• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • русская редакция
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • русская редакция
Տնտեսություն

Պուտինը չկատարեց Հայաստանի վաղեմի երազանքը

Արմինե Ավետյան 14:15 | 22.04.2022
Արմինե Ավետյան 14:15 | 22.04.2022
gas

Ռուսաստանը, փաստորեն, գազի գինը ռուբլով չդարձրեց։ Ավելի շուտ վճարումներն արդեն ռուսական ռուբլով են արվում, դա անցած շաբաթ հայտարարեց էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, բայց գազի գինը շարունակում է ֆիքսված մնալ դոլարով՝ սահմանի վրա 1000 խորանարդ մետրի դիմաց 165 դոլար։ Իհարկե, խոսքը չի վերաբերում այն ռուսական «Գազպրոմ-Արմենիա» ընկերությանը, որին սպառողը գրեթե կրկնակի ավելի է վճարում՝ 250-300 դոլարին համարժեք դրամ։

Մինչդեռ երբ օրեր առաջ Ռուսաստանը հայտարարեց, որ գազը վաճառվելու է ռուբլով, մենք ամենաառաջինն ուրախացանք՝ մտածելով, որ այսուհետ ստիպված չենք լինի թանկ դոլար գնել ու վճարել Ռուսաստանին։ Եվ որքան էլ դոլարի փոխարժեքը բարձրանա, գազի դիմաց ռուբլով վճարելը մեզ վրա ոչ միայն թանկ չի նստի, այլեւ հակառակը՝ ռուսական արժույթը կարժեզրկվի, ու մենք ավելի քիչ կվճարենք։

Բայց պարզվեց, որ Ռուսաստանն ամենեւին էլ ցանկություն չունի գազը մեզ էժան գնով վաճառելու։ Այդ երկիրը բոլորովին էլ միամիտ չէ, որ խաղի կանոնների փոփոխման արդյունքում Հայաստանից ավելի քիչ փող տանի։ Եվ մենք ռուբլով, դրամով թե չինական յուանով կվճարենք, միեւնույնն է, պետք է 165 դոլարին համարժեք գումար փոխանցենք։ Այլ բան է, որ բանակցությունների արդյունքում Հայաստանը կարողանար հասնել նրան, որ գազի գինը մեզ համար ֆիքսվեր ռուբլով։ Իսկ այդ բանակցությունները փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գլխավորությամբ մի քանի տարի ընթանում էին։ Ավելին՝ դեռեւս 2015 թվականից է Հայաստանը՝ որպես ԵԱՏՄ անդամ երկիր, առաջարկել գազի համար ռուբլով վճարել, բայց մեր ռազմավարական գործընկերը մերժել է։

Aghasi TavadyanԱյնուամենայնիվ, սա դրական քայլ է ամբողջությամբ ռուսական ռուբլով վճարման ճանապարհին, կարծում է տնտեսագետ Աղասի Թավադյանը։ «Ըստ ԵԱՏՄ համաձայնագրի 81 եւ 104 հոդվածների` պետք է ստեղծվի ընդհանուր գազի շուկա։ Ռուսաստանը դոլարով ֆիքսեց գազի գինը, որովհետեւ չէր ուզում, որ փոխարժեքն իր դեմ որպես զենք օգտագործվի։ Դոլարով վճարելու դեպքում եվրոպական երկրները գումարը փոխանցում էին Ռուսաստանի հաշիվներին, բայց դրանք արտասահմանյան բանկերում էին, որոնք այս պատերազմի պատճառով սառեցվել են։ Իսկ սա կնշանակի, որ Ռուսաստանը գազի դիմաց գումար է ստանում, որը չի սառեցվում, եւ փոխարժեքն էլ չի օգտագործվի որպես քաղաքական պայքարի միջոց»,- «Ալիք Մեդիայի» հետ զրույցում ասաց տնտեսագետը։

Ապրիլի 18-ին էլ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, թե անհրաժեշտ է արագացնել արտաքին առեւտրի անցումը ռուբլու եւ գործընկեր երկրների ազգային արժույթների։ Պետք է այս լո՞ւրն էլ ուրախությամբ ընդունել։ Չէ՞ որ այդ երկիրը մեր թիվ մեկ առեւտրային գործընկերն է, եւ այնտեղ է գնում մեր արտահանման մոտ 30 տոկոսը։ Իհարկե ոչ։ Դժվար է պատկերացնել, որ մենք մեր ռազմավարական գործընկերոջ հետ առեւտրատնտեսական գործարքներում կկարողանանք դրամով վճարել, եւ որ նա դա կընդունի։ Վստահաբար կարելի է ասել, որ նույն պատմության առաջ ենք կանգնելու՝ կվճարենք ռուբլով, բայց ապրանքի գինը կհաշվարկվի դոլարով։

Armen KtoyanԲայց այս դեպքում Պուտինի որոշման թիրախը իրավիճակից լուծում գտնելը չէ, այն ավելի հեռահար եւ գլոբալ նպատակ ունի։ «Խոսքը ռուբլու համար արժութային գոտի ստեղծելու մասին է, աշխարհում ռուբլու շրջանառության ծավալները մեծացնելու։ Գաղտնիք չէ, որ ամերիկյան տնտեսական գերիշխանության հիմքում հենց դոլարի՝ որպես միջազգային, համաշխարհային արժույթի կարգավիճակն է։ ԱՄՆ տնտեսական գերիշխանության հիմքում այն է, որ այդ երկիրը կարող է տպել դոլար եւ իրական ակտիվներ ձեռք բերել ցանկացած վայրում։ Ըստ էության՝ իր թուղթը նա վերածում է ակտիվի, դա այդ երկրի տնտեսական իշխանությունը տարածելու հնարավորություն է։ Հիմա, ըստ էության, Ռուսաստանի նմանօրինակ քայլերը միտված են ռուբլու համար հնարավորինս լայն գոտի ստեղծելուն»,- ասում է տնտեսագետ, ՀՊՏՀ Վիճակագրության ամբիոնի վարիչ Արմեն Քթոյանը։

Այսինքն՝ ՌԴ-ն, ընդօրինակելով ԱՄՆ-ին, կփորձի ինքն էլ իր ռուբլով ակտիվներ ձեռք բերել այն երկրներում, որտեղ իրեն կընդունեն։ Իր տնտեսական գերակայությունը կփորձի ավելացնել այն երկրներում, որոնց վրա ունի որոշակի ազդեցություն։ Բնականաբար նաեւ՝ Հայաստանում։

Դժվար է ասել, թե ռուբլու տարածման փորձարկումներն այս ճգնաժամային պայմաններում տնտեսական ինչ գերակայություններ կապահովեն այդ երկրի համար, բայց, Արմեն Քթոյանի կարծիքով, Ռուսաստանի հետ ռուբլով գործարքներ անելը Հայաստանի համար կլուծի ընդամենը մեկ խնդիր՝ կդիվերսիֆիկացնի արտաքին առեւտրի արժութային զամբյուղը։ Հիմա դոլարն է գերակշռում։

Ինչ վերաբերում է գազի համար ռուբլով վճարելու հնարավորությանը, զուտ ֆինանսական առումով Հայաստանը կշահի ընդամենը փոխանակման արդյունքում կորցրած փոքր գումարը։ Այսինքն՝ ստիպված չի լինի առեւտրաշրջանառությունից ստացած ռուբլին փոխանակել դոլարով։ Կամ դրամով՝ հետո նոր դոլար գնել ու այդ շղթայում կորցնել։

Արմինե Ավետյան

Լրագրող դարձա, որովհետեւ անգործ էի։ Հետո սիրեցի աշխատանքս։ Բայց լինում են պահեր, երբ հոգնում եմ, հիասթափվում շուրջս տիրող իրավիճակից։ Ի՞նչ անեմ, ո՞ւր գնամ։ Բելառուսի նախագահ Լուկաշենկոյի պես ես էլ ուրիշ աշխատանք չեմ գտնում։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Սամուել Սեւյանը 1,5:0,5 հաշվով հաղթել է Վեսլի Սոյին
հաջորդը
Գերմանիան 1 միլիարդ եվրոյի սպառազինություն կտրամադրի

խմբագրական

Կանխվել է ադրբեջանական ագրեսիա

Promotion Image

Ուկրաինա․ մարդկային պատմություններ

Կացարանում 200 մարդ կա, նույնիսկ ջուր չունենք

լրահոս

  • Խնդիրները պետք է կարգավորվեն համապարփակ լուծմամբ. Լին Թրեյսի

    21:20 | 19.05.2022
  • Հայերն ու հույները՝ բախտակից

    20:55 | 19.05.2022
  • ՀՀ ՄԻՊ-ն ընդունել է Freedom House-ի բարձրաստիճան պաշտոնյային

    20:34 | 19.05.2022
  • Հայկական կողմը որեւէ հանդիպում չի չեղարկել եւ չի...

    20:09 | 19.05.2022
  • Մեծ Բրիտանիան ահազանգում է, ԱՄՆ-ը՝ միջոցներ հատկացնում

    19:36 | 19.05.2022

ընտրանի

  • 1

    Կանխվել է ադրբեջանական ագրեսիա

  • 2

    Շարադրություն․ Վիկա Աբգարյան, «Իմ հայրենիքը»

  • 3

    Սեղմված Արցախ

  • 4

    Անկեղծ լինենք

  • 5

    Շարադրություն․ Թեհմինե Պետրոսյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Ապրիլի 2022
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930  
« Մրտ   Մյս »

© 2022 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա