• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
ՆերքինՔաղաքականություն

Պատմաբանների հանձնաժողովը մոռացել են

Արման Գալոյան 14:30 | 07.04.2022
Արման Գալոյան 14:30 | 07.04.2022
Serzh Sargsyan & President of Turkey Abdullah Gul

Խորհրդարանական ընդդիմությունը ապրիլի 5-ի հանրահավաքում հրապարակեց բանաձեւ-հայտարարություն՝ իշխանությանը ներկայացնելով 8 կետանոց պահանջ։ Ընդդիմադիրները նաեւ զգուշացրին՝ դրանց «չիրականացումը կհանգեցնի համաժողովրդական լեգիտիմ հակազդեցության՝ բոլոր հնարավոր միջոցներով եւ եղանակներով»:

Այս հանրահավաքից ի սկզբանե չկային մեծ սպասելիքներ, ու խնդիրը միայն այն չէ, որ խորհրդարանական ընդդիմությունն արդեն որերորդ անգամ ազդարարում է «ազատագրական պայքարի» մեկնարկի մասին։ Պարզապես երեկ հրապարակված պահանջները կրկին ի ցույց դրեցին խորհրդարանական ընդդիմության սնանկությունը։

Օրինակ՝ նրանք պահանջում են «Քայլեր ձեռնարկել 1994 թվականի ԵԱՀԿ գագաթաժողովում ամրագրված ձեւաչափով բանակցային գործընթացի վերականգնման ուղղությամբ»:

Խոսքը ԵԱՀԿ ՄԽ համանախագահության մասին է, որի մանդատի շրջանակում էր ԼՂ հիմնախնդրի լուծումը։ Դե յուրե ԵԱՀԿ ՄԽ համանախագահության ձևաչափը որեւէ մեկը չի չեղարկել, սակայն 44-օրյա պատերազմից հետո այն, ըստ էության, դուրս մղվեց գործընթացից միանգամայն հասկանալի պատճառներով։ Իսկ արդեն ռուս-ուկրաինական պատերազմի պատճառով ԵԱՀԿ ՄԽ համանախագահության մասին խոսելը պարզապես ավելորդ է. այն ուղղակի դադարել է գործելուց։ Այնպես որ, այս իրավիճակում խոսել բանակցային ձեւաչափի վերականգնման մասին, նման պահանջներ ներկայացնել ՀՀ իշխանություններից, մեղմ ասած, անլուրջ է։

Իսկ եթե ընդդիմությունը նկատի ունի Ղարաբաղը բանակցային գործընթաց վերադարձնելը, ապա թերեւս տեղին է հիշեցնել, թե հատկապես ում անձնական ջանքերի շնորհիվ 2001 թվականին Ղարաբաղը դուրս մղվեց բանակցային գործընթացից. այո՛, խոսքը Ռոբերտ Քոչարյանի մասին է։

Ընդդիմությունը նաեւ պահանջել է. «ՀՀ-Թուրքիա հարաբերություններում բացառել որեւէ համաձայնություն, որը հարցականի տակ կդնի հայ ժողովրդի հայրենազրկման եւ ցեղասպանության իրողությունը, ինչպես նաեւ հայության հոգեւոր-մշակութային ժառանգության կրողը լինելու իրավունքը»:

Առաջին հայացքից շատ գեղեցիկ է հնչում, շատ հայրենասիրական։ Բայց ինչպես գիտեք, հանրահավաքի կազմակերպիչներից մեկը ՀՀԿ-ն էր, կուսակցության առաջնորդ Սերժ Սարգսյանն էլ անձամբ էր ներկա այդ միջոցառմանը. բազմության միջից հետեւում էր ելույթներին։ Եվ ահա նման պահանջ ներկայացվում է մի քաղաքական ուժի անունից, որի պաշտոնավարման տարիներին ականատես ենք եղել «հայ ժողովրդի հայրենազրկման եւ ցեղասպանության իրողությունը հարցականի տակ դնելու» իրողության։

Խոսքը 2009-ի հոկտեմբերին Ցյուրիխում ստորագրված հայ-թուրքական արձանագրություններում պատմաբանների ենթահանձնաժողով ստեղծելու մասին է, ըստ որի՝ «կողմերը համաձայնեցին իրականացնել երկու ժողովուրդների միջեւ փոխվստահության վերականգնմանն ուղղված պատմական հարթության երկխոսություն, այդ թվում` պատմական փաստաթղթերի եւ արխիվների գիտական, անկողմնակալ ուսումնասիրության միջոցով գոյություն ունեցող խնդիրների հստակեցման ու առաջարկների ձեւակերպման համար»։

Եւ հետո, Սերժ Սարգսյանը 2008թ. հունիսին Մոսկվայի հայ համայնքի հետ հանդիպմանը հայտարարել էր. «Թուրքական կողմն առաջարկում է ձևավորել մի հանձնաժողով, որը պետք է ուսումնասիրի պատմական փաստերը: Մենք դեմ չենք այդպիսի հանձնաժողովի ստեղծմանը, բայց այն ժամանակ, երբ կբացվի սահմանը մեր պետությունների միջեւ»:

Ի՞նչ է սա, եթե ոչ հրապարակավ կասկածի տակ դնել ցեղասպանության փաստը։ Ավելին՝ հենց հայ-թուրքական ֆուտբոլային դիվանագիտության պատճառով ՀՅԴ-ն 2009-ին դուրս եկավ իշխող կոալիցիայից, իսկ կուսակցության սփյուռքի կառույցները Սերժ Սարգսյանի դեմ ցույցեր էին կազմակերպում արտերկրում։ Այնպես որ, այս հարցում իշխանություններին քննադատելը, մեղմ ասած, ազնիվ չէ, առավել եւս, երբ ներկա փուլում դեռ որեւէ փաստաթուղթ չի ստորագրվել, եւ որեւէ խոսք չկա պատմաբանների հանձնաժողով ստեղծելու կամ նման այլ քայլերի դիմելու մտադրությունների մասին։

Եվ ընդհանրապես, խորհրդարանական ընդդիմությունն այսօր իշխանությանը քննադատում է այն ամենի համար, ինչ ինքն է ժամանակին արել, եւ հավասար պատասխանատվություն է կրում երկրում ստեղծված իրավիճակի առումով։ Ի վերջո, հատկապես Արցախի հարցում 1998 թվականից սկսած առ այսօր իշխանության ղեկին եղած ուժերի մեջ ո՛չ գաղափարապես, ո՛չ գործողությունների առումով մեծ հաշվով չկա որեւէ տարբերություն։ Բայց սա արդեն խոսակցության այլ թեմա է։

Arman Galoyan
Արման Գալոյան

Լրագրող եմ, բանասիրական գիտությունների թեկնածու, լրագրության դասախոս: Գրում եմ քաղաքականության եւ տնտեսության մասին: Հետաքրքրություններիս շրջանակում՝ քաղաքագիտություն, փիլիսոփայություն, պատմություն: Ափսոսում եմ, որ միաժամանակ նկարչական պրոֆեսիոնալ կրթություն չեմ ստացել:

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Զոհված ռուս զինծառայողների 20 %-ը սպայական կազմից էր
հաջորդը
ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները չեն գնդակոծել ադրբեջանական դիրքերը
Promotion Image

խմբագրական

«Նեմեսիսի» արձանը պետք է կանգնեցվի Թուրքիայում

Ուկրաինա | Պատերազմ

Եկա եւ ասացի՝ կմնամ մինչեւ հաղթանակ. Դա Վինչի

Ուկրաինա․ մարդկային պատմություններ

Մեր պայքարը հայրենիք վերադառնալու համար էր

լրահոս

  • ՄԱԳԱՏԷ-ն խրախուսում է միջուկային զենք ձեռք բերելու Իրանի...

    21:12 | 05.06.2023
  • Ադրբեջանի օմբուդսմենն այցելել է առեւանգված երկու հայ զինծառայողներին

    20:32 | 05.06.2023
  • Կոնկրետ քարտեզի շուրջ վերջնական պայմանավորվածություն չկա. Միրզոյան

    19:25 | 05.06.2023
  • Ադրբեջանը երկու ուղղությամբ խախտել է հրադադարի ռեժիմը. Արցախի...

    16:29 | 05.06.2023
  • Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարները կհանդիպեն Վաշինգտոնում

    15:02 | 05.06.2023

ընտրանի

  • 1

    Հայաստանի մութ խորքերը բացահայտվում են Մագելանի քարանձավում

  • 2

    Կոնկրետ քարտեզի շուրջ վերջնական պայմանավորվածություն չկա. Միրզոյան

  • 3

    Քիշնեւի մակերեսը եւ Ռուսաստանի խորքը

  • 4

    Բուժաշխատողների հավաստագրումը կփոխի՞ բուժսպասարկման որակը

  • 5

    Հայաստանը պետք է զինվի անխնա ու շատ արագ

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Ապրիլի 2022
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930  
« Մրտ   Մյս »

© 2023 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա