• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
ՀայաստանՄենք

Խոպա՞ն գնալ, թե՞ մշակել խոպան հողը

Տաթեւիկ Ճուղուրյան 13:15 | 01.04.2022
Տաթեւիկ Ճուղուրյան 13:15 | 01.04.2022

Ռուս-ուկրաինական պատերազմի հետևանքները  Լոռու մարզի Աքորի գյուղ են հասել։ Բացառապես արտագնա աշխատանքով ապրող ընտանիքների տղամարդիկ երկընտրանքի առաջ են կանգնել՝ գնա՞լ, թե՞ չգնալ։ Իսկ ուղղությունը Ռուսաստանն է, որն առաջվա պես լավ աշխատանք ու լավ եկամուտներ չի խոստանում։ Նրանք, ովքեր գարնան գալու հետ արդեն մեկնել են, հիմա մտածում են վերադառնալու մասին։ Հայաստանում ռուսական ռուբլու փոխարժեքի կտրուկ անկումը եւ ահագնացող գնաճն անհամեմատելի են դրսում վաստակածի հետ։ Իսկ մնացածներն էլ հույս ունեն, որ իրավիճակը շուտով կփոխվի։

Ալբերտ Խլոպուզյանն, օրինակ, ռուբլու փոխարժեքի բարձրացմանն է սպասում։ Արդեն քսան տարի սեզոնային արտագնա աշխատանքի է մեկնում Ռուսաստանի տարբեր քաղաքներ։ Գործը շինարարության ոլորտում է։ Ասում է՝ կկարողանա տոմս գնել, բայց դրսում աշխատածով այստեղ արդեն ոչինչ չի կարողանա անել։ Եվ չնայած շրջադարձային փոփոխությանը՝ փորձում է չհուսահատվել․ շուտով կենսաթոշակի կանցնի, կապրեն այդ գումարով։

Գոհար Թաթոյանն էլ ամուսնու հետ «դրսից ուղարկածով» են ապրում։ Բայց հիմա անգամ տնտեսելով` փողը, միեւնույնն է, չի հերիքում։

Gohar Tatoyan«Տղաս Մոսկվայում է, իսկ աղջիկս՝ Չերեպավեցում։ Էս արժեզրկումից հետո տղաս գումար էր ուղարկել, 10 հազար ռուսականի համար 40 հազար դրամ եմ ստացել բանկից։ Իրենց էդքան չարչարանքը ոնց որ արժեզրկես, հենց որ փոխում ես փողը։ Չի հերիքում, ստիպված տնտեսում ենք»,- ասում է տիկին Գոհարը։

Աքորի գյուղի մթերային խանութներում նույնպես փաստում են, որ մարդիկ խնայողական ռեժիմի են անցել։ Փող չունենալու եւ պարենային ապրանքների բարձր գների պայմաններում համարյա առեւտուր չեն անում։ Ըստ վաճառողներից մեկի՝ օրական 2-3 հաց գնող ընտանիքն, օրինակ, արդեն մեկն է գնում։ Կամ որեւէ ապրանքի գին են հարցնում, մի քիչ մտածում ու թողնում, գնում։

Հուսադրող է այն, որ գոնե օրվա սնունդը վաճառողները կարողանում են ապառիկով տալ ու սպասել։ Իսկ բանկերը չեն սպասում։ Թեպետ Ռուսաստանից ուղարկված գումարն էլ, ըստ գյուղացիների, վարկի հերթական մարմանը չի հերիքում։ Գյուղում չկա մի ընտանիք, որ վարկ չունենա, ասում են։

Աքորեցի Վեներա Նիազյանի ընտանիքում կայուն եկամուտ կա, նաեւ ամուսինն է տասը տարուց ավելի արտագնա աշխատանքի մեկնում։ Բայց հայաստանյան իրականության մեջ, ըստ նրա, առանց վարկերի ապրել չի հաջողվում։

Venera Niazyan«Տարեցտարի անելանելի վիճակ է ստեղծվում, բայց  քանի որ էստեղ էլ ես եմ աշխատում, հոգսը մի քիչ թեթեւ է։ Ուսանող ենք պահում, կարողանում ենք վարկերի միջոցով որոշ խնդիրներ լուծել, բայց Ռուսաստան գնալն էլ վարկերից չի ազատում։ Հատկապես հիմա էնքան քիչ է հնարավորությունն էնտեղից փող ուղարկելու։ Մտածում եմ՝ ավելի լավ է Հայաստանում ինչ-որ բան անել, գործ գտնել։ Ներկա իրավիճակում դա ավելի հուսադրող է»,- ասում է Վեներա Նիազյանը։

2800 բնակիչ ունեցող այս գյուղում, երբ հարցնում ես մարդկանց՝ ինչու միայն խոպան, պատասխանը մեկն է՝ աշխատատեղ չկա։ Իսկ աշխատատեղն, ըստ աքորեցիների, գործարանի, ֆաբրիկայի կամ որեւէ արտադրամասի առկայությունն է, որտեղից կկարողանան կայուն աշխատավարձ ստանալ։ Իսկ գյուղատնտեսությամբ զբաղվելը շատերը պարզապես բացառում են․ անասնապահությունը եկամտաբեր չէ, գյուղի առանց այն էլ սակավ հողերը չեն ոռոգվում։

Ի դեպ, Աքորիում ոռոգման ջրի խնդիրը տարիների վաղեմություն ունի։ Տարբեր ժամանակներում ոռոգման ջրագծի կառուցմանն են ուղղվել պետական ու մասնավոր ներդրումներ, բայց մինչեւ այսօր հողագործի հույսը սարերից եկող ինքնահոս ջուրն է։

«Ոռոգման ջուր կա, ուղղակի ամռան շոգին քանակը նվազում է։ Դա սարերից եկող ջուրն է, հնարավոր չէ ուրիշ տեղից բերել, էդ մի ջուրն ունենք մենք։ Բասեին էլ ունենք, էս տարի մրցույթը շահել են արդեն, գարնանը կսկսեն նորոգել, ու պետք է որ կարողանանք «Տափի դուզ» հանդամաս հասցնել»,- ասում է Աքորու վարչական ղեկավար Հրահատ Սիմոնյանը եւ որպես հողագործության այլընտրանք նշում անասնապահությունը, որի համար, ըստ նրա, իդեալական պայմաններ ունեն՝ 3400 հեկտար արոտավայր, որտեղ ուրիշ գյուղերի անասուններն են արածում։

Մինչդեռ տարածաշրջանի աղքատ գյուղերից մեկը համարվող Աքորիում բոլոր սպասումները «դրսի աշխարհի» հետ են կապված․ խոպանչիները բարձր վարձատրությամբ աշխատանք են ուզում, նրանց ընտանիքները՝ ռուբլու փոխարժեքի կայունացում, գյուղի խանութպաններն էլ ապառիկի՝ թերթելուց մաշված տետրերում գրված պարտքերի վերադարձ։

Akner villageԱլավերդի խոշորացված համայնքի մեկ այլ գյուղում՝ Ակներում նույնպես ճգնաժամային իրավիճակի կայունացմանն են սպասում։ Բայց ոչ թե Ռուսաստան գնալու, այլ նորաստեղծ բիզնեսն ընդլայնելու նպատակով։

23-ամյա Նվեր Շավինյանը մասնագիտությամբ մետալուրգ է։ Երբ ավարտել է տեղի արհեստագործական ուսումնարանը, Ալավերդու պղնձաձուլարանը փակվել է, աշխատանք ունենալու հեռանկարը՝ մարել։ Երկու տարի առաջ ընկերների հետ գյուղատնտեսական կոոպերատիվ են հիմնել, վարկ վերցրել եւ տարբեր մշակաբույսեր (լոլիկ, վարունգ, սմբուկ, պղպեղ, ֆիզալիս, լոբի, ոլոռ) ու հատապտուղ (ելակ) են աճեցնում։ Տանձի եւ կեռասի ինտենսիվ այգիներ էլ ունեն։

Nver Shavinyan«2019-ին բանակից վերադարձել եմ ու գնացել Ռուսաստան։ Էնտեղ դաշտերում ելակ ենք մշակել՝ ընկերներով, բարեկամներով։ Գյուղից մեզ մոտ շատ մարդ էր գալիս աշխատելու։ Ու մտածեցինք, որ հնարավոր է կարողանանք նույն բանը էստեղ անել։ Կլիման համեմատեցինք, հասկացանք, որ հեշտությամբ կարելի է անել։ Ու չսխալվեցինք․ հողն էլ, կլիման էլ բարենպաստ են»,- պատմում է Նվերը։

Հողի մշակությունը սկսել են երեք հեկտարից՝ հասցնելով մոտ վեցի եւ կարողանում են սեզոնային աշխատանքով ապահովել 20-30 գյուղացու։ Այնպես չէ, որ դժվարություններ չեն ունեցել։ ՄԱԿ-ի Միգրացիայի միջազգային կազմակերպության դրամաշնորհով եւ սեփական համաներդրումով նորոգել են գյուղի ոռոգման ջրի ներքին ցանցի մաշված խողովակներն ու Ակների՝ քսան տարուց ավելի չոռոգվող վարելահողեր ջուր են հասցրել։

Akner village
Akner village
Akner village

«Հիմա շատ նորմալ գալիս է, օգտվում են բոլորը, ովքեր հող են մշակում։ Տասը հեկտարից ավելին արդեն մշակվում է։ Քանի որ կլիման չորային է, ջուրը մենակ դաշտ է մտնում, առաջվա նման գյուղին չի հասնում»,- ասում է Նվերն ու թվարկում իրենց գործին աջակից այլ կազմակերպությունների անուններ․ «Կանաչ արահետ»-ի կողմից, օրինակ, գյուղատնտեսական սարքավորումներ են ստացել, մի քանիսն էլ գնել են սեփական միջոցներով։

Արտադրանքի սպառման շուկան Ակներն է եւ Ալավերդին։ Ըստ Նվերի՝ ապրանքը տեղում վերջանում է։

Կորոնավիրուսի համավարակի պատճառով նախորդ տարվա արդյունքը երիտասարդ գյուղատնտեսներին չի գոհացրել։ Բայց ստեղծված ճգնաժամը նոր գործի խթան է դարձել. որոշել են պահածոների արտադրամաս հիմնել, մշակել սեփական արտադրանքն ու գյուղում աշխատատեղեր ստեղծել։

Տարածք արդեն ունեն, հիմա զբաղվում են կահավորմամբ եւ անհրաժեշտ սարքավորումների ձեռքբերմամբ։

«Հեռանկար բոլոր տեղերում էլ կա, դեպի ավելի լավը գնալու քայլեր։ Ուղղակի մարդիկ հեշտին են ձգտում. գնան, մի քանի ամիս աշխատեն, գան, հանգստանան, էլի գնան։ Բայց չէ՛, երբ  քո տանն ես, ավելի հարմար է։ Եվ ինչ էլ անես, ստացվում է»,- եզրափակում է Նվերը։

Tatevik Tshughurian
Տաթեւիկ Ճուղուրյան

Մասնագիտությամբ լրագրող եմ։ 15-ամյա աշխատանքային գործունեությանս մեծ մասն անցել է հեռուստատեսության ոլորտում՝ Ալավերդու «Անկյուն+3» հեռուստաընկերությունում։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Պարենամթերքը լուռ, ահարկու զենք է․ Մեդվեդեւ
հաջորդը
ՀՀ առաջարկած բանաձեւն ընդունվել է ՄԱԿ-ում

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Ապրիլի 2022
ԵԵՉՀՈւՇԿ
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
« Մրտ   Մյս »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն