• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • русская редакция
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • русская редакция

Արագացված ընթացակարգով Եվրամիություն ընդունելու մեխանիզմ չկա

aliq 15:07 | 11.03.2022
aliq 15:07 | 11.03.2022
Ukraine & EU flags

Եվրամիության պետությունների եւ կառավարությունների ղեկավարները Վերսալում ԵՄ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողովում համերաշխություն են հայտնել Ուկրաինային եւ վերահաստատել են Կիեւի հավատարմությունը եվրոպական ուղուն՝ պատասխանելով կառույցին միանալու այդ երկրի դիմումին։ «Ուկրաինան եվրոպական ընտանիքի մի մասն է»,- ընդգծել են գագաթնաժողովի մասնակիցները։

Նիդերլանդների վարչապետ Մարկ Ռյուտեն գագաթնաժողովի առաջին օրվա ավարտին ասել է, որ ԵՄ-ին անդամակցելու Ուկրաինայի դիմումի քննարկման գործընթացը, սակայն, կարող է տեւել ամիսներ կամ տարիներ։

Եվրոպական խորհուրդը «Եվրահանձնաժողովին խնդրել է ուսումնասիրել եւ գնահատել Մոլդովայի ու Վրաստանի հայտերը»։

Սովորաբար ԵՄ երկրների ղեկավարներն ուսումնասիրում են Եվրահանձնաժողովի դիմումները, քննարկում են առաջարկությունները, որից հետո որոշում՝ այս կամ այն ​​երկրին տրամադրե՞լ Եվրամիությանն անդամակցելու թեկնածուի կարգավիճակ, թե՞ ոչ։ Այնուհետեւ սկսվում են բանակցություններ թեկնածու երկրի հետ, որոնց նպատակն է համոզվել, որ այն համապատասխանում է ԵՄ-ին միանալու համար անհրաժեշտ մի շարք չափորոշիչներին։ Այդ գործընթացը կարող է տարիներ տեւել:

Վերսալի գագաթնաժողովից առաջ եվրոպական մի շարք երկրների ղեկավարներ զգուշացրել են, որ չկա մեխանիզմ, որը հնարավորություն կտա արագացված ընթացակարգով որեւէ ​​երկրի ընդունելու Եվրամիություն։

Գագաթնաժողովի մասնակիցները հայտարարություն են տարածել, ըստ որի՝ ԵՄ-ն եւ նրա անդամ երկրները կշարունակեն համակարգված քաղաքական, ֆինանսական, նյութական եւ հումանիտար աջակցություն ցուցաբերել կառույցին անդամակցելու ձգտող պետություններին:

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Դոնբասի զորքերը գրավել են Վոլնովախա քաղաքը
հաջորդը
Ստոլտենբերգը ժամանել է Անթալիա

խմբագրական

Փաշինյանը նոր պատերազմից է խոսում

Promotion Image

Ուկրաինա․ մարդկային պատմություններ

Կացարանում 200 մարդ կա, նույնիսկ ջուր չունենք

լրահոս

  • Թբիլիսին ցորենի եւ գարու արտահանումը 1 տարով կարգելի

    19:38 | 28.06.2022
  • Հայ ծանրորդները կմասնակցեն միջազգային մրցաշարին

    19:22 | 28.06.2022
  • G7-ը հավանություն է տվել Գերմանիայի ծրագրերին

    18:56 | 28.06.2022
  • Ստեփանծմինդա-Լարս գծի երթեւեկությունը վերականգնվել է

    18:21 | 28.06.2022
  • Հանդիպել է Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահի հետ

    17:58 | 28.06.2022

ընտրանի

  • 1

    Եթե ռուս չես, դուրս արի տնից

  • 2

    ԱՊՊԱ-ն թանկանում է, վթարների թիվը չի նվազում

  • 3

    Հանքարդյունաբերության զարգացման ռազմավարություն․ Օվերտոնի պատուհանը

  • 4

    Վրեժ լուծելով շնից հրացանով

  • 5

    Փաշինյանը նոր պատերազմից է խոսում

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Մարտի 2022
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031  
« Փտր   Ապր »

© 2022 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա