• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
ՀայաստանՄենք

Այս դեղերն ապագայում գուցե չօգնեն մեզ

Տաթեւեր Լազարյան 15:15 | 07.04.2022
Տաթեւեր Լազարյան 15:15 | 07.04.2022
drugs

Համավարակի ընթացքում հակաբակտերիալ միջոցների օգտագործումը շատերիս համար դարձավ սովորական, այնինչ բժիշկները հավատացնում են՝ դրա հետեւանքով ապագայում անգամ մատի փոքր կտրվածքից առաջացած աննշան ինֆեկցիան բուժելու համար մեծ ջանք է պահանջվելու: Մեր օրգանիզմը կայունություն է ձեռք բերել այս դեղամիջոցների նկատմամբ:

Առողջապահության նախարարությունը որոշել է առաջիկա երկու ամսում էլեկտրոնային դեղատոմսի ծրագիր փորձարկել: Սկզբնական փուլում այդ փոփոխությունը կվերաբերի հակաբիոտիկներին եւ սոցիալական խմբերին՝ պետության կողմից անվճար կամ արտոնյալ պայմաններով տրվող դեղերին։

Համաճարակաբանության ամբիոնի դոցենտ, Ճգնաժամային արձագանքման հանձնաժողովի անդամ Մերի Տեր-Ստեփանյանը հակաբիոտիկների նկատմամբ կայունությունը լուրջ խնդիր է համարում:

Mery Ter-Stepanyan«Դեղատոմսի բացակայությունը պարզապես նպաստում է դրանց անկանոն օգտագործմանը: Չարաշահման հետեւանքով հետագայում հակաբիոտիկներն այլեւս ազդեցություն չեն ունենա ու չեն օգնի հիվանդին: Համավարակի ընթացքում եղել են այդ դեղամիջոցների չհիմնավորված օգտագործման դեպքեր»,- ասում է նա:

Բժիշկը նշանակում է հակաբիոտիկ, որ բուժի բակտերիալ վարակը, որովհետեւ դրանք վիրուսների վրա չեն ազդում։ Ուստի շատ կարեւոր է, որ մինչեւ հակաբիոտիկով բուժումը պարզվի՝ հիվանդի մոտ առկա վարակը վիրուսային, թե բակտերիալ ծագման է: Վերին շնչուղիների վարակների մեծ մասը հարուցում են վիրուսները, որոնց դեպքում հակաբիոտիկի նշանակումը նպատակահարմար չէ:

Երեւանի թիվ 12 պոլիկլինիկայի բժիշկ Անահիտ Աղաբաբյանն ասում է, որ հակաբիոտիկները նշանակվում են խիստ անհրաժեշտության դեպքում, որովհետեւ եթե օրգանիզմը կայունություն ձեռք բերի դրանց հանդեպ, հետագայում այլեւս ոչինչ չի ազդի հիվանդի վրա:

«Համավարակի ընթացքում շատ են սխալ օգտագործել անտիբիոտիկները, եւ եթե հանկարծ հետագայում այդ մարդկանց մոտ առաջանա թոքաբորբ կամ թոքախտ, այլեւս հնարավոր չի լինի օգնել նրանց: Կորոնավիրուսով վարակվելու դեպքում անհրաժեշտ է իրականացնել սիմպտոմատիկ բուժում, որի ընթացքում հարկավոր է իմունիտետը բարձրացնել, ոչ թե հակաբիոտիկներ օգտագործել: Դրանք նշանակվում են հիմնականում հիվանդության ծանր ընթացքի դեպքում»,- բացատրում է բժշկուհին:

Նա հիշում է, որ խորհրդային տարիներին դեղատոմսերով էին նշանակումներ արվում, ինչը շատ ճիշտ էր: Իսկ հիմա դեղատունը նմանվել է սովորական խանութի, աշխատակիցը դեղագործ չէ, գնորդն էլ, ինչ ցանկանում է, առանց բժշկի ցուցման ձեռք է բերում:

Փորձեցինք ֆեյսբուքյան հարցում անցկացնել կորոնավիրուսով վարակված 100 հոգու շրջանում և պարզեցինք, որ հարցվածներից յուրաքանչյուրը հիվանդության ընթացքում ընդունել է ազիտրոմիցին, իսկ ոմանք նաեւ մոքսիցին ու ցետրակցիոն:

Հետաքրքրական է, որ հիվանդներից մի քանիսը Աղաբաբյանի հսկողության տակ են եղել: Թե ինչու են տնային պայմաններում նման լուրջ պրեպարատներ օգտագործել, նրանք պատասխանում են. «Վախենում էինք, որ կարող է չբուժվենք», «Ապահովության համար», «Որ միանգամից դեմն առնենք»:

Բժշկին չեն մեղադրում, հետեւել են իրենց ծանոթների օրինակին՝ մտածելով, որ դրանից վնաս չկա: Պարզապես հայտնել են հսկող բժշկին, որ իրենց վիճակը չափազանց ծանր է կամ գնալով ծանրանում է, ու հակաբիոտիկներն օգտագործելու բանավոր թույլտվություն են ստացել:

Աղաբաբյանը նաեւ խորհուրդ է տալիս մինչեւ դեղատուն գնալը անալիզի շնորհիվ որոշել, թե հիվանդը որ հակաբիոտիկի նկատմամբ կայունություն ունի: Նման պրոցեդուրաներ արվում են պոլիկլինիկաներում, բայց մարդիկ իրենց հարեւանների ու բարեկամների խորհուրդներին ավելի մեծ տեղ են տալիս ու բուժվում են նրանց օրինակով: Թեեւ այդ անալիզները հետաձգում են բուժումը, դրանց շնորհիվ բժիշկը կարողանում է ճիշտ հակաբիոտիկ նշանակել:

Բացառապես բժշկի ցուցումով բաց թողնվող հակաբիոտիկները Հայաստանում հնարավոր է գնել առանց դեղատոմսի:
Ստուգելու համար զանգահարեցինք դեղատներ, եւ այն հարցին, թե հնարավոր է առանց դեղատոմսի գնել հակաբիոտիկներ (որպես օրինակ նշվեցին ազիտրոմիցինն ու ցետրակցիոնը), բոլոր աշխատակցիները միանշանակ պատասխանեցին՝ այո՛   («Լեւոն եւ Լամարա», «Աբա ֆարմ», «AKG Pharmacy», «Նատալի Ֆարմ», «Aspurak Pharmacy»):

Միայն «36*6 Pharmacy» եւ «Ֆարմէքս (№1 դեղատուն)»  դեղատներից ասացին, որ դեղատոմսը ցանկալի է, սակայն եթե այն չկա, միեւնույնն է, դեղամիջոցը կտրամադրվի:

Առանց դեղատոմսի վաճառքի դեպքում յուրաքանչյուր անուն դեղի համար շուտով դեղատները կտուգանվեն 5 հազար դրամի չափով: Անհարկի նշանակման դեպքում նույնչափ տույժ կվճարեն նաեւ բժիշկները:

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Չեզոք կամ ռուսաստանամետ երկրներում ապրում է աշխարհի բնակչության 2/3-րդը
հաջորդը
Կրեմլը ողջունում է բանակցություններ սկսելու որոշումը

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Ապրիլի 2022
ԵԵՉՀՈւՇԿ
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
« Մրտ   Մյս »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն