• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
ՀայաստանՄենք

Եվ կրկին լրջանալու հրամայականը

Աղասի Մարգարյան 17:30 | 19.04.2022
Աղասի Մարգարյան 17:30 | 19.04.2022
soldier

«Պատերազմ, թե խաղաղություն, լրջանալու պահ». 1 նոյեմբերի, 1997 թվական։

Լեւոն Տեր-Պետրոսյանն իր այս ֆունդամենտալ, ներկայումս կարող ենք ասել նաեւ ողբերգականորեն մարգարեական հոդվածում գրում է. «…Անակնկալը բանավեճի որակն էր, իսկ պարզ ասած՝ բանավեճի իսպառ բացակայությունը։ Խոստովանում եմ, ես չհասա իմ նպատակին, այն է՝ մամուլում եւ հրապարակային ժողովներում լուրջ բանավեճ ծավալել հայ ժողովրդի առջեւ ծառացած ամենակնճռոտ խնդրի՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հնարավոր ուղիների շուրջ։

Ընդդիմության արձագանքը դուրս չեկավ հայհոյանքի, վերագրումների, պիտակավորումների ու խեղաթյուրումների շրջանակից։ Չարվեց ոչ մի բանական առաջարկ, չներկայացվեց ոչ մի այլընտրանքային ծրագիր, չբերվեց ոչ մի հիմնավոր հակափաստարկ»։

Ապրիլի 13-ին եւ 14-ին Ազգային ժողովում Նիկոլ Փաշինյանի ելույթներին հաջորդած հայտարարություններն ու կոչերը տառացիորեն կրկնում էին Տեր-Պետրոսյանի գնահատականը ընդդիմության վարքագծին։ Մի տարբերությամբ սակայն, որ այն, ինչ անակնկալ էր 97-ին, այսօր արդեն կանխատեսելի էր։ Կանխատեսելի՝ ընդդիմության գործունեության հետագծով, անբովանդակ հայհոյախոսությամբ, հիստերիկ ճառաբանությամբ։ Ե՛վ 97-98-ին, ե՛ւ հիմա ընդդիմության կորիզ կազմող ուժերը նույնն են, նույնն են մտածողությամբ, շարժառիթներով եւ կոնկրետ քաղաքական ուժեր ներկայացնելով։

Նույնն են իրենց քարոզչությամբ՝ թե գիտեք, մենք էլ խնդրի լուծման ծրագիր չունենք, բայց այ որ իշխանությունը մերը լինի, մի բան կմտածենք։ Այս մոտեցումն առաջին նախագահը վերոնշյալ հոդվածում անվանել էր հանելուկ։ Լեւոն Տեր-Պետրոսյանի հոդվածն ու Նիկոլ Փաշինյանի երկու ելույթները խորհրդարանում տարբեր իրողություններ են՝ ժամանակային, պատմական համատեքստի, իրերի առկա դրության, տարածաշրջանային իրողությունների եւ բազմաթիվ այլ պարագաների համեմատությամբ։ Սակայն այս երկու իրողությունները նմանվում են մի կարեւոր առանցքով՝ հանրության հետ բաց խոսելու միտումով։

Պարտությունից հետո առաջին անգամ ամենաբարձր մակարդակով եւ ամենաբարձր ամբիոնից Հայաստանի վարչապետը հանդես եկավ ծանր ելույթով, ծանր՝ ցանկացած բանական հայի համար, ծանր՝ իր շեշտադրումներով եւ իրադրության գնահատականով։ Ծանր՝ քննադատության տեղիք տվող ձեւակերպումներով։ Ծանր՝ նաեւ ամենակարեւոր հարցի մասին ռացիոնալ դիրքից խոսակցություն սկսելու մեկնարկով։ Խոսակցություն, որն առկախված է եղել շուրջ 25 տարի, բանավեճ, որը բացառման է տարվել տգետ ու ազգակործան ոչմիթիզականությամբ, եթերային հայրենասիրությամբ եւ ողջամտության ցանկացած դրսեւորման նկատմամբ կատաղի պայքարով։

Կարելի է, անշուշտ, քննադատել Նիկոլ Փաշինյանի ելույթի այս կամ այն դրվագը, այս կամ այն միտքը, ձեւակերպումը եւ այլն, դա նորմալ է, ընդդիմությունը, հրապարակախոսությունը հենց դրա համար են, եւ այնպես չէ, թե Փաշինյանը կամ ցանկացած այլ ոք անքննադատելի է։ Բայց արդյոք անգամ պարտության արհավիրքից, մեր ունեցած կորուստներից հետո, մեր գորշ ներկայի պայմաններում տեղին է կրկին ու կրկին լռել ամենակարեւոր խնդրի մասին։ Արդյոք մենք որպես պետություն եւ հասարակություն դեռ կարող ենք մեզ թույլ տալ աչքակապությամբ զբաղվել։ Արդյոք մեր քաղաքական ուժերը, հանրային գործիչները, մտավորականները, եթե կուզեք, յուրաքանչյուրս, ով ստեղնաշարին է մոտենում եւ ինչ-որ բաներ գրում, կարող ենք մեզ թույլ տալ կրկին ու կրկին թաղել ամենակարեւոր հարցը, գերադասել այս կամ այն մտքի կամ ձեւակերպման շուրջ անիմաստ եւ ապարդյուն աղմուկը, գերադասել արկածախնդրությունը ողջամտությունից, ուռահայրենասիրությունը` պետական մտածողությունից։

Արդյոք մենք ի զորու ենք ձեռնոց նետելու Ռուսաստանին, Արեւմուտքին, աշխարհին եւ դառնալու մեր պատրանքների գերին հերթական անգամ։ Արդյոք մենք ի զորու ենք դիմագրավելու առկա մարտահրավերներին միայն մերժողականությամբ, բաժակաճառերով կամ իշխանությանը հայհոյելով։ Եթե օգուտ կտա, հայհոյենք, քննադատենք մի բառը կամ ժեստը վարչապետի կամ որեւէ պատգամավորի` ընդդիմադիր թե իշխանական, արտաքինը, հագուստը, ավտոմեքենան եւ այդպես շարունակ։

Վերջապես դա էլ հասկանալի է՝ յուրաքանչյուրս ունենք մեր քաղաքական նախասիրությունները, համակրություններն ու հակակրանքը, բայց զուտ ողջամտության, պահի հրամայականը գիտակցելու չափումներում։ Վանոն գրում էր, թե չի կարելի ավերիչ երկրաշարժից հետո բողոքել լուսացույցի տակով սխալ անցնելուց։ Իհարկե, անգամ արհավիրքից հետո ինքնակազմակերպման բնազդով նախընտրելի է պահպանել նաեւ հասարակ կարգապահությունը, բայց միայն այն դեպքում, երբ օրակարգում առաջին տեղում է ամենակարեւոր հարցը, իրատեսությունը, առաջնային եւ երկրորդական մարտահրավերների տարբերակումը։ Հակառակ դեպքում մեր գլխին կախված իռացիոնալության թմբիրը անկասելի կշարունակի մթագնել յուրաքանչյուրիս և հասարակական գիտակցությունն ընդհանրապես։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Հրապարակվել է 1000 խոշոր հարկ վճարողների ցանկը
հաջորդը
Մոսկվայում մեկնարկել է Փաշինյանի հանդիպումը Պուտինի հետ

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Ապրիլի 2022
ԵԵՉՀՈւՇԿ
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
« Մրտ   Մյս »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն