• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
Տնտեսություն

Պարարտանյութ ունե՞նք, թե՞ չունենք

Աննման Մինասյան 13:00 | 12.04.2022
Աննման Մինասյան 13:00 | 12.04.2022
saltpeter

«Հայաստանի Հանրապետության հողօգտագործողներին մատչելի գներով ազոտական, ֆոսֆորական եւ կալիումական պարարտանյութերի ձեռքբերման աջակցության ծրագիրն ընթանում է բնականոն հունով»,- օրերս հայտարարել է ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը: Վերջինս մեղադրում է մամուլին, որը ստահոդ լուրեր է տարածում, թե չի իրականացվելու 2022 թվականի մարտի 3-ին ՀՀ Կառավարության հաստատած Հայաստանի Հանրապետության հողօգտագործողներին մատչելի գներով ազոտական, ֆոսֆորական եւ կալիումական պարարտանյութերի ձեռքբերման աջակցության ծրագիրը:

Նախարարությունը կոչ էր արել զերծ մնալու գյուղատնտեսական տարվա անխոչընդոտ մեկնարկին վնասող եւ ապատեղեկատվություն տարածող հրապարակումներից: «Դրանք կարող են հանգեցնել գյուղացիների եւ ֆերմերների մոտ պետական աջակցության ծրագրերի նկատմամբ անվստահության առաջացմանը, ինչի հետեւանքով կարող եք վերջիններիս զրկել պետական աջակցության ծրագրերից օգտվելու եւ իրենց տնտեսությունները զարգացնելու հնարավորությունից»,- ասված էր հայտարարության մեջ:

Մեղադրողից էլ, մեղադրվողից էլ անտեղյակ հողօգտագործողները, սակայն, համառորեն ահազանգում են. «Մենք պարարտանյութի ոչ մի հատիկի երես չենք տեսել, մի 4 օրից պարարտանյութ է պետք, բայց հստակ օր նշող չկա: Ասում են՝ կլինի, դուք բերեք, գումարները տվեք: Թե կա՝ բերե՛ք, տվեք, թե չէ՝ չցանենք: Մեզ որտեղի՞ց դարսած փող, որ նման ահռելի գումարները նախօրոք, առանց երաշխիքի տանենք տանք»,- վրդովված պատմում էին «Ալիք Մեդիային» դիմած գյուղացիները:

Roman HamayakyanՇիրակի մարզպետարանի գյուղատնտեսության վարչությունից հայտնում են, որ շահառուների ցանկը հստակ է, մատակարարներն՝ ընտրված: Չեն ժխտում՝ մատակարարներից մի քանիսն ուշացնում են խմբաքանակի ներկրումը:

Ռուսական պարարտանյութերով բեռնված մեքենաները Լարսի անցակետում կանգնած են, ոչ ոք չի կարող օր մատնանշել, թե երբ կլինեն Հայաստանում: Սակայն վրացականի ու պարսկականի խմբաքանակներն արդեն կան:

Ոլորտի մարզային պատասխանատու Ռոման Համայակյանը տեղեկացնում է՝ Շիրակում 5100 տոննա ազոտական, 50-ական տոննա էլ կալիումական եւ ֆոսֆորական պարարտանյութի պահանջ է ներկայացվել սուբսիդավորման, ընդհանուր առմամբ՝ 5700 շահառու:

Argine BaghdasaryanԱխուրյան համայնքի Մայիսյան բնակավայրի վարչական ղեկավար Արգինա Բաղդասարյանը տեղեկացնում է, որ իրենց գյուղից 98 տոննա 850 կգ պարարտանյութի պահանջ է ներկայացված: Մայիսյանցիներն այս պահին 36 տոննայի գումարը վճարել են, բայց դեռ պարարտանյութը գյուղ չի մտել:

Ազատանում վիճակը փոքր-ինչ բարվոք է: Բնակավայրի վարչական ղեկավար Գագիկ Պողասյանն ասում է՝ 740 շահառու է հաշվառվել՝ 800 տոննա ազոտական պարարտանյութի պահանջով: 150 տոննան արդեն հասել է հասցեատիրոջը: Պողոսյանը լիահույս է, որ մի քանի օրից նոր խմբաքանակ կունենան:

Գյուղատնտես Արամ Հակոբյանը 5 հեկտար հողատարածք ունի, որից միայն 3-ի համար է կարողացել դիմել սուբսիդավորմամբ պարարտանյութ ձեռք բերելու համար:

Aram HakobyanՎարձակալությամբ էլ է հող մշակում, բարիք ու աշխատատեղ ստեղծում: Արամն ասում է՝ հույսը կտրել է խոստումներից: Կառավարության տրամադրած մատակարարների ցանկը անլուրջ ու ձեւական փաստաթուղթ է համարում: «Զանգում ես, պատասխան չկա, լավագույն դեպքում էլ ասում են՝ քո հաշվին արի, այլ մարզերից տար»: Շիրակի մարզում առայժմ մեկ մատակարար գիտի, որ պահեստավորած պարատանյութ ունի, այն էլ միայն վրացական:

Արամը երկար է մտածել ու որոշել է սերմացուի մեծ մասը հանել վաճառքի. «Երկու միլիոն դրամ եմ ներդնելու մեկ հեկտարը մշակելու համար՝ գումարած հողի վարձակալությունը. դա տրամաբանությունից զուրկ է»: Տեղի ունեցող գործընթացը գյուղատնտեսը տնտեսական պատերազմ է որակում, ասում է՝ նպատակ կա, որ գյուղացիական տնտեսություններն այլեւս հող չմշակեն:

Ե՞րբ գյուղացին իր աչքով կտեսնի պարարտանյութը, կհասցնե՞ն մատակարարները խոստացված խմբաքանակը, թե՞ հերթական անգամ կմնան առանց աջակցության, կիմանանք մի քանի օրից: Առայժմ մի բան է հստակ՝ էկոնոմիկայի նախարարությունն ասում է՝ գյուղացին պարարտանյութ ունի, գյուղացին էլ թե՝ չունեմ:

Annman Minasyan
Աննման Մինասյան

Առաջին մասնագիտությամբ բանասեր, երկրորդով՝ հոգեբան, լրագրությունը, սակայն, երրորդը չէ։ Լրագրությունը բոլոր մասնագիտություններից ամենասիրելին է։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Ֆրանսիան աջակցում է ԼՂ հիմնախնդրի կարգավորմանը
հաջորդը
Մարիուպոլում զոհվել է ավելի քան 10 հազար խաղաղ բնակիչ

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 2

    Կրթության նոր մեթոդներ, որոնք ձեւավորում են քննադատական ու...

  • 3

    2024-ի հունվարի 1-ից կենսաթոշակը նոր ձեւով կհաշվարկեն

  • 4

    Yandex քարտեզները՝ Երեւանի հասարակական տրանսպորտի ուղեցույց

  • 5

    Մի ընտանիքի պատմություն. Կորսված տան պատուհանները` Նորամարգում

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Ապրիլի 2022
ԵԵՉՀՈւՇԿ
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
« Մրտ   Մյս »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն