• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
ՆերքինՔաղաքականություն

Ենթագիտակցական բարդույթներ եւ ռաբիս ռազմահայրենասիրություն

Կարպիս Փաշոյան 16:30 | 26.04.2022
Կարպիս Փաշոյան 16:30 | 26.04.2022
burning flags of Turkey and Azerbaijan

«Անտարես» հրատարակչության տնօրեն Արմեն Մարտիրոսյանը 1in.am-ի եթերում բավականին ուշագրավ հարցադրում է արել․ «Թուրքիայի դրոշը ո՞ւմ էրեխու հաշվին եք վառում․․․»։

Առաջին հայացքից գործ ունենք գաղափարական բախման հետ։ Մի կողմից՝ դրոշ այրող դաշնակցականն է, մյուս կողմից՝ խաղաղության ջատագով հայ ազատական մտավորականը։ Բայց միայն առաջին հայացքից, քանի որ իրերի էության մեջ խորանալու դեպքում պարզ է դառնում, որ ոչ մի լուրջ տարաձայնություն էլ չկա, ավելին՝ նրանք միասնական են եւ գործում են մշակութային միեւնույն տարածությունում։

Երկուսն էլ ի զորու չեն Թուրքիա պետությունը տեսնելու, ընկալելու իրական բովանդակությամբ եւ տեսքով։ Առաջինի համար Թուրքիան անքննելի հրեշ է, իսկ երկրորդի համոզմամբ զոհն է այդ հրեշին հրեշավոր կերպարանք հաղորդել։

Դաշնակցականը դրոշավառությամբ մտովի ծնկի է բերում Թուրքիային, Մարտիրոսյանն էլ ահաբեկում է․ հանկարծ չհամարձակվեք ծպտուն հանել, թե չէ ձեր զավակները կսպանվեն։

Հրատարակիչն ավելի հեռուն է գնում․ նա կշտամբում է լրագրողներին, որոնք համարձակվել են լուսաբանել Մոնտեվիդեոյում Մեւլութ Չավուշօղլուի ֆաշիստական ժեստերը։ Այսինքն՝ չպետք է այդ մանրուքին ուշադրություն դարձնել, նույնիսկ եթե դիվանագետը ծաղրում է Ցեղասպանությունը։ Այլ խոսքով՝ էդ նվնվոցը թարգեք ու փորձեք դրականը տեսնել, օրինակ՝ այդ նույն Չավուշօղլուի լայն ժպիտը։

Իմ համոզմամբ դրոշավառությունը պարզունակ վայրենություն է, որն իր անհեթեթությամբ հանդերձ այլեւս որեւէ լուրջ վտանգ չի ներկայացնում։ Անիմաստ, դատարկ երեւույթը ինչպե՞ս կարող է վտանգավոր լինել։ Ավելին, մարգինալ խմբերին չհաշված, դա հանրության վրա էլ որեւէ լուրջ ազդեցություն թողնել չի կարող։

Իսկ Մարտիրոսյանի արտաբերած մտքերը ոչ միայն վտանգավոր են, այլեւ քայքայիչ նշանակություն ունեն։

Կարծում եմ, վերջին հարյուր տարիներին պատահած դժբախտություններն ու աղետները խոր հետք են թողել հայ մտավոր շրջանակների մտածողության վրա։ Խորանալով պատճառների մեջ՝ նրանք հայտնվել են իռացիոնալ ատելության ճիրաններում։ Մի խումբն ատում է Թուրքիային, իսկ մյուս խմբի ատելությունն էլ ուղղված է հենց Հայաստանի դեմ, որը համարձակվել է ինչ-որ ազգային հարցեր ունենալ եւ գրգռել թուրքերի զայրույթը։

Սրանք նախանձով են լցված Ուկրաինայի եւ Վրաստանի նկատմամբ, քանի որ իրենք էլ են ուզում պայքարել Սովետական Միության դեմ եւ արհամարհում են սեփական ժողովրդին, որը, ցեղասպանվելով եւ Ղարաբաղի հարց բարձրացնելով, խոչընդոտում է տարածաշրջանային բարեկամությունն ընդդեմ Պուտինիզմի։

Վերադառնալով ատելությանը՝ նշենք, որ դրա հիմքում վախն է։ Ոչ թե Ժիրայր Լիպարիտյանի մատնանշած արհեստական քարոզչության հետեւանքով եւ իշխանություն պահելու շարժառիթով ներդրված վախը, այլ ենթագիտակցության մեջ բույն դրած անհաղթահարելի հոգեբանական բարդույթը։

Հենց սա է այն մշակութային տարածությունը, որը միավորում է դրոշ վառող դաշնակցականին եւ խաղաղության ջատագով Արմեն Մարտիրոսյանին (Մարտիրոսյանն ընդամենը մի օրինակ է, խոսքը մտածողության շերտի մասին է, որը բազմաթիվ կրողներ ունի)։

Գաղափարական երկու հոսանքներն էլ Ցեղասպանության մշակութային արտադրանքն են, եւ հենց ցեղասպանվածի բարդույթն է, որ նրանց հանգիստ չի տալիս՝ ներքաշելով ծայրահեղական որոնումների հորձանուտի մեջ։

Առաջինը խեղճությունից դրոշ է վառում, քանի որ ավելիին ընդունակ էլ չէ, իսկ երկրորդն անզորությունից փորձում է սիրաշահել, հաճոյանալ եւ կյանք աղերսել։ Մեծ հաշվով երկուսն էլ ենթագիտակցորեն օսմանահպատակ են, օսմանյան քաղաքացիներ։ Չհաշտվելով անցյալի հետ՝ նրանք փորձում են վերապրումի միջոցով խմբագրել պատմությունը։

Մեկն արկածախնդիր ֆիդայի է, մյուսն էլ կրողը կղերա-ֆեոդալական գաղափարախոսության, որը հավատարմության երդում է տալիս սուլթանին եւ բացառում դավաճանությունը, այն է՝ ռուսների հետ համագործակցությունը։

Եվ վերջապես, դրոշ այրելով՝ դաշնակցականը փորձում է փոխել ձախողված ազատագրական պայքարի ընթացքը՝ հռչակելով Տաճկահայաստանի ազատությունը, Մարտիրոսյանն էլ ընդհանրապես սրբագրում է անցյալը՝ Օսմանյան կայսրության դեմ պայքարը ներկայացնելով որպես սխալմունք, որը կարող էր եւ չլինել։ Իսկ դրա բացառումը անհավանական է դարձնում Ցեղասպանության հնարավորությունը, քանի որ հայերին բնաջնջելու եւ հայրենազրկելու այլեւս որեւէ պատճառ չի մնում։

Այսինքն՝ մի կողմից Ցեղասպանությունը դիտարկվում է որպես քաղաքական կրոն, մյուս կողմից հայերի բնաջնջումը լեգիտիմացվում եւ արդարացվում է։

Իմ համոզմամբ Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ արժանապատիվ հարաբերությունների կառուցմանը հատկապես խոչընդոտում են հենց այս երկու գաղափարական մտայնությունները՝ դրոշ այրողներն ու հայերին ցեղասպանվելու մեջ մեղադրողները։

Մենք մեր հարեւանների հետ պետք է շփվենք որպես հասուն եւ կայացած հավաքականություն՝ առանց ենթագիտակցական բարդույթների եւ պատմական նախապաշարմունքների, առանց խոնարհված սիրաշահման եւ առանց ռաբիս ռազմահայրենասիրության։

Karpis Pashoyan
Կարպիս Փաշոյան

Լրագրող, հրապարակախոս։ Գրում է քաղաքականության մասին, հետաքրքրությունների շրջանակում են՝ բարոյագիտությունը, կրոններն ու քաղաքական փիլիսոփայությունը։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Արդարություն բեր Հայոց ցեղասպանության հարցում, Բորիս Ջոնսոն. New York Times
հաջորդը
Լեհաստանը չի ուզում ռուսական գազի համար վճարել ռուբլով

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Ապրիլի 2022
ԵԵՉՀՈւՇԿ
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
« Մրտ   Մյս »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն