• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Կողմերի կորուստները ռազմական գործողությունների 68-րդ օրվա դրությամբ

aliq 15:24 | 02.05.2022
aliq 15:24 | 02.05.2022
Ukraine-Russia war

Ռուսաստանի ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը հայտարարել է, որ ռազմական գործողություններն Ուկրաինայի տարածքում շարունակվում են: Մայիսի 2-ի առավոտյան ՀՕՊ ուժերը Դոնեցկից հյուսիս-արեւմուտք գտնվող Սլավյանսկ քաղաքի մերձակայքում Ուկրաինայի ռազմաօդային ուժերի Միգ-29 ինքնաթիռ են ոչնչացրել։

Ռուսաստանցի գեներալը նշել է, որ վերջին մեկ օրում ռուսական բանակը խոցել է ուկրաինական զորքերին պատկանող 10 անօդաչու թռչող սարք, «Տոչկա Ու» համակարգից արձակված երկու եւ «Սմերչի» մեկ հրթիռ։ Ուկրաինական ուժերի կորուստների մասին տվյալները ՌԴ ՊՆ-ն վերջին անգամ հրապարակել էր ապրիլի 13-ի իր ամփոփագրում:

Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբն իր հերթին ամփոփել է հակառակորդի կորուստները մայիսի 2-ի դրությամբ։ Ուկրաինայի զինուժը պատերազմի ամբողջ ընթացքում ոչնչացրել է ՌԴ ԶՈՒ մարտական մեքենաների եւ ավտոցիստեռների 1852 միավոր, հատուկ ռազմական տեխնիկայի 44 միավոր, 467 միավոր հրետանային համակարգ, 2567 միավոր զրահամեքենա, 80 միավոր ՀՕՊ համակարգ, 1070 տանկ, 8 ռազմանավ (եւ մոտորանավ), 155 ռազմական ուղղաթիռ, 196 ռազմական ինքնաթիռ, 84 միավոր թեւավոր հրթիռ եւ շուրջ 24 հազար 100 ռուս զինվորական։

Ուկրաինայի ԶՈՒ գլխավոր շտաբում նշել են, որ ռուսական կողմն օրվա ընթացքում ամենամեծ կորուստները կրել է Իզյումինսկի ուղղությամբ: Ուկրաինայի ԶՈՒ գլխավոր շտաբում հավելել են, որ ըստ ալգորիթիմի՝ մայիսի 2–ի առավոտյան ոչնչացված ռուսական մոտորանավակների մասին վիճակագրական տվյալները կհայտնվեն մայիսի 3-ի՝ ռուսական կողմի ընդհանուր կորուստների ամփոփագրում:

Պաշտոնական Կիեւը հայտնել է նաեւ ռազմադաշտում թուրքական արտադրության «Բայրաքթար» անօդաչու սարքերի բարեհաջող կիրառման մասին։ Մասնավորապես, Ուկրաինայի ԶՈՒ Գլխավոր շտաբի պետ Վալերի Զալուժնին Telegram-ի իր ալիքում հայտնել է, որ «Բայրաքթար»-ների հարվածների հետեւանքով Սեւ ծովի Զմեինի կղզու մերձակայքում «Raptor»  տեսակի ռուսական պարեկային երկու մոտորանավակ է ոչնչացվել։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Դանիան շինարարական տեխնիկա է ուղարկում Ուկրաինա
հաջորդը
Մեր ներսի հանճարը

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Մայիսի 2022
ԵԵՉՀՈւՇԿ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 
« Ապր   Հնս »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն