• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
ՀայաստանՄենք

Կասկածելի գրությունների հետքերով

Աննման Մինասյան 15:00 | 11.04.2022
Աննման Մինասյան 15:00 | 11.04.2022

Գյումրու պատմամշակութային արժեք ներկայացնող կառույցներին, դպրոցներին ու բարձրագույն ուսումնական հաստատություններին հարող շենքերի պատերին մեկը մյուսի հետեւից տարօրինակ գրառումներ են հայտնվում։ Զբոսաշրջային քաղաք Գյումրու տեսքով մտահոգ արվեստաբան, դոցենտ Արաքս Մարգարյանն առաջիններից էր, որ համացանցում մատնանշեց խնդիրն ու պատկան մարմիններին կոչ արեց հետամուտ լինելու հարցի լուծմանը։ Պարզվեց, որ գրառումները թելեգրամյան հասցեներ են, որոնցով ցանկացողներն ազատ կարող են թմրանյութեր պատվիրել։

Naira Grigoryan«Station Tour» տուրիստական ընկերության տնօրեն Նաիրա Գրիգորյանը գրառումների հայտնվելը պատահական չի համարում, ասում է՝ խնդրի արմատներն ավելի խորն են։ Վերջին տարիներին զանգվածային միջոցառումների ժամանակ է նկատել, որ «մութ» վաճառքով զբաղվողներն ակտիվանում են, երիտասարդներին ու պատանիներին առաջարկում տարբեր տեսակի թմրանյութեր։ Հանցագործության մասին Նաիրան ահազանգել է, դիմել է քաղաքապետարանին, որ մեծ միջոցառումների ժամանակ հետեւողական լինեն, բացահայտեն ու թույլ չտան նման մարդկանց մուտք գործել քաղաք։

Նաիրան կարծում է, որ եթե վերոնշյալ խնդրին պատշաճ լուծում տրվեր, միգուցե այսօր  քաղաքի կենտրոնում տարբեր անձինք պատերի վրա թմրանյութերի տարածումը խթանող գրառումներ չթողնեին։ Հատկանշական է, որ գրառումները գերակշռում են այն թաղամասերում, որտեղ ավելի շատ թմրամոլներ են բնակվում։ Որ քաղաքի պատերի գրառումները միակ թմրանյութի հասցեները չեն, Նաիրան կասկած չունի, թարմ դեպք է պատմում․ «1000 օգտատերերով համալրված թելեգրամյան ալիք ունենք, որը զբաղվում է քաղաք եկած այլազգիներին օգնելով»։ Ալիքը իրավապահների հսկողության տակ է, որ այլազգիների անվտանգությունն ապահովված լինի։ Չնայած ուժեղ վերահսկողությանը՝ օրերս այդ նույն ալիքով նույնպես թմրամիջոցների ձեռքբերման հայտարարություն էր տարածվել։

Թե ինչպես է լինում, որ 1 օրվա մեջ 15-20 գրառում անող անձին կամ անձանց իրավապահները չեն կարողանում հայտնաբերել, Գրիգորյանը զարմանում է, ասում է՝ չէ՞ որ իրավապահ համակարգն ու տեղական ինքնակառավարման մարմիններն իրավունք ունեն ցանկացած պահի պահանջելու ու նայելու տեսանկարահանող բոլոր սարքերը։ Իսկ որ այդպիսիք առկա են ամբողջ քաղաքում, գիտեն բոլորը։

Քաղաքում ակտիվ շրջանառվում էր նաեւ վարկած, որ ալիքները թուրքական են, թմրանյութի անմիջական մատակարարը՝ Թուրքիան։ Մասնագետները, սակայն, հերքեցին այդ վարկածը՝ նշելով, որ փակ սահմաններից նման ազատ վաճառք իրականացնել հնարավոր չէ։ Դիմեցինք թուրքերենի մասնագետ Մարիամ Հիդոյանին, խնդրեցինք պարզաբանել, թե տեսնում է գրառումներում թուրքական հետք։ «Նայեցի, ես թուրքերեն ոչ մի բան չտեսա, ակնադիտական սովորական ուսումնասիրությամբ ոչինչ թուրքերենի մասին չի հիշեցնում։ Սրանք սիմվոլիկաներ են, հապավումներ, որոնք լուրջ վերտառության կարիք ունեն»,- ասաց թուրքագետը։

Այժմ քաղաքի կենտրոնից վերացվել են գրառումները, բայց հարցը լուծված չէ։ Հիմա էլ «Գորգերի լվացում» անվան տակ են հեռախոսահամարներին կից ներկայացվում թաքնված սիմվոլներ, գրառումներն էլ կենտրոնից տեղափոխվել են բնակելի բակեր։ Հարցին խորքային մոտեցում է պետք։ Քաղաքի ե՛ւ տեսքով, ե՛ւ անվտանգությամբ մտահոգ արվեստագետները փաստում են, որ վերջին շրջանում քաղաքում ավելացել են մշակութային արժեքների վրա վանդալիզմի դեպքերը։ Որ հարցը լուծվի, ոչ թե միայն քննարկվի, քաղաքային իշխանություններին առաջարկում են, որ ավագանին որոշում կայացնի, ու ցանկացած նման ոտնձգություն կատարողի հանդեպ տույժ կիրառվի, ֆոնդի գումարն էլ փոխանցվի մշակութային արժեքները վերանորոգելու վրա։

ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի եւ լրատվության վարչությունից էլ տեղեկացնում են, որ  ոստիկանությունը տեղյակ է խնդրից, եւ համապատասխան ուսումնասիրություններ են կատարում՝ պարզելու, թե դրանք ինչ հասցեներ են, եւ ովքեր են տարածում։

Ի դեպ, քաղաքում գրառումենրի դառը պտուղներն արդեն քաղում ենք։ Aravot.am-ի տեղեկություններով՝ ոստիկանության Շիրակի մարզային վարչության եւ Կումայրի բաժնի աշխատակիցներն օրերս բերման են ենթարկել 29-ամյա երկու երիտասարդի, որոնք հայտնել են, որ թմրանյութ են գնել բջջային հեռախոսով՝ «Թելեգրամ» հավելվածով։

Annman Minasyan
Աննման Մինասյան

Առաջին մասնագիտությամբ բանասեր, երկրորդով՝ հոգեբան, լրագրությունը, սակայն, երրորդը չէ։ Լրագրությունը բոլոր մասնագիտություններից ամենասիրելին է։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Երկրորդ ճակատ Վրաստանում չի լինի. Ղարիբաշվիլի
հաջորդը
Ուկրաինայի արեւելքում վճռական ճակատամարտի են պատրաստվում

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Բնության հետ ներդաշնակ տնտեսություն․ երեք պատմություն Վայոց ձորից

  • 2

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 3

    Կրթության նոր մեթոդներ, որոնք ձեւավորում են քննադատական ու...

  • 4

    2024-ի հունվարի 1-ից կենսաթոշակը նոր ձեւով կհաշվարկեն

  • 5

    «Աղբահանության վճարի թանկացման որոշումը պետք է վիճարկել դատարանում»․...

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Ապրիլի 2022
ԵԵՉՀՈւՇԿ
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
« Մրտ   Մյս »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն