• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • русская редакция
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • русская редакция
ՆերքինՔաղաքականություն

Մինսկի խմբի վախճանը

Արման Գալոյան 19:00 | 15.04.2022
Արման Գալոյան 19:00 | 15.04.2022
Igor Khovaev

ԵԱՀԿ ՄԽ համանախագահությունն Արեւմուտք-ՌԴ սուր դիմակայության պայմաններում ակնհայտորեն չի գործում՝ հակառակ նրան, որ դե յուրե դեռ կա:

Այդ մասին շատ հստակ խոսեց ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Արարատ Միրզոյանի հետ հանդիպման ժամանակ, երբ ասաց, թե ամերիկացի եւ ֆրանսիացի գործընկերները հայտարարել են, թե չեն շփվելու նաեւ ԵԱՀԿ ՄԽ ձեւաչափով. «Մինսկի խմբում մեր ֆրանսիացի եւ ամերիկացի գործընկերները ռուսաֆոբիայի թնջուկի մեջ են՝ փորձելով չեղարկել Ռուսաստանի Դաշնությանն առնչվող ամեն ինչ, ասացին, որ մեզ հետ չեն շփվելու նաեւ այդ ձեւաչափով»:

Արարատ Միրզոյանը շտապեց հակառակը պնդել, թե «Ինձ այլ նորություններ են հասնում։ Միջազգային հանրությունը շարունակում է տեսնել ԼՂ հակամարտության կարգավորումը Մինսկի խմբի համանախագահության մանդատի շրջանակում, ինչը շատ հուսադրող է»:

Բայց եղավ այն, ինչ պետք է լիներ. ՌԴ ԱԳ նախարարի պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան երեկ հայտնեց Մինսկի խմբի համանախագահության գործունեության փաստացի վախճանի մասին. «Վաշինգտոնն ու Փարիզը դադարեցրել են բոլոր շփումները Մոսկվայի հետ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների եռյակի շրջանակում։ Մինչդեռ Հարավային Կովկասում իրական իրավիճակը թույլ չի տալիս բանակցային դադարներ։ …Այսուհետ հատուկ հանձնարարություններով դեսպան Իգոր Խովաեւը կշարունակի աշխատանքը որպես Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունների կարգավորման աջակցության հարցերով ՌԴ ԱԳՆ հատուկ ներկայացուցիչ»:

Ճիշտ է, դեռեւս պաշտոնապես չեն չեղարկվել 1994 թվականի բուդապեշտյան գագաթնաժողովում ընդունված փաստաթղթերը, համաձայն որոնց՝ ԵԱՀԿ ՄԽ համանախագահությանը տրվել է ԼՂ խնդրի լուծման մանդատ, բայց փաստը, որ ռուսաստանցի համանախագահն այսուհետ առանձին է գործելու, ինքնին խոսում է Մինսկի խմբի համանախագահության փաստացի դադարեցման մասին: Մանավանդ որ այս օրերին միանգամայն առանձին տարածաշրջան է այցելել նաեւ ֆրանսիացի համանախագահ Բրիս Ռոքֆոյը:

Դե իսկ ԱՄՆ-ը, արձագանքելով Լավրովի հայտարարություններին, հենց հաջորդ օրն էր պետքարտուղարի խոսնակի միջոցով ասել, թե «ԱՄՆ-ը պատրաստ է ներգրավվելու բանակցություններին երկկողմ ձեւաչափով եւ համախոհ գործընկերների հետ, այդ թվում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահի դերում՝ օգնելու երկրներին երկարաժամկետ եւ համապարփակ խաղաղության հասնելու հարցում»:

«Համախոհ գործընկերներ» ձեւակերպումն էլ պատահական չէր, եթե հաշվի առնենք, որ ՌԴ-ն ԱՄՆ-ի հետ այլեւս համախոհ չէ (գոնե այս պահին), ուրեմն համանախագահության ձեւաչափի մասին խոսքն անգամ ավելորդ է: Լավագույն դեպքում կփորձեն գործակցել ֆրանսիացիների հետ, բայց եթե անգամ այդպես վարվեն, կսկսեն ամեն կերպ խանգարել միմյանց ու առաջին հերթին ռուսաստանցի դեսպանին:

Քաղաքականության մեջ, իհարկե, ոչինչ չի բացառվում, ըստ այդմ՝ չի բացառվում, որ ՄԽ համանախագահությունը կարող է մի օր ինչ-որ հրաշքով վերակենդանանալ: Բայց այս պահին դեռ նման նախադրյալներ չկան: Ու քանի դեռ տեղի չի ունեցել այդ հրաշքը, մնում է միայն ապավինել առկա իրողություններին՝ ոչ թե հավատալ-չհավատալով, այլ ի գիտություն ընդունելով:

Եթե Հայաստանն իսկապես տրամադրված է երկխոսություն սկսելուն (իհարկե, ադրբեջանական հինգ առաջարկների դեմ ներկայացնելով նաեւ իր պայմաններն ու փորձելով բանակցել դրանց անցկացման շուրջ), ապա պետք է ապավինի ոչ թե արդեն մեռած կառույցների միջնորդությանը, այլ փորձի ինքնուրույն գնալ այդ քայլին՝ ուղիղ երկկողմ ձեւաչափով, կամ դիմի գործընթացին աջակցելու պատրաստ երկրներին՝ կլինի ՌԴ-ն, Ֆրանսիան, ԱՄՆ-ը, Իրանը, Վրաստանը, թե Նիկարագուան, կարեւոր չէ (թեեւ հաշվի առնելով հանգամանքը, թե որ երկիրն է այսօր ըստ էության դարձել ՀՀ անվտանգության երաշխավոր, այս ընտրությունն առանձնապես դժվար չէ):

Լավ է սա, թե վատ, այլեւս կարեւոր չէ. սա փաստ է, իրողություն, որի հետ պետք է հաշվի նստել, այլ ոչ թե գեղջկական «շուստրիությամբ» փորձել խուսանավել, հավատալ կամ չհավատալ, «սատանի մայլում քյանդրբազություն անել»:

Arman Galoyan
Արման Գալոյան

Լրագրող եմ, բանասիրական գիտությունների թեկնածու, լրագրության դասախոս: Գրում եմ քաղաքականության եւ տնտեսության մասին: Հետաքրքրություններիս շրջանակում՝ քաղաքագիտություն, փիլիսոփայություն, պատմություն: Ափսոսում եմ, որ միաժամանակ նկարչական պրոֆեսիոնալ կրթություն չեմ ստացել:

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Հերթական բախումները Տաճարի լեռան վրա
հաջորդը
ՀՀ իշխանություններից պահանջել են հրաժարվել աղետալի դիրքորոշումից

խմբագրական

Սիրուն չէ, Աստված

Ուկրաինա | Պատերազմ

Եկա եւ ասացի՝ կմնամ մինչեւ հաղթանակ. Դա Վինչի

Ուկրաինա․ մարդկային պատմություններ

Հաղթանակն, անկասկած, լինելու է, ու մենք վերադառնալու ենք

լրահոս

  • Օ, սպորտ, դու խաղաղությո՞ւն ես

    19:23 | 29.03.2023
  • Ռուսաստանը մինչեւ 2025-ը կչեղարկի Հայաստանի հետ ռոումինգը

    18:38 | 29.03.2023
  • Ակտաու-Երեւան-Ակտաու չվերթեր՝ հինգշաբթի եւ կիրակի օրերին

    17:57 | 29.03.2023
  • Կարմիր խաչի ներկայացուցիչներն այցելել են հայ գերիներին

    14:59 | 29.03.2023
  • Եթե Ադրբեջանը հարձակվի ՀՀ-ի վրա, չենք կարողանա միջամտել․...

    14:16 | 29.03.2023

ընտրանի

  • 1

    Անիում ՔՊ-ն հաղթեց

  • 2

    Ազատյանը հեռացավ վերջին ողբերգությունից հոգեպես ընկճված վիճակում․ Լեւոն...

  • 3

    Ղարաբաղյան պոեմ

  • 4

    Լրագրողներից փախչող ապագա ՄԻՊ-ը

  • 5

    Արեւմուտքը տարբեր հիմքեր կգտնի, որ ՀՀ-ի օգտին ընդունված...

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Ապրիլի 2022
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930  
« Մրտ   Մյս »

© 2023 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա