• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
Տնտեսություն

Շիրակի մարզում բրուցելոզի դեպքեր են գրանցվել

Աննման Մինասյան 16:00 | 16.04.2022
Աննման Մինասյան 16:00 | 16.04.2022
cow

Խոշոր եւ մանր եղջերավոր կենդանիների արոտի շրջանը Շիրակի մարզում կմեկնարկի մի քանի օրից: Բրուցելոզի տարածման վտանգը հիմնականում մեծանում է տարվա այս ժամանակաշրջանում:

Հայաստանի Հանրապետության սննդի անվտանգության տեսչական մարմնի (ՍԱՏՄ) Շիրակի մարզային կենտրոնից տեղեկացնում են, որ ակտիվորեն շարունակվում են վարակի բացահայտման եւ կանխարգելման միջոցառումները: Բրուցելոզի հայտնաբերման նպատակով նմուշառումներ են արվում մարզի 119 բնակավայրերում:

ՍԱՏՄ մարզային կենտրոնի ղեկավար Արտուշ Հովհաննիսյանն ասում է՝ վարակի հայտնաբերված թվային տվյալներ դեռ չկան, եւ նշում, որ նախորդ տարիների համեմատությամբ վարակակիր կենդանիների թվի նվազում է գրանցվել: Հիմնականում աշխատում են ըստ կազմված ժամանակացույցի, հետ է միայն Աշոցք համայնքը:

Karapet PapoyanԱխուրյան խոշորացված համայնքի համաճարակաբան Կարապետ Պապոյանը տեղեկացնում է, որ նմուշառվել է տարածաշրջանի խոշոր եւ մանր եղջերավոր կենդանիների 70 տոկոսը: Բրուցելոզի գրանցված դեպքեր արդեն արձանագրվել են, միջոցներ են ձեռնարկվում, գոմերն են ախտահանվում, որ հետագա տարածումը կանխարգելեն: Հայկավան, Քեթի, Կապս, Հովիտ, Կառնուտ, Կամո բնակավայրերում արդեն հայտնաբերել ու սանիտարական մորթի են ենթարկել մի քանի գլուխ խոշոր եղջերավորների: Թիվը փոքր է, ամեն համայնքում տասնյակի չի հասնում: Հայկավանում, օրինակ, տարի է եղել` 60 վարակակիր անասուն է հայտնաբերվել, այս տարի 8-ն են:

Տարածման հիմնական խնդիրը համաճարակաբանը անասունների կենդանի վաճառքն է համարում, ասում է՝ տանում են այլ մարզեր ու համայնքներ, հետո ամառային երկարաժամկետ արոտի են տեղափոխում Ամասիա, Աշոցք, ու վարակը շղթայական տարածվում է: Համաճարակաբանն ասում է՝ սանիտարական սպանդի ենթարկված անասունի միսը թույլատրվում է ազատ վաճառել շուկայում, վարակը ջերմակայուն չէ, լավ եփելուց հետո միսն անվտանգ է: Սակայն նույնը չի կարելի ասել կաթնամթերքի մասին. կաթնային հիմքով մթերքներ կան, որոնք բավարար ջերմամշակման չեն ենթարկվում՝ վտանգելով մարդկանց առողջությունը:

Avetik SerobyanՀովիտի վարչական ղեկավար Ավետիք Սերոբյանը հիշում է, որ շուրջ 5 տարի առաջ իրենց փոքր բնակավայրում բրուցելոզով հիվանդ մոտ 40 մարդ կար: Վիճակը կայունացել էր, բայց այս տարի գյուղում կրկին վարակված մեկ խոշոր եղջերավոր է հայտնաբերվել ու մորթի ենթարկվել: Սերոբյանն ուրախ է, որ շուտ է հայտնաբերվել, այլապես հիվանդ անասունն արոտի դուրս կգար, արածած տեղում առողջ անասունը արածեր, կվարակվեր:

Մասնագետներն ասում են՝ բրուցելոզը մարդկանց փոխանցվում է հիվանդ կենդանիներից։ Առաջին գանգատները կարող են ի հայտ գալ վարակվելուց հետո՝ մի քանի օրից մինչեւ մի քանի ամսվա ընթացքում: Մարդկանց ջերմաստիճանը բարձրանում է մինչեւ 39-40 աստիճան: Առաջանում են դող, թուլություն, առատ քրտնարտադրություն, մկաններում եւ հոդերում ուժեղ ցավեր: Բնորոշ են նյարդային եւ ոսկրահոդային համակարգերի, արյունատար անոթների ախտահարումները:

Մարզի առողջապահության վարչությունից հայտնում են, որ այս պահին բրուցելոզ հիվանդությամբ բուժհաստատություններ դիմած քաղաքացիներ չունեն:

Annman Minasyan
Աննման Մինասյան

Առաջին մասնագիտությամբ բանասեր, երկրորդով՝ հոգեբան, լրագրությունը, սակայն, երրորդը չէ։ Լրագրությունը բոլոր մասնագիտություններից ամենասիրելին է։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
4000 մարդու կյանքը ամեն ինչ է, ոչ թե ոչինչ
հաջորդը
ՍՄԱՐԹ գյուղի կանանց՝ մտածելակերպ փոխող բիզնեսը

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 3

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Ապրիլի 2022
ԵԵՉՀՈւՇԿ
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
« Մրտ   Մյս »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն