• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
ԱշխարհՔաղաքականություն

Ինչպե՞ս համադրել․ դիվանագիտության գերխնդիրն է

Վահրամ Աթանեսյան 11:30 | 16.04.2022
Վահրամ Աթանեսյան 11:30 | 16.04.2022
russian ship Moscow

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հաստատել է Սեւծովյան նավատորմի դրոշակակիր «Մոսկվա» հրթիռային հածանավի խորտակումը։ Ուկրաինայում «հատուկ ռազմական գործողության» սկզբից ի վեր դա ռուսական կողմի ամենախոշոր ռազմական կորուստն է։

ՌԴ ՊՆ պաշտոնական հաղորդագրությամբ՝ հածանավի վրա «տեղի է ունեցել ռազմամթերքի դետոնացիա՝ առաջացնելով հրդեհ»։ Ուկրաինական աղբյուրները հաղորդում են ռազմանավը «Նեպտուն» տիպի հրթիռներով խոցելու եւ ջրասույզ անելու մասին։ Ըստ արեւմտյան մամուլի՝ ռուսական հածանավի անձնակազմի տարհանումն «իրականացվել է թուրքական կողմի օգնությամբ»։

Նույն օրը Թուրքիայի արտաքին գործերի նախարար Չավուշօղլուն հայտարարել է, որ Անկարան կմիանա Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցներին, եթե «դա որոշի ՄԱԿ-ը»։ Պարզ չէ՝ նկատի է առնվում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի՞, թե՞ Գլխավոր ասամբլեայի բանաձեւը, բայց դա ազդակ է, որ Թուրքիայի նկատմամբ ԱՄՆ-ի եւ Եվրամիության ճնշումները մեծանում են, եւ Անկարան Մոսկվայի հետ հարաբերություններում կարող է «խաղադրույքը բարձրացնել»։ Թուրքիան միաժամանակ շարունակում է հանդես գալ Ստամբուլում Ռուսաստանի եւ Ուկրաինայի նախագահների հանդիպում կազմակերպելու նախաձեռնությամբ։

Թուրքիայի կառավարությունը քննարկել է Եգիպտոսի, Իսրայելի, Սաուդյան Արաբիայի եւ Հայաստանի հետ հաբարերությունների կարգավորման հարցը։ Ամեն ինչից երեւում է, որ Էրդողանը ձգտում է հնարավորինս բարելավելու իր երկրի միջազգային վարկանիշը։ Կառավարության նիստից հետո արտգործնախարար Չավուշօղլուն ազդարարել է Հայաստանի եւ Թուրքիայի հատուկ բանագնացների երրորդ հանդիպման հնարավորությունը եւ ընդգծել, թե ժամանակն է, որ հանդիպումները տեղի ունենան Հայաստանում եւ Թուրքիայում։ Չավուշօղլուն վերստին ընդգծել է, որ Թուրքիան Հայաստանի հետ քննարկումներն իրականացնում է Ադրբեջանի հետ համաձայնեցված։

Թուրքիայի կառավարության նիստին հաջորդել է տնտեսական տարվա առաջին եռամսյակի արդյունքներին նվիրված՝ Իլհամ Ալիեւի խորհրդակցությունը, որի ընթացքում նա խոսել է ԵԱՀԿ Մինսկի խմբի դե-յուրե մանդատի մասին, սակայն ավելացրել, որ «դե-ֆակտո այն կարելի է համարել սպառված»։ Ալիեւի այդ հայտարարությունը համընկել է ԵԱՀԿ ՄԽ ֆրանսիացի համանախագահի երեւանյան այցին, որից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ազգային ժողովում խոսել է ԼՂ կարգավիճակի հարցում «նշաձողը մի փոքր իջեցնելու»՝ Հայաստանից միջազգային հանրության ակնկալիքների մասին։

Հայաստանում եւ Արցախում այս հայտարարության շուրջ բուռն քննարկումների ֆոնին Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը հայտարարել է, որ հայ-ադրբեջանական ենթադրվող բանակցություններում ՌԴ ԱԳ նախարարի ներկայացուցիչ է նշանակվում Իգոր Խովաեւը։ Վերջինս 2021 թվականին է նշանակվել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ։ Ռուսաստանի ԱԳՆ-ն Խովաեւին հայ-ադրբեջանական բանակցություններում ներկայացուցիչ է նշանակել Մոսկվա Հայաստանի վարչապետի կատարելիք պաշտոնական այցից մի քանի օր առաջ։ Փաստացի դա նշանակում է, որ հայ-ադրբեջանական ենթադրվող բանակցություններում միջնորդ-խորհրդատուի պատասխանատվությունը վերցնում է Ռուսաստանը։

Այս կապակցությամբ դիտարժան է Երեւանում ԱՄՆ դեսպանատան հաղորդագրությունը, ըստ որի՝ Միացյալ Նահանգները պատրաստ է աջակցելու Հայաստանի եւ Ադրբեջանի հարաբերությունների կարգավորմանը, ընդ որում՝ «նաեւ որպես Մինսկի խմբի համանախագահ»։ Բաց է մնում հարցը, թե ուկրաինական ճգնաժամով պայմանավորված՝ Ռուսաստան-ԱՄՆ ծայրահեղ լարված հարաբերությունների պայմաններում կհամադրվե՞ն միջնորդական ջանքերը, թե՞ ոչ։ Կայուն տպավորություն է, որ ԱՄՆ-ը եւ Ֆրանսիան, ինչպես նաեւ Եվրամիությունը ձգտում են հայ-ադրբեջանական եւ ԼՂ կարգավորման գործընթացը դուրս բերելու Ռուսաստանի մոդերատորությունից։

Ազգային ժողովում Նիկոլ Փաշինյանի ելույթի որոշ ենթատեքստային ակնարկներ թույլ են տալիս ենթադրել, որ Հայաստանի իշխող ուժի քաղաքական կողմնորոշումը մնում է, եթե կարելի է այսպես ձեւակերպել, «միջակայքային»։ Հայաստանն առնվազն դեմ չէ սահմանագծման-սահմանազատման գործընթացում «միջազգային խորհրդատվություն ստանալուն»։

Այս ֆոնին ընդգծվում է Երեւանում Ռուսաստանի դեսպան Կոպիրկինի հայտարարությունը, որ Մոսկվան «պատրաստ է երաշխավորելու Հայաստանի սահմանների անվտանգությունը»։ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը բավական կոշտ է արտահայտվել ԼՂ-ում ռուսական խաղաղապահ զորախմբի առաքելության վերաբերյալ Հայաստանից հնչած վերջին ակնարկներին։

Ուկրաինայում, ամենայն հավանականությամբ, մարտական գործողությունների նոր բռնկում է սպասվում։ Թուրքիան կշարունակի՞ Ռուսաստանի հանդեպ առերեւույթ լոյալություն պահպանել. այս հանգամանքով է, երեւի, պայմանավորված լինելու հայ-ադրբեջանական եւ ԼՂ կարգավորմանը Ռուսաստանի վերաբերմունքը։

Եթե առաջնորդվելու լինենք թուրքական դիվանագիտության պրագմատիզմի կանխավարկածով, ապա կարելի է ասել, որ Միացյալ Նահանգների հետ համերաշխությունից Թուրքիան առարկայական ակնկալիքներ չպետք է ունենա, իսկ Ռուսաստանի նկատմամբ նույնիսկ չեզոքությունը նրան խոստանում է հետկոնֆլիկտային շրջանում ազդեցության ամրապնդում Հարավային Կովկասում, Կենտրոնական Ասիայում, բացառված չէ՝ նույնիսկ Ղրիմում։

Այս սցենարի դեպքում հայկական դիվանագիտության համար գերխնդիր է, թե ինչպես ազգային-պետական շահը համադրել ռուս-թուրքական հնարավոր լայն համաձայնությանը։

Վահրամ Աթանեսյան

Պատմաբան, լրագրող, հրապարակախոս, քաղաքական գործիչ։ Հայաստանի Գերագույն խորհրդի (1990-1995) Արցախից ընտրված պատգամավոր, 2000-2015 թվականներին Արցախի Ազգային ժողովի երեք գումարումների պատգամավոր։ «Խոջալու․ հանցագործության անատոմիա», «Երկրի ժամանակը», «Հոգեւոր Հայաստանը եւ արդիականությունը» եւ «Աստծո հաջորդ օրը» գրքերի հեղինակն է։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Ադրբեջանական զորքերը համաձայնել են վերադառնալ ելման դիրքեր
հաջորդը
Երկիրը լքած պատգամավորներին ու պաշտոնյաներին հնարավոր է՝ ազատեն աշխատանքից

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Ապրիլի 2022
ԵԵՉՀՈւՇԿ
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
« Մրտ   Մյս »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն