եւ հրթիռների սառեցման պատասխանատվությունը ուկրաինական պատվիրակության ժամանման, բանակցությունների եւ վերադարձի ամբողջ ընթացքում։

ՌԴ պատվիրակության ղեկավար, ՌԴ նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին ասել է, որ բանակցությունների յուրաքանչյուր ժամի արժեքը մարդկային կյանքերն են` խաղաղ բնակիչների եւ ուկրաինացի զինվորների։

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն եւս պատասխանել էր Զելենսկուն՝ հավատացնելով, որ ինքն անհապաղ բանակցությունների կողմնակից է։

Պատրաստեց Ռոբ Մանուկյանը

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Երրորդ աշխարհամարտի շեմին
հաջորդը
Պատվաստվել է 2 միլիոն 31 հազար 732 մարդ

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • «Արահետ»-ը Լոռու լեռներում երկօրյա տոն է խոստանում

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

ընտրանի

  • 1

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 2

    Գագիկ Ադիբեկյանի բաց նամակը՝ հաջակցություն Սամվել Կարապետյանի

  • 3

    «Արահետ»-ը Լոռու լեռներում երկօրյա տոն է խոստանում

  • 4

    Բնության հետ ներդաշնակ տնտեսություն․ երեք պատմություն Վայոց ձորից

  • 5

    Իրանից կամ Վրաստանից ներկրումը կկարգավորվի ցեմենտի դեֆիցիտը

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Փետրվարի 2022
ԵԵՉՀՈւՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28 
« Հնվ   Մրտ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն