• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
ՀայաստանՄենք

Նորագույն տեխնոլոգիաներ՝ որակյալ կրթություն

Աննման Մինասյան 16:00 | 13.04.2022
Աննման Մինասյան 16:00 | 13.04.2022

Շիրակի մարզում ամփոփվեց «Քան» ակադեմիայի հայաստանյան գրասենյակի՝ ուսուցիչների եւ աշակերտների համար անցկացրած անվճար աշխատարանների շարքը։

khanacademyՆախաձեռնությունն իրականացվել է «Մարդը կարիքի մեջ» (PIN) հասարակական կազմակերպության հայաստանյան գրասենյակի հետ համատեղ: Ֆինանսավորվել է Եվրոպական միության եւ Նիդերլանդների Հելսինկյան կոմիտեի, AFEW International-ի հետ գործընկերությամբ՝ «ԵՄ Քովիդ-19 հետեւանքների չեզոքացման աջակցության ծրագիր Արեւելյան գործընկերության երկրների համար» ծրագրի շրջանակում։ Նախաձեռնությունն իրականություն դարձնելու համար ներդրվել է 17 միլիոն դրամ:

2021 թվականի սեպտեմբերից մեկնարկած ծրագիրն իրականացվել է Շիրակի, Լոռու եւ Կոտայքի մարզերում: Մասնակցել են 1500 աշակերտ եւ 150 ուսուցիչ:

Sona Koshetsyan«Այբ» կրթական հիմնադրամի գործադիր տնօրեն Սոնա Կոշեցյանն ասում է՝ համավարակն է առիթ դարձել, որ ծրագիրը կյանքի կոչվի: Սահմանափակումների եւ դժվարությունների պայմաններում անհրաժեշտ էին լրացուցիչ առցանց ու անվճար հայալեզու կրթական ռեսուրսներ: «Նախաձեռնության շնորհիվ հնարավորինս նոր գիտելիքներով զինեցինք մեր աշակերտներին եւ ուսուցիչներին` նպատակ ունենալով բարելավելու կրթության որակը»,- ասում է տիկին Կոշեցյանը եւ փաստում, որ աշխատարանների շարքն աշակերտներին եւ ուսուցիչներին հնարավորություն տվեց պետական առարկայական չափորոշիչներին համապատասխան կրթություն ստանալու: «Կարողացանք ուսուցիչների վերապատրաստման այնպիսի մոդել ստանալ, որը նրանց հնարավորություն տվեց ոչ միայն տիրապետելու համակարգչային ուսուցման նրբություններին, այլեւ երեխաներին նույնպես ներգրավելու այդ ամենի մեջ»:

Աշխատարաններում հայերենով մոտ մեկ տասնյակ առարկաներ են տեղայնացվել, բայց պահանջարկով պայմանավորված՝ բնագիտամաթեմատիկականը գերակշռել է: Մասնակցության հնարավորություն է տրվել անխտիր բոլորին, ովքեր դիմել են:

Աշակերտների ակտիվությունը խրախուսելու համար էլ մրցույթ էր հայտարարվել:

khanacademy

ձախից՝ Անի Նահապետյան, Աշոտ Փանոսյան, Լյովա Կարապետյան

Շիրակի մարզում 1-ին, 2-րդ եւ 3-րդ պատվավոր հորիզոնականները զբաղեցնող աշակերտներն են. համապատասխանաբար Լյովա Կարապետյանը, Աշոտ Փանոսյանը եւ Անի Նահապետյանը:

Stella SargsyanԵրեխաները վստահեցնում են՝ եւ՛ սովորեցին, եւ՛ գիտեցածը վերհիշեցին: Ուրախ են պարգեւատրման համար, բայց ասում են՝ ամենամեծ պարգեւը գիտելիքն է:

Մանկավարժ Ստելլա Սարգսյանին նույնպես հետաքրքրել է աշխատարանին մասնակցելու գաղափարը: Դիմել է, նոր գիտելիքներ ու համակարգչից օգտվելու հմտություններ է ձեռք բերել: «Դարի պահանջն է ունենալ նման նախաձեռնություններ: Երեխան պետք է գիտակցի, որ նորագույն տեխնոլոգիաները պետք է ծառայեցնի որակյալ կրթություն ստանալու համար»:

Միջոցառման ավարտին հավաստագրեր հանձնվեցին դասընթացները հաջողությամբ ավարտած ուսուցիչներին, ինչպես նաեւ ամենաբարձր միավորները հավաքած աշակերտներին։ Վստահեցրին՝ ծրագիրը շարունակություն է ունենալու:

Annman Minasyan
Աննման Մինասյան

Առաջին մասնագիտությամբ բանասեր, երկրորդով՝ հոգեբան, լրագրությունը, սակայն, երրորդը չէ։ Լրագրությունը բոլոր մասնագիտություններից ամենասիրելին է։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Ամբողջը զուգորդված, իրար փոխլրացնելով
հաջորդը
44-օրյա պատերազմի 3825 զոհ

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Ապրիլի 2022
ԵԵՉՀՈւՇԿ
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
« Մրտ   Մյս »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն