• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • русская редакция
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • русская редакция
ՀայաստանՄենք

Թարգմանական դպրոց Վայոց ձորում

aliq 12:00 | 18.04.2022
aliq 12:00 | 18.04.2022
book O'Henry

Ամերկիացի գրող Օ. Հենրին, կտրելով ժամանակի ու հեռավորության հսկայական տարածություն, հասել է Հայաստանի հեռավոր Վայոց ձորի մարզ: Հեղինակի «Ամերիկյան պատմությունները» Եղեգնաձորի «Մաշտոց» հրատարակչատանն է հայերեն «հագուկապ» ստացել ու հասել գրադարաններ, գրախանութներ:

translator groupՍա «Մաշտոցի» առաջնեկն է: Մարզի երիտասարդները մի քանի ամիս են անցկացրել՝ ամերիկացի հեղինակին թարգմանելու եւ հայ ընթերցողին հասանելի դարձնելու համար:

Կրթություն եւ աշխատանք՝ միաժամանակ

Թարգմանչաց դպրոցն ու կից հրատարակչությունը հիմնադրել է «Սյունիք-Զարգացում» հասարակական կազմակերպությունը 2020-ին: Նախաձեռնության նպատակը մարզի 70-ից ավելի երիտասարդներին կրթությամբ ու աշխատանքով միաժամանակ ապահովելն է: «Մաշտոցի» կարեւոր խնդրիներից են 5-րդ դարում սկզբնավորված թարգմանչաց դպրոցի ավանդույթների շարունակումն ու սերունդներին փոխանցումը:

translator groupՀրատարակչությունում թարգմանություններ են տարվում անգլերենից, ֆրանսերենից եւ գերմաներենից:

Մարզի Թառաթումբ գյուղից 20-ամյա Ռոզա Հարությունյանը շատ պատահական է հայտնվել հրատարակչությունում: Թարգմանչի աշխատանքն այնքան է գրավել, որ արդեն անգլերենի թարգմանական 57 հոգանոց խմբի պատասխանատուն է:

Rosa HarutyunyanՌոզան Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի (ՀՊՏՀ) Եղեգնաձորի մասնաճյուղի երկրորդ կուրսի ուսանողուհի է: Ասում է՝ թեեւ այդ մասնագիտությունն է ընտրել, բայց թարգմանական գործն այնքան է հավանել, որ որոշել է մագիստրոսական կրթությունը ստանալ այդ ոլորտում:

«Սա ոչ միայն ձգտումներն իրականացնելու, այլեւ բարձր հոնորար ստանալու լավ հնարավորություն է: Եթե աշխատասեր ես, հետաքրքրություն ես ցուցաբերում, առաջընթացը երաշխավորված է»,- ասում է ուսանողուհին:

Հրատարակչությունում թարգմանիչ կարող են աշխատել բոլորը: Միայն կարեւոր մեկ պայման կա. եթե որոշում են միանալ թիմին, պետք է հետեւողականորեն մասնակցեն դասընթացներին, պատրաստ լինեն շարունակ նորը սովորելու:

«Որակավորման համար պարբերաբար մասնակցում ենք հայոց լեզվի, անգլերենի, ֆրանսերենի, գերմաներենի, նաեւ գեղարվեստական խոսքի անվճար դասընթացների: Դրանք տեսաձայնագրվում են ու հասանելի են նաեւ առցանց հարթակներում, ինչը լավ հնարավորություն է գյուղաբնակների համար»,- պատմում է Ռոզան ու ընդգծում՝ դասերին անվճար կարողանում են մասնակցել մարզի դպրոցականները:

Թարգմանչաց դպրոցում աշխատել սկսելուց առաջ դիմորդներն անցնում են փորձնական փուլ, թարգմանում մի քանի էջ: Ագարակաձորցի Արեւիկ Ասլանյանը, որ նույնպես ՀՊՏՀ Եղեգնաձորի մասնաճյուղի ուսանողուհի է, հիշում է, որ առաջին փորձն իրականում այդքան էլ հեշտ չի եղել:

Arevik Aslanyan«Առաջին թարգմանած էջից հետո նույնիսկ որոշել էի չշարունակել, սակայն միջավայրն ու խմբագիրների, աշխատակիցների օգնելու պատրաստակամությունն այնքան մեծ էր, որ հիասթափությունս արագ անցավ»:

Արեւիկն ընդգծում է, որ Թարգմանչաց դպրոցը ոչ միայն կրթություն ու աշխատանք է տալիս, այլեւ նպաստում է, որ ակտիվանան միջհամայնքային շփումները, ծանոթություններ հաստատվեն երիտասարդների միջեւ: Միասին կարողանում են նաեւ այլ նախաձեռնություններ իրականացնել՝ մարզի զարգացման համար:

Լուծելով զբաղվածության խնդիրը

Թարգմանչաց դպրոցի անգլիական բաժնի համակարգող, խմբագիր, Պարույր Սեւակի տուն-թանգարանի տնօրեն Սեւակ Ղազարյանը, որը խմբագրում եւ բնագրի հետ համեմատում է թարգմանությունները, Թարգմանչաց դպրոցի զարգացման հնարավորությունները բարձր է գնահատում:

Sevak Ghazaryan«Իմ խորին համոզմամբ՝ սա նմանը չունեցող մասշտաբային ծրագիր է: Չեմ հիշում, որ անկախության տարիներին թարգմանական գործի այսպիսի նախաձեռնություն իրականացվեր: Հրաշալի է, որ այն ոչ թե Երեւանում է, այլ մարզում: «Մաշտոցը» կարեւոր առաքելություն ունի. ամեն ինչ կենտրոնացած է մայրաքաղաքում, բազմաթիվ երիտասարդներ Երեւան են տեղափոխվում, եւ մարզերը դատարկվում են, ինչը խիստ անցանկալի է»:

Հրատարակչությունը լուծում է մարզաբնակ մի քանի տասնյակ երիտասարդների զբաղվածության խնդիրը, ինչը կարող է խթան դառնալ՝ Վայոց ձորում մնալու: «Թարգմանչաց դպրոցը հենց մարզը լքելու դեմ է պայքարում եւ հաջողելու է, որովհետեւ այն ծրագրերը, որոնք պատրաստվում ենք իրականացնելու, չեն զիջում երեւանյան ամենահայտնի հրատարակչությունների ծրագրերին»:

Ղազարյանն ասնում է՝ երիտասարդների հետ աշխատելու մոտեցումներն ու վերջիններիս ցուցաբերած արդյունքները տարբեր են: Թարգմանության նրբությունները չիմացող շատ մարդկանց թվում է՝ ընդամենն անհրաժեշտ է լեզուն իմանալ եւ հանգիստ թարգմանել, բայց, մանավանդ գեղարվեստական գրականության դեպքում, այդպես չէ:

«Շատ կարեւոր է հայերենին լավ տիրապետելը, լեզվազգացողություն ունենալը: Երբ գիրքը լավ է թարգմանվում, ասում են՝ այս ի՜նչ լավ հեղինակ է, երբ վատ է թարգմանվում, ասում են՝ վա՜յ, այս ինչ վատ թարգմանիչ է: Սեւ, ծանր աշխատանք է գեղարվեստական գրականության թարգմանությունը, բայց եւ մեծ գործ է, որովհետեւ մենք համաշխարհային գրականության լավագույն գեղարվեստական գործերը դնում ենք հայ ընթերցողի սեղանին»,- ասում է խմբագիրն ու վստահություն հայտնում՝ վայոցձորցի երիտասարդները պատրաստակամորեն են ընդունում «մարտահրավերը»:

translator groupՀրատարակչությունը շահույթ չի հետապնդում: Ստացված ամբողջ հասույթն աշխատավարձերի տեսքով փոխանցվում է թարգմանիչներին, ներդրվում նոր դասընթացների իրականացման համար:

Մի քանի շաբաթից Թարգմանչաց դպրոցի նոր գրքի շնորհանդեսն է լինելու, մի քանի գրքեր էլ թարգմանության փուլում են:

Մարիամ Սարգսյան

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
«Մենք ձախողում ենք քաղաքի կառավարումը»․ Արման Բաղդասարյանը հրաժարվել է մանդատից
հաջորդը
ՌԴ դրոշով նավերի համար մուտքը փակ է

խմբագրական

Կանխվել է ադրբեջանական ագրեսիա

Promotion Image

Ուկրաինա․ մարդկային պատմություններ

Կացարանում 200 մարդ կա, նույնիսկ ջուր չունենք

լրահոս

  • Խնդիրները պետք է կարգավորվեն համապարփակ լուծմամբ. Լին Թրեյսի

    21:20 | 19.05.2022
  • Հայերն ու հույները՝ բախտակից

    20:55 | 19.05.2022
  • ՀՀ ՄԻՊ-ն ընդունել է Freedom House-ի բարձրաստիճան պաշտոնյային

    20:34 | 19.05.2022
  • Հայկական կողմը որեւէ հանդիպում չի չեղարկել եւ չի...

    20:09 | 19.05.2022
  • Մեծ Բրիտանիան ահազանգում է, ԱՄՆ-ը՝ միջոցներ հատկացնում

    19:36 | 19.05.2022

ընտրանի

  • 1

    Կանխվել է ադրբեջանական ագրեսիա

  • 2

    Շարադրություն․ Վիկա Աբգարյան, «Իմ հայրենիքը»

  • 3

    Սեղմված Արցախ

  • 4

    Կաթը՝ ջրից կրկնակի էժան

  • 5

    Անկեղծ լինենք

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Ապրիլի 2022
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930  
« Մրտ   Մյս »

© 2022 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա