• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
ՀայաստանՄենք

ՍՄԱՐԹ գյուղի կանանց՝ մտածելակերպ փոխող բիզնեսը

Տաթեւիկ Ճուղուրյան 16:30 | 16.04.2022
Տաթեւիկ Ճուղուրյան 16:30 | 16.04.2022

Հայաստանի առաջին սմարթ գյուղի՝ Դեբետի կանայք իրենց բնակավայրի զարգացմանն ուղղված նոր գործ են սկսել։ Այն կրթական նախաձեռնություն չէ կամ տարբերվող հերթական հյուրատունը գյուղում, բայց կրկին անհրաժեշտ ու փոփոխություն ստեղծող միջավայր է։

«Դ սալոն»-ը գյուղի միակ գեղեցկության սրահն է, որն արդեն մեկ ամսից ավելի աշխատում ու «մտածելակերպ է փոխում»։ Երեք երիտասարդ կանանց բիզնես նախաձեռնությունը կյանքի է կոչել «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամը (ՔՈԱՖ)՝ Հայաստանում Լիտվայի դեսպանության եւ Դյուֆրի ընկերության հետ գործակցությամբ։

Debet village D-salonԱպրիլի 14-ին գեղեցկության սրահի բացման արարողությանը մասնակցելու նպատակով Դեբետում էին Հայաստանում Լիտվայի դեսպան Ինգա Ստանիտե-Տոլոչկիենեն, ՔՈԱՖ-ի գործադիր տնօրեն Կորյուն Խաչատուրյանը, Փամբակ խոշորացված համայնքի ղեկավար Սուրեն Կոստանդյանը եւ այլ հյուրեր։

ՔՈԱՖ-ի գործադիր տնօրենը ներկայացրեց ծրագրի նախապատմությունը եւ ընթացքը՝ երախտագիտություն հայտնելով Լիտվայի ժողովրդին։ Ապա շնորհակալություն հայտնեց բոլոր այն մարդկանց, որոնք «փոքր, բայց կարեւոր ներդրում են արել»՝ «Զվարթնոց» օդանավակայանի անմաքս առեւտրի խանութներում դրված հանգանակության արկղերի մեջ գումար գցելով։

Նախաձեռնությանն աջակցել են նաեւ անհատներ, ընտանիքներ եւ կազմակերպություններ։ Դրանցից մեկը «Ֆրանս-հայկական մասնագիտական ուսումնական կենտրոն» հիմնադրամն է (CEPFA)՝ Հայաստանում արհեստագործական (խոհարարություն, վարսավիրություն, դերձակություն, ատամնատեխնիկական գործ) եւ միջին մասնագիտական կրթության իրականացման 20-ամյա փորձով։

Elena Martirosyan«Մենք փորձում ենք իրականացնել այն կրթությունը, որը համահունչ է այսօրվա աշխատանքային շուկայի պահանջներին։ Աշխարհում լավ մասնագետների կարիք կա, եւ այդ ուղղությամբ բոլոր տեղերում մեծ ջանքեր են գործադրվում։ Մենք չենք ուզում մնալ Երեւանի սահմաններում, ու մեզ համար շատ կարեւոր է շարունակական կրթությունը տանել դեպի մարզեր»,- ասում է CEPFA-ի ներկայացուցիչ Ելենա Մարտիրոսյանն ու հավելում՝ կարճաժամկետ ծրագրերի առումով հետագա քայլերը հենց Լոռու մարզի հետ են կապում։

Inga Stante-TolochkienenԼոռիում նոր ծրագրեր ունենալու միտքը նաեւ Լիտվայի դեսպանն է արտահայտում։ «Գյուղական համայնքների զարգացումը եւ հատկապես կանանց հմտությունների զարգացման ծրագրերը մեր ուշադրության կենտրոնում են, քանի որ, ցավոք, ոչ բոլորն ունեն նշված հնարավորությունները»,- ասում է Ինգա Ստանիտե-Տոլոչկիենեն։

Ապա «գեղեցիկ, պայծառ, ջերմ» միջավայրից ոգեւորված դեսպանը որոշում է հարդարել մազերը։ Իսկ հարեւան սենյակում բիզնեսի հիմնադիր երեք կանանցից Լիլիթ Հովակիմյանն է սպասարկում համագյուղացիներից մեկին ու ներկայացնում իր հաջողության պատմությունը։

«Մինչեւ այս ծրագիրը տանը հաճախորդներ ունեի, ինքնուս եմ, եւ հենց իմացա ծրագրի մասին, դիմեցի։ Բայց ուսանողներին էդքան էլ առավելություն չէր տրվում, որովհետեւ մտավախություն կար դասերի հետ չհասցնելու։ Բայց ստացվեց։ Մրցակցությունը մեծ էր, 24-ից մնացել ենք 3-ը։ Բիզնես պլան գրեցինք, լավագույններին ընտրեցին»,- պատմում է 21-ամյա Լիլիթը, որ նաեւ Վանաձորի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետում է սովորում։

Lilit HovakimyanՈւսումն ավարտելուց հետո մարզկենտրոնում մնալու եւ աշխատելու նրա մտադրությունն էլ կարծես փոխվել է․ եկամուտ ունենալուց բացի՝ պետք է զարգացնել գյուղը։

«Գյուղում դժվար է մարդկանց սովորեցնել, որ պետք է գան, հետեւեն իրենց խնամքին։ Քիչ-քիչ, բայց արդեն գալիս են․ մտածելակերպ է փոխվում։ Գներն էնպես ենք դրել, որ Վանաձորից էժան լինի, ճանապարհածախսն էլ հաշված»,- ասում է մատնահարդար դարձած ապագա դիվանագետը։

«Դ սալոն»-ի վարսահարդար Լուիզա Ղազարյանը նույնպես ուսանող է, անգլերենի ուսուցիչ է դառնալու։ ՔՈԱՖ-ի հերթական ծրագրին դիմել է՝ արհեստ սովորելու հստակ որոշմամբ։

Luisa GHazaryan«ՔՈԱՖ-ն իմ կյանքում շատ մեծ ներդրում ունի, իրենց շրջանավարտն եմ, նաեւ՝ կրթաթոշակառու։ Ոչ մի անգամ չեմ ուզել մեր գյուղից գնալ։ Միշտ մտածել եմ՝ կսովորեմ ու հետ կգամ։ Ապագաս գյուղի հետ եմ կապում»,- պատմում է 20-ամյա Լուիզան։

Նա առկա ուսուցմամբ է սովորում Վանաձորի համալսարանում։ Ամեն օր Դեբետից Վանաձոր է գնում եւ վերադառնում՝ օրվա երկրորդ կեսը նվիրելով նոր աշխատանքին։ Իսկ երեկոյան ժամերին առցանց դասերի միջոցով նոր մասնագիտություն է ուսումնասիրում։

Գյուղաբնակ կանանց սոցիալ-ֆինանսական վիճակի բարելավումն ու կարիերայի զարգացման նոր հնարավորություններով նրանց օժտելը ՔՈԱՖ-ի «ՍՄԱՐԹ գյուղ» հնգամյա ծրագրի կարևոր բաղադրիչներից են։ Նույն ծրագրով նախատեսվում է զարգացնել նաեւ գյուղում գործող բիզնեսներն ու հիմնել նորերը սննդի, հյուրընկալության ու գյուղատնտեսության ոլորտներում։

«Արդեն մոտ 20 բիզնեսներ դիմել են՝ սկսնակ եւ գործող։ Գաղափարի փուլից սկսած մինչեւ արդեն գործող բիզնեսներ՝ բոլորի հետ փոձում ենք աշխատել։ Ընտրվածները կմասնակցեն բիզնեսի պլանավորման դասընթացների, կգրեն իրենց ծրագրերը, եւ կախված նրանից, թե որ փուլում է գործը, արդեն ամառվանից կունենանք նոր բիզնեսներ։ Մեր նպատակն է, որ ընդհանուր բիզնես միջավայրը զարգանա, որպեսզի ստեղծվեն նոր ծառայություններ եւ աշխատատեղեր»,- ասում է ՔՈԱՖ-ի բիզնես ծրագրերի ղեկավար Շուշան Դանիելյանը։

Tatevik Tshughurian
Տաթեւիկ Ճուղուրյան

Մասնագիտությամբ լրագրող եմ։ 15-ամյա աշխատանքային գործունեությանս մեծ մասն անցել է հեռուստատեսության ոլորտում՝ Ալավերդու «Անկյուն+3» հեռուստաընկերությունում։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Շիրակի մարզում բրուցելոզի դեպքեր են գրանցվել
հաջորդը
«Մենք ձախողում ենք քաղաքի կառավարումը»․ Արման Բաղդասարյանը հրաժարվել է մանդատից

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Ապրիլի 2022
ԵԵՉՀՈւՇԿ
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
« Մրտ   Մյս »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն