• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
ՆերքինՔաղաքականություն

Մարտի 1-ի մեղավորները մնում են չպատժված

Արման Գալոյան 14:30 | 02.04.2022
Արման Գալոյան 14:30 | 02.04.2022
Kocharyan

Օրերս հայտնի դարձավ՝ Վճռաբեկ դատարանը վարույթ է ընդունել գլխավոր դատախազի՝ մարտի 1-ի գործով ներկայացրած բողոքը: Դատախազությունն այսպիսով պահանջել է բեկանել Ռոբերտ Քոչարյանի եւ մյուս նախկին պաշտոնյաների քրեական գործը կարճելու մասին դատական ակտերն ու այն կրկին ուղարկել դատաքննության: Բացի այդ` դատախազությունը միջնորդել է Վճռաբեկին՝ դիմել ՀՀ Սահմանադրական դատարան՝ քրեական դատավարության օրենսգրքի հոդվածներից մի քանիսի սահմանադրականությունը որոշելու նպատակով:

Ինչ ճակատագրի կարժանանա դատախազության վճռաբեկ բողոքը՝ ցույց կտա ժամանակը։ Թեեւ արդեն իսկ լուրջ կասկածներ կան. Վճռաբեկ դատարանում գործով զեկուցող դատավոր է նշանակվել Սերժիկ Ավետիսյանը, ինչին գլխավոր դատախազությունը դեմ է արտահայտվել: Մեղադրող կողմի պնդմամբ՝ դատավորը հայտնի գործարար Սամվել Կարապետյանի քենակալն է, իսկ Կարապետյանը մեկն էր այն գործարարներից, որ 2020-ի ամռանը գումար էր փոխանցել, որպեսզի Ռոբերտ Քոչարյանը 2 մլրդ դրամ գրավի դիմաց ազատ արձակվի կալանքից:

Եվ բացի այդ, մարտի 1-ի գործով մինչեւ հիմա տեղի ունեցած իրադարձություններն այնքան էլ լավատեսություն չեն ներշնչում: Բավական է միայն արձանագրել փաստը, որ 2018-ի օգոստոսին վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ «Մարտի 1-ի գործը, ըստ էության, ամբողջ ծավալով բացահայտված է» հայտարարությունից չորս տարի է անցել, սակայն մինչեւ հիմա որեւէ մեկը որեւէ դրվագով պատասխանատվության չի ենթարկվել։

Ճիշտ է, չորս նախկին բարձրաստիճան պաշտոնյաներ Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ հայտնվեցին ամբաստանյալի աթոռին, սակայն որոշ ժամանակ անց Սահմանադրական դատարանը հակասահմանադրական ճանաչեց սահմանադրական կարգը տապալելու վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի՝ նրանց մեղսագրվող հոդվածը։

Հիմա որոշ դրվագներով ընթանում է մարտի 1-ի գործի նախաքննությունը: Բայց այն ձեւական է, քանի որ սայլը տեղից չի շարժվում։ Սրանում համոզվելու համար բավական է ուսումնասիրել ՀՀ գլխավոր դատախազության 2021 թվականի գործունեության մասին հաղորդումը։

Համաձայն այդ փաստաթղթի` Հատուկ քննչական ծառայության լուծարումից հետո քրեական գործի նախաքննությունը տեղափոխվել է նորաստեղծ Հակակոռուպցիոն կոմիտեի վարույթ: ՀՀ ՍԴ-ի հայտնի որոշումից հետո վերաորակվել է մեղադրյալներից մի քանիսին, այդ թվում՝ ՀՀ պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանին առաջադրված մեղադրանքը (ընդ որում` հետախուզման մեջ գտնվող նախկին նախարարը վաղուց ստացել է ՌԴ քաղաքացիություն ու բնակվում է Մոսկվայում): Եվ վերջ։ Որեւէ տեղաշարժ այս գործում պարզապես չկա։

Դատախազության հաղորդման մեջ միայն նշված է, թե քրեական գործով քննչական ու դատավարական միջոցներ են ձեռնարկվել, հարցաքննություններ են արվել, նշանակվել են մի շարք փորձաքննություններ, հետաքննության մարմիններին տրվել են օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու վերաբերյալ գրավոր հանձնարարություններ:

Այս ոլորտին քիչ թե շատ ծանոթ անձինք կարող են փաստել, որ «քննչական ու դատավարական միջոցների» անվան տակ արված քայլերը պարզապես հերթապահ գործողություններ են՝ նախաքննության պատրանք ստեղծելու համար, եւ ոչինչ ավելի: Այլապես հազիվ թե չորս տարի առաջ «բացահայտված» քրեական գործով որեւէ մեկը պատասխանատվության ենթարկված չլիներ:

Ի դեպ, այստեղ մեկ ուշագրավ հանգամանք կա. ՀՀ գլխավոր դատախազությունը մարտի 1-ի գործի շրջանակում կոշտ քննադատել է ՍԴ-ին այն բանի համար, որ վերջինս աշխատակարգային որոշմամբ մերժել է ՀՀ գլխավոր դատախազի դիմումի հիման վրա մարտի 1-ի գործի քննությունը: Դատախազությունը ՍԴ որոշումը որակել է խնդրահարույց, ավելին` ՍԴ-ին մեղադրել սեփական նախկին դիրքորոշումն անտեսելու, անհետեւողականության մեջ՝ շեշտելով, որ դա «Սահմանադրական դատարանի որոշման սահմանադրաիրավական արժեքը նսեմացնելու օրինակը չունեցող, նախկինում երբեք չդրսեւորված ակտ է»։

Սա իսկապես նախադեպը չունեցող իրավիճակ է, երբ դատախազությունն այսպես ուղիղ տեքստով, կոշտ որակումներով քննադատում է երկրի բարձրագույն դատական մարմնին: Միայն թե սրանից որեւէ բան չի փոխվում. մարտի 1-ի պատասխանատուները մնում են չպատժված։

Arman Galoyan
Արման Գալոյան

Լրագրող եմ, բանասիրական գիտությունների թեկնածու, լրագրության դասախոս: Գրում եմ քաղաքականության եւ տնտեսության մասին: Հետաքրքրություններիս շրջանակում՝ քաղաքագիտություն, փիլիսոփայություն, պատմություն: Ափսոսում եմ, որ միաժամանակ նկարչական պրոֆեսիոնալ կրթություն չեմ ստացել:

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Ադրբեջանին հորդորել է անհապաղ հետ քաշել զորքերը
հաջորդը
Հռոմի պապը մտադիր է այցելելու Ուկրաինա

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Ապրիլի 2022
ԵԵՉՀՈւՇԿ
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
« Մրտ   Մյս »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն