• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Կարեւոր քայլ Զինվորի տանը բուժվող տղաների համար

Տաթեւեր Լազարյան 19:58 | 22.04.2022
Տաթեւեր Լազարյան 19:58 | 22.04.2022
Zinvori tun

Ապրիլի 22-ից Զինվորի տանը գործում է սեփական ախտորոշիչ լաբորատորիան: Այսուհետ տղաները ստիպված չեն լինի Զինվորի տանը բուժման ընթացքում այլ բուժկենտրոններ գնալ հետազոտությունների համար: Լաբորատորիայի բացմանն աջակցել են Հայ օգնության միությունը (ՀՕՄ) եւ ONEArmenia կազմակերպությունը:

«Մեզ համար այսօր հիշարժան օր է, մենք հերթական ստորաբաժանումն ենք բացում Զինվորի տանը՝ մի օջախում, որտեղ 600 զինվոր ապաքինվել է, 800-ը՝ ստացել կրթություն, եւ 150-ն արդեն աշխատում է: Սա նախագիծ է, որն արել ենք ազգովի: Բոլոր այն գործընկերներին, որոնք մեզ ձեռք են մեկնել, տղաների անունից հայտնում ենք մեր երախտագիտությունը»,- ասաց Երեւանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանը:

Զինվորի տուն վերականգնողական կենտրոնի տնօրեն Հայկուհի Մինասյանը պատմեց, որ շատ դժվար է եղել զինվորներին  տեղափոխել այլ բուժհաստատություններ՝ հետազոտություններ իրականացնելու նպատակով, քանի որ շատերը սայլակներով էին, մի մասն էլ՝ անկողնային վիճակում։ Այս լաբորատոր ծառայությունը շատ կարեւոր է տղաների համար, քանի որ ամիսներ շարունակ նրանք ստիպված են եղել հերթերում սպասել:

Zinvori tunՀՕՄ-ի ջանքով կենտրոնը ձեռք է բերել ռենտգեն սարքավորում: Միությունը նաեւ կհոգա Զինվորի տան մեկ տարվա սննդի ծախսերը: Իսկ ONEArmenia-ի շնորհիվ կենտրոնը ձեռք է բերել կահույք։ Կազմակերպության տնօրեն Անահիտ Նազարյանը շեշտեց, որ լաբորատորիայի բացումը մեծ ծրագրի մի բաղադրիչ է։ Նա հույս հայտնեց, որ շուտով կկարողանան բացել մասնաշենքն ու ավելի շատ զինվորների կկարողանան լիարժեք ծառայություններ մատուցել։

Լաբորատորիան կոչվեց 44-օրյա պատերազմում զոհված բժիշկ-ազատամարտիկ Նորայր Շահբազյանի անունով, ով մասնակցել է 3 պատերազմի։

Բացմանը ներկա Շահբազյանի կինը՝ Օֆելյան, պատմում է, որ բժիշկն այն եզակիներից էր, ով զինվորի կողքին էր ոչ միայն հոսպիտալում, այլեւ խրամատում: Օֆելյան նույնպես եղել է մարտի դաշտում՝ որպես լրագրող եւ գթության քույր: Հենց այդտեղ էլ նա ծանոթացել է ապագա ամուսնու հետ:

44-օրյա պատերազմի ժամանակ Նորայր Շահբազյանը Շուշիի առանձին գումարտակի սպաների հետ է եղել, տեսել է Մատաղիսի անկումը, ապա եղել է նաեւ Թալիշում։

Հուզմունքը հազիվ զսպելով՝ Օֆելյան ասում է, որ բժիշկն իր կեսը չէր, այլ ամբողջը: «Այս պատերազմը տարավ ամբողջս եւ խլեց կենսագրությունս, որովհետեւ Շուշին, Հադրութը, որը ժամանակավոր կորցրել ենք, իմ կենսագրությունն են, եւ ես իրավունք չունեմ հետեւելու բժշկին, մինչեւ դրանք ազատագրված չտեսնեմ»,- ասում է նա:

Բացմանը ներկա էին պատերազմի մասնակից զինվորները: Նրանցից մեկը՝ Սերգեյ Համբարձումյանը, կիսվեց Զինվորի տան շնորհիվ գրանցած իր կարեւոր արդյունքներով: Նա այստեղ է տեղափոխվել շատ ծանր վիճակում ՝ թոքերի, սրտի, գլխի հատվածում վնասվածքներով: Այժմ գլխում եղած բեկորի պատճառով Միքայելը ժամանակավորապես գամված է անվասայլակին, սակայն շատ շուտով քայլելու է:

Լաբորատորիայի մուտքի մոտ կարմիր ժապավենը կտրեցին Զինվորի տանը բուժում ստացող, 44-օրյա պատերազմի մասնակից տղաները։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Պատերազմն Ուկրաինայում իբրեւ «ոսկե երակ» արեւմտյան զենք արտադրողների համար
հաջորդը
Ապրելու երկիր, Ռուբեն Վարդանյան, Արցախի խնդիր. Մեսրոպ Առաքելյան

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 3

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Ապրիլի 2022
ԵԵՉՀՈւՇԿ
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
« Մրտ   Մյս »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն