• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
Տնտեսություն

Ջուր կա, ջրելու ցանքատարածք չկա

Աննման Մինասյան 14:30 | 14.04.2022
Աննման Մինասյան 14:30 | 14.04.2022
water

Գյուղատնտեսական տարին մեկնարկեց տհաճ անակնկալներով: Առաջին «աչքալուսանքը», որ գյուղացուն հասավ «վերեւներից», այն էր, որ սերմացուի համար է՛լ սուբսիդավորում չկա: Այնուհետեւ իմացան, որ սերմացուն հասանելի է լինելու 300 դրամով՝ նախկին 150-ի փոխարեն, դիզվառելիքը 12000՝ նախորդ տարվա 5500-ի փոխարեն: Թանկացել են նաեւ գյուղտեխնիկայի ծառայությունները, պարարտանյութն էլ տարվա ռեկորդակիրն է՝ 7500 դրամի փոխարեն՝ 22000:

Աննախադեպ թանկացումների ֆոնին գյուղացին փոքրիշատե բերք ունենալու միակ հույսը կապում է ոռոգման ջրի հետ. գոնե այս մի ուղղությամբ խնդիրներ չունենա:

Vardan IkilikyanՈռոգման ջրի սակավության անցած տարվա դառը փորձը գյուղացին դեռ երկար կհիշի: Միայն Կառնուտի ջրամբարում ամեն տարվա 18 միլիոն խորանարդ մետրի փոխարեն 2021-ին ընդամենը 9 միլիոն կուտակվեց: «Բոլորն էլ լավ գիտեին, որ ջուրը չէր բավարարելու, բայց մտածում էին՝ մի բան կանեն»,- ասում է գյուղատնտեսության մասնագետ Վարդան Իկիլիկյանը: Թե ինչու ջուրն այդքան քիչ ամբարվեց, մասնագետն ասում է՝ Ջրային տնտեսության պետական կոմիտեն չարեց: «Հաշվարկել էին, որ Արփի լճից կբերեն, կհամալրեն, բայց չստացվեց»:

Մասնագետը հարցի լուծման եղանակներն է թվարկում. «Առաջնահերթ՝ Կապսի ջրամբարը եթե կառուցվի, խնդիրը կլուծվի: Բայց հիմա ունենք այն, ինչ ունենք, մեր ունեցած ջրի քանակը խիստ սակավ չէ, պարզապես կառավարման խնդիր ունենք, ցանցն էլ մաշված է՝ ջուրն աննպատակ վատնվում է»:

Manvel Nahapetyan«Շիրակ» ջրօգտագործողների (Շիրակ ՋՕ) ընկերությունից լավ լուր են հայտնում՝ ապրիլի 1-ից ջուրը Շիրկանալով  տեղափոխվում է Կառնուտի ջրամբար, իսկ Վարդաքարի եւ Սառնաղբյուրի ջրամբարները լցվում են սելավներով եւ անձրեւաջրերով: Անցած տարի ջրի կուտակումը սկսվել էր ուղիղ մեկ ամիս ուշ: Որ գյուղացին այս տարի ջուր կունենա, «Շիրակ» ՋՕ ընկերության փոխտնօրեն Մանվել Նահապետյանը երաշխավորում է, ասում է՝ սարերում առատ ձյուն կա: «Ջուրն ամբարելու համար ամեն ինչ արել ենք, այս պահին 3300 լիտր/վայրկյան արագությամբ ջուր է լցվում Կառնուտի ջրամբար»:

Շիրակի մարզի գյուղոլորտը համակարգող Ռոման Համայակյանը նույնպես վստահ է, որ ջրի խնդիր չի լինի: Ասում է՝ այս տարի մարզպետարանն ու բոլոր տեսչությունները լուրջ աշխատանքներ են տարել անցած տարվա խնդիրները չունենալու համար: Ջրի հոսքը գոհացնող է, նախնական կանխատեսումներով՝ անցած տարվա համեմատ կրկնակի ջուր է կուտակվելու: Պատասխանատուն կոչ է անում գյուղացուն աշխատելու իրենց հետ. «Հողօգտագործողը Շիրակ ՋՕ-ի անդամ է, նրանք ունեն որոշակի պարտավորություններ: Պետք է վճարեն անդամավճարները, որ համայնքն էլ ծառայություն մատուցի՝ մաքրվեն առուներն ու սելավատարները, թույլ չտրվի՝ կենցաղային եւ այլ աղբով խցանեն դրանք»:

Gevorg AvagyanԳյուղատնտես Գեւորգ Ավագյանը 80 հեկտար հողատարածք է մշակում: Ջուր չունենալու մտավախությամբ մինչեւ Ազգային ժողով է հասել՝ մասնակցել նիստի: Ներկայացրել է խնդիրը, պնդել, որ ջրի կուտակումը շուտ սկսվի:

Անցած  տարվա խնդիրներն է հիշում. «Կարտոֆիլը երաշտ տարում պետք է ոռոգեինք 7-8 անգամ, բայց 2 անգամ էլ չկարողացանք ջրել: 1 հեկտարից պետք է ստանայինք 30-40 տոննա բերք, բայց ստացանք լավագույն դեպքում 10 տոննա, մարդ էլ կար՝ ընդհանրապես բերք չստացավ»,- պատմում է Գեւորգն ու հիշում, թե ինչպես էին բոլոր ջրի փականները 3-ական ոստիկանով հսկում:

Գալով ջրօգտագործողների անդամավճարներին, ըստ որի՝ մեկ հեկտարի համար 1000-ական դրամ է գանձվում յուրաքանչյուր գյուղացուց՝ Գեւորգը հակափաստարկ է առաջ քաշում: Ասում է՝ հողի համար մարդիկ տարբեր չափի հարկ են տալիս պետությանը: Ջրովի հողատարածքի համար վճարում են տարեկան մինչեւ 11 հազար, իսկ անջրդիի համար՝ մինչեւ 5000՝ ըստ հողի կարգի:

«Եթե իմ հողը ջրովի է, ես վճարում եմ ավելին, անդամավճարն արդեն տալիս եմ հարկի հետ: Բացի այդ՝ եթե հողատարածքս ջրովի է, հարկս՝ ջրովիի համար, ուրեմն ես երբ ցանկանամ ոռոգել, պետք է խոչընդոտ չունենամ: Հակառակ դեպքում բոլոր հողերի համար թող միեւնույն հարկը սահմանեին, հետո էլ անդամավճար տայինք,- ասում է Գեւորգը եւ հարցնում,-պայմանագիր եմ կնքել, վճարել ու ջուր չեմ ունեցել, բա ինչո՞ւ պետությունը չփոխհատուցեց»:

Արդյո՞ք գյուղացին ի վիճակի է առանց սերմացուի, թանկ դիզվառելիքով ու պարարտանյութով մշակելու հողը. ինչ ենք ջրելու այս տարվա առատ ջրով՝ դեռ հայտնի չէ:

Annman Minasyan
Աննման Մինասյան

Առաջին մասնագիտությամբ բանասեր, երկրորդով՝ հոգեբան, լրագրությունը, սակայն, երրորդը չէ։ Լրագրությունը բոլոր մասնագիտություններից ամենասիրելին է։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Մարդասիրական 9 միջանցք Դոնեցկից Զապորոժիե
հաջորդը
ԱՄՆ եւ Ֆրանսիայի պաշտոնյաները քննարկել են ԼՂ հակամարտությունը

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Ապրիլի 2022
ԵԵՉՀՈւՇԿ
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
« Մրտ   Մյս »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն