• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
ՀայաստանՄենք

Մի՛ մտեք Ալենի եւ իր կնոջ «մատի ու մատանու արանքը»

Մեսրոպ Հարությունյան 11:30 | 22.04.2022
Մեսրոպ Հարությունյան 11:30 | 22.04.2022
camera & dog

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախաձեռնած «Մեդիային վերաբերող օրենսդրության բարեփոխումների անհրաժեշտությունը Հայաստանում» թեմայով քննարկման ժամանակ ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանը, անդրադառնալով Freenews հեռուստաընկերության եւ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հնարավոր կապի հարցին, ասել է.  «…ես որպես հազար տարվա վաղեմի ընկեր վստահեցնում եմ, որ իր հետ բացարձակ կապ չունի: Մի կապն այն է, որ կինն է այնտեղ աշխատում… բայց սեփականատերերի հետ ընդհանրապես կապ չունի… ինքն էլ է ամեն օր ինձ ասում, ինչի՞ են իմ անունը տալիս» (դուք էլ նմանեցրի՞ք. «Рафик ни в чем не виноват, он сам об этом мне сказал»):

Երդվում եմ մորուքովս, «բացարձակ ոչ մի կապ» չունենալու մասին ավելի ծիծաղելի եղել է մեկ էլ իր եղբոր շահած մրցույթների մասին Ալեն Սիմոնյանի չքմեղացած մեկնաբանությունը, թե ինքն ինչ կապ ունի, իր եղբայրը պարզապես էդ կազմակերպությունում աշխատում է։

Դե հա, իհարկե, որ խորը մտածում ես՝ ինքը ի՞նչ կապ ունի իր կնոջ հետ։

Հա, ի՞նչ անենք, թե կինը՝ Մարիամ Մարգարյանը, Freenews ՍՊԸ-ի տնօրենն է եւ հեռուստաընկերության խմբագիրը։ Հետո՞ ինչ։ Մի՞ թե դա է պատճառը, որ այդ ալիքը գովերգում է «իշխանությունների իմաստուն քաղաքականությունը» եւ փնովում ընդդիմությանը (hանրային մուլտիպլեքսի սլոթի օգտագործման լիցենզիա ստանալու պարտադիր պայմանը՝ բազմակարծությունը խթանելը, էստեղ դեռ չեմ քննարկում, էդ մասին Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովը թող մտածի)։ Իհարկե ո՛չ։

Բայց իսկապես էլ, չէ՞ որ Մարիամ Մարգարյանը, ըստ ալենական տրամաբանության, ոչ թե Ազգային ժողովի նախագահի, այլ քաղաքացի Ալեն Սիմոնյանի կինն է։ Աժ նախագահն ի՞նչ կապ ունի։

Քանի որ կասկածում եմ, թե Ալեն Սիմոնյանն ու նախկին լրագրող Սիսակը ընկալեցին իրոնիան, բացատրեմ.

Երբ թանկարժեք մեքենաներ են գնում մեր փողերի հաշվին, ասում են՝ «դա Ալեն Սիմոնյանի համար չէ, դա Ազգային ժողովի նախագահի համար է»։ Երբ Բալիի վոյաժների համար 18 միլիոն դրամ է ծախսվում, դա էլ, ըստ իրենց տրամաբանության, Ալեն Սիմոնյանի համար չի ծախսվել, այլ ԱԺ նախագահի։ Հիմա նույն տրամաբանությամբ էլ Freenews հեռուստաընկերության տնօրենը ոչ թե Ազգային ժողովի նախագահի՛ կինն է, այլ Ալեն Սիմոնյանի՛։

Հասկացա՞ք։ Ա՛յ, հենց էդպես։

Ալեն Սիմոնյան քաղաքացին իր կնոջ հետ, անշուշտ, կապ ունի։ Դե, համենայն դեպս նույն տանն են ապրում, երեւի նույն սենյակում են քնում, մի խոսքով՝ երեխաներ ունեն։ Ինչպես կասեր «Մենք ենք, մեր սարերը» ֆիլմի հերոսը՝ «… մենք ի՞նչ իրավունք ունենք մտնելու նրանց մատի ու մատանու արանքը»։

Բայց հենց Ալեն Սիմոնյանը գործի է գնում, ավելի շուտ՝ հենց նստում է թանկարժեք ավտոմեքենան, որ գործի գնա, վերջ, ինքն այլեւս Ալեն Սիմոնյանը չէ, ինքը Ազգային ժողովի նախագահն է, որը ոչ մի կապ չունի Freenews հեռուստաընկերության տնօրեն Մարիամի, առավել եւս նրա ամուսին Ալեն Սիմոնյանի հետ…

Իսկ հիմա միանգամայն լուրջ պատասխանեմ «…ինչի՞ են իմ անունը տալիս» հարցին՝ Ալեն Սիմոնյանին ու նրա նման տարակուսած Սիսակ Գաբրիելյանին չգիտեմ քանիերորդ անգամ բացատրելով սովորական մարդկանց եւ այսպես կոչված հանրային գործիչների տարբերությունը։

Կբացատրեմ պարզ բառերով, որ անգամ ԱԺ առաստաղից կախված ու պարգեւավճարի սպասող սարդին եւ աշխատասենյակներից մեկում ապաստանած, բտած ծովախոզուկին էլ հասկանալի լինի։

Ալեն Սիմոնյանը զբաղեցնում է ՀՀ ԱԺ նախագահի պաշտոնը։ Այսինքն՝ հանրային դեմք է։ Այսինքն՝ կամավոր, խիստ օժտված ՔՊ-ականների համար հատուկ շեշտում եմ՝ կամավո՛ր, ՔՊ-ի առավել «իտելեկտուալ» գլուխների համար երրորդում եմ՝ կա՛-մա՛-վո՛ր, իրեն դրել է հանրության ուշադրության կենտրոնում։

Իսկ դա նշանակում է, որ լրատվամիջոցները փնտրելու եւ հանրության սեփականությունն են դարձնելու նրա, այսինքն՝ ԱԺ նախագահի, այսինքն՝ կամավոր հանրության ուշադրության կենտրոնում հայտնվածի կյանքի ամեն մի մանրամասն։

Սա էնքան պարզ բան է, որ չի մտնում միայն իրենց աթոռներից ու պարգեւավճարներից զարմացած, կայֆերի սիրահար կարկառուն ՔՊ-ականների գլուխը։

Եթե Ալեն Սիմոնյանը չի ուզում, որ իր մասին գրեն, կապ տեսնեն իր եւ իր կնոջ ղեկավարած հեռուստաընկերության, իր եւ իր եղբոր շահած մրցույթների միջեւ եւ ուզում է, որ ընդհանրապես դադարեն իր մասին հիշատակելուց, կարող է անել պարզագույն մի քայլ. հանրային դեմքի կարգավիճակից անցում կատարել սովորական մարդու կարգավիճակի։

Այսինքն՝ հրաժարվել ԱԺ նախագահի պաշտոնից, ընդհանրապես պատգամավորի մանդատից եւ գնալ ու զբաղվել մի այլ գործով, որից կարող է գլուխ հանել։ Դե, ասենք, թանկարժեք ավտոմեքենաների վաճառքով զբաղվող ընկերության կայքի ադմինիստրատոր աշխատել։ Շատ լավ գործ կլինի, իր կայֆերի մասին էլ միայն ինքն ու կինը կիմանան։

Եվ եթե էսքան բացատրելուց հետո էլ Ալեն Սիմոնյանն ու իր դամքաշները չհասկացան էս պարզագույն բաները, ապա, նորից եմ երդվում մորուքովս, ես մեղավոր չեմ։ Թող բողոքեն սեփական ընկալունակությունից եւ դիմեն հոգեբանի։

Թեպետ… Ո՞ր իրեն հարգող հոգեբանը կհամաձայնի զրուցել Ալեն Սիմոնյանի հետ։

Մեսրոպ Հարությունյան

Լրագրող, խմբագիր, փորձագետ, լրագրության ուսուցիչ։ Նրա կենսագրությունը սկսվել է նախորդ դարի 80-ականներին Հայաստանի Մեղրու շրջանի «Արաքս» թերթից ու շարունակվել մեդիայի կայացման խառնարանում։ Հեղինակ է պատմվածքների ու վեպերի հինգ գրքի եւ լրագրողական էթիկայի ուսումնական ձեռնարկի։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Իսրայելյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի չեմպիոն
հաջորդը
Կազատվեն մաքսատուրքից պարենի ապահովվածության եւ գնաճի զսպման համար

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Բնության հետ ներդաշնակ տնտեսություն․ երեք պատմություն Վայոց ձորից

  • 2

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 3

    Կրթության նոր մեթոդներ, որոնք ձեւավորում են քննադատական ու...

  • 4

    2024-ի հունվարի 1-ից կենսաթոշակը նոր ձեւով կհաշվարկեն

  • 5

    «Աղբահանության վճարի թանկացման որոշումը պետք է վիճարկել դատարանում»․...

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Ապրիլի 2022
ԵԵՉՀՈւՇԿ
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
« Մրտ   Մյս »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն