• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Կատակի օրը եւս լուրջ վերաբերվենք թռչուններին

Մարի Չաքրյան 20:44 | 01.04.2022
Մարի Չաքրյան 20:44 | 01.04.2022
birds

Ապրիլի 1-ը 1906 թվականից աշխարհի տասնյակ երկրներում նշվում է որպես թռչունների պաշտպանության միջազգային օր:

Ամսաթիվը պատահականորեն չի ընտրվել: Հաշվի է առնվել, որ հարավից թռչունները հայրենի վայրեր են չվում մարտի վերջից ապրիլի սկիզբ ընկած ժամանակահատվածում: Վերջին օրերին լուսանկարիչ բնասեր Բերտա Մարտիրոսյանի ֆոտոխցիկը Հայաստան վերադարձող կամ տարանցիկ թռչունների մի քանի երամ է որսացել:

birdsՀայաստանի տարածքում հայտնաբերված եւ ուսումնասիրված է թռչունների 351 տեսակ, որոնցից 110-ը գրանցված է ՀՀ Կարմիր գրքում:

Բնապահպանական այս տոնը նվիրված է թռչունների խնդիրներին՝ դրանց ապօրինի որսին, որոշ տեսակների աստիճանական ոչնչացմանն ու վտանգմանը:

Թռչունները կարեւոր դեր ունեն մեզ ծանոթ բոլոր էկոհամակարգերում, դրանց անհետացումը կարող է հանգեցնել իրական աղետի: Ուստի Թռչունների օրվան նվիրված տոնական բոլոր միջոցառումները կոչված են հիշեցնելու մայր բնության եւ մարդու կյանքում թռչունների կարեւորության մասին:

birdsՄարդն իր գոյության ընթացքում ոչնչացրել է երկրագնդի ցամաքային վայրի կենդանիների 83%-ը, ծովային կենդանիների 75%-ը:

Տեղեկանք

Առաջին անգամ թռչունների օրը նշվել է 1894-ին ԱՄՆ Օյլ Սիթի քաղաքի դպրոցներից մեկում կենսաբանության ուսուցչուհու նախաձեռնությամբ: Գաղափարը լայնորեն լուսաբանվել է տեղական մամուլում: Այնուհետեւ տարածում է ստացել այլ քաղաքներում, ապա՝ բոլոր նահանգներում ու Եվրոպայում:

1902-ին Փարիզում ստորագրվել է վայրի բնության առանձին տեսակների պաշտպանությանը նվիրված առաջին բազմակողմանի միջազգային փաստաթուղթը՝ «Գյուղատնտեսության համար օգտակար թռչունների պաշտպանության մասին» կոնվենցիան: Ճիշտ է, այն ժամանակ Կոնվենցիայի կողմերն ավելի շատ հետաքրքրված էին «օգտակար» թռչուններով, այլ ոչ առհասարակ թռչնատեսակների պահպանությամբ, այնուհանդերձ այն համարվում է հիմնարար համաձայնագիր  միջազգային բնապահպանական իրավունքի զարգացման համար ու կարեւոր տեղ է զբաղեցնում միջազգային մակարդակով բնապահպանական պայմանագրերի եւ օրենքների պատմության մեջ:

Լուսանկարները՝ Բերտա Մարտիրոսյանի

Մարի Չաքրյան

Բնօգտագործման եւ բնապահպանության մասնագետ եմ։ Ունեմ նաեւ լրագրողի շուրջ 15-ամյա փորձ։ Զույգ մասնագիտություններս հաջողությամբ համատեղում եմ հասարակական գործունեության հետ՝ հանուն բնության եւ առողջ միջավայրի։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Պաշտպանել Արցախի բնակչությանը եւ մշակութային ժառանգությունը
հաջորդը
Ռուսաստան-Ուկրաինա պատերազմի ազդեցությունը Հայաստանի տնտեսության վրա. Սուրեն Պարսյան

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Ապրիլի 2022
ԵԵՉՀՈւՇԿ
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
« Մրտ   Մյս »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն