• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
ՀայաստանՄենք

Ճանաչել եւ սիրել վայրի կենդանիներին

Մարիամ Սարգսյան 13:00 | 27.04.2022
Մարիամ Սարգսյան 13:00 | 27.04.2022

Հայաստանի Կարմիր գրքում գրանցված բեզոարյան այծերի առանձնյակները վերջին տարիներին էապես ավելացել են, երբ արգելվել է որսը: Կենդանիների պահպանման եւ առանձնյակների ավելացման համար տարբեր ծրագրեր են իրականացվել։

ShatinԱյժմ ոչնչացող կենդանատեսակի առանձնյակներին կարելի է անգամ մոտիկից տեսնել՝ Վայոց ձորի Եղեգիս համայնքի Շատին բնակավայրում։

Վայրի կենդանիների տեսադիտարանը Բնության համաշխարհային հիմնադրամի (WWF) հետ համագործակցությամբ 2008-ին հիմնադրել են Վայոց ձորի նախկին մարզպետ Վարդգես Մաթեւոսյանն ու Շատինի բնակիչ Մելիք Մաթեւոսյանը՝ բնապահպանական նպատակներով: Վերջին տարիներին այն դարձել է մարզի այցեքարտերից մեկը՝ համատեղելով բնապահպանությունն ու գյուղական զբոսաշրջությունը: Աշխարհի ամենատարբեր ծայրերից այցելուներ են գնում Շատինի տեսադիտարան՝ բեզոարյան այծերին, արջերին տեսնելու:

Հիմնադիր Մելիք Մաթեւոսյանն «Ալիք Մեդիա»-ին պատմում է, որ այս տարիների ընթացքում տեսադիտարանն էապես նպաստել է գյուղի ճանաչմանը: Թեեւ Շատինը գեղեցիկ բնություն ունի, սակայն միայն տեսադիտարանի կառուցումից հետո են մարզ այցելող հյուրերը սկսել նաեւ այդ գյուղ գնալ:

Melik MatevosyanԲեզոարյան այծերի առանձնյակների ավելացումը նպաստել է, որ դրանք տեսանելի լինեն մարզի տարբեր հատվածներում, օրինակ՝ Նորավանքի կիրճում, բայց Շատինի տեսադիտարանի տարածքում կենդանիներին հնարավոր է տեսնել ամենամոտ տարածությունից: Տեսադիտարանի սեփականատեր Տաթեւիկ Մարտիրոսյանն ասում է՝ ամենաբախտավոր այցելուներն անգամ 3 մետր հեռավորությունից են կարողացել տեսնել այծերին: «Քանի որ կենդանիները բաց բնության գրկում են, շատերը չեն նկատում։ Հեռադիտակներ ենք տրամադրում հյուրերին, հուշում դիտման նրբությունները»:

Այս սեզոնին տեսադիտարանից հնարավոր է դիտել նաեւ արջերին՝ իրենց քոթոթների հետ: Տարածքում փայտից ապահով կառույց կա, որը նախատեսված է գիշերային տեսադիտման համար: Հյուրերը հետեւում են, թե ինչպես են արջերը հարեւան այգուց թութ, ծիրան ու այլ մրգեր քաղում:

Tatev Matevosyan«Այս սեզոնից մինչեւ աշնան ավարտը գիշերները հնարավոր է դիտել արջերին: Բեզոարյան այծերին դիտելու համար նպատակահարմար են առավոտյան ու երեկոյան ժամերը, որովհետեւ երբ շոգում է, կենդանիները սկսում են քնել ծառերի տակ:  17:00-ից մինչեւ մութն ընկնելը հնարավոր է տեսնել այծերին»,- մանրամասնում է Տաթեւիկը:

Հիմնադրման առաջին տարիներին տեսադիտարանում հյուրերը շատ քիչ են եղել, բայց աշխատակիցները սկսել են համագործակցել զբոսաշրջային տարբեր կազմակերպությունների հետ: Տարեցտարի այցելուներն ավելացել են:

«Օտարերկրացի զբոսաշրջիկներ կան, որոնք երեք անգամ են Հայաստանում եղել, երեք անգամն էլ անպայման այցելել են տեսադիտարան»,- ասում է Տաթեւիկը։

Տեսադիտարանի գոյությունը գյուղի համար նաեւ տնտեսական դրական ազդեցություն է ունենում: Ճաչանելիության ու զբոսաշրջիկների այցերին զուգահեռ Շատինում նաեւ հյուրատներ են կառուցվել: Մարդիկ հյուրեր են ընդունում իրենց տներում, կարողանում են գյուղմթերքը վաճառել:

Shatin
Shatin

Եղեգիսի համայնքապետարանի աշխատակցուհի Աստղիկ Մարկոսյանն ասում է՝ համայնքապետարանն էլ իր հերթին է տարբեր ծրագրեր իրականացնում գյուղական զբոսաշրջության զարգացման ու համայնքի ճանաչելիության բարձրացման ուղղությամբ: Համագործակցում են Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի հետ, այցելություններ կազմակերպում դեպի բնակավայրեր:

Շատինը Եղեգիս համայնքի 12 բնակավայրերից առաջինն է աշխարհագրական դիրքով: Համայնքապետարանի երկու աշխատակիցներով ծրագրի են մասնակցել, որի արդյունքում համայնքի մուտքի մոտ բնակավայրերի, տարածքի տեսարժան վայրերի մասին պատմող վահանակներ են տեղադրվել մի քանի ամիս առաջ: Այժմ գյուղի կողքով անցնելիս հնարավոր է QR կոդերի միջոցով երեք լեզվով տեղեկություններ ստանալ համայնքի մասին:

Astghik MarkosyanԱստղիկ Մարկոսյանն ընդգծում է, որ տեսադիտարանը հնարավորություն է տալիս ավելի մոտ լինելու էկոտուրիզմին: Ժամանակի ընթացքում մարդ-բնություն կոնֆլիկտն է վերացել: «Նախկինում՝ մինչեւ տեսադիտարանի կառուցումը, կենդանիների հանդեպ ոչ պատշաճ վերաբերմունք կար, բայց հիմա էական փոփոխություն կա։ Արջերն անգամ գյուղում են պտտվում, երեկոյան ժամերին հաճախ վտանգավոր է գյուղի փողոցներում քայլելը, բայց դա չի խանգարում, որ բնակիչները սեր, հոգածություն ցուցաբերեն կենդանիների հանդեպ»:

Այժմ տեսադիտարանի տարածքում կենդանիներին դիտելուց բացի կարելի է նաեւ տարբեր մշակութային միջոցառումների մասնակցել: Պարբերաբար հյուրերի համար կազմակերպվում են ազգային երգ ու պարի ներկայացումներ, տեղական ուտեստների համտես, ծանոթացում:

Mariam Sargsyan
Մարիամ Սարգսյան

Լրագրությունը որպես մասնագիտություն ընտրելիս հավատացած էի` այն կարող է աշխարհը փոխել: Հիմա մտածում եմ` գուցե աշխարհը փոխել չստացվի, բայց որոշ դեպքերում իրավիճակ փոխել հնարավոր է:

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Բրյուսելում պղծել են Եղեռնի զոհերի ոգեկոչման խաչքար-հուշարձանը
հաջորդը
Ռազմական համագործակցության համաձայնագիր Լատվիայի եւ Ադրբեջանի միջեւ

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 3

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Ապրիլի 2022
ԵԵՉՀՈւՇԿ
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
« Մրտ   Մյս »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն