• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Վրաստանում մամուլի ազատության ինդեքսը կտրուկ անկում է գրանցել

aliq 17:08 | 03.05.2022
aliq 17:08 | 03.05.2022
RSF

«Ալիք Մեդիա Վրաստան»-ը հրապարակել է «Լրագրողներ առանց սահմանների» (RSF) միջազգային կազմակերպության զեկույցը՝ Վրաստանի մամուլի ազատության 2022 թվականի ինդեքսը: Ըստ այդ տվյալների՝ Վրաստանի մամուլի ազատության ինդեքսը կտրուկ անկում է գրանցել:

Մամուլի ազատության առումով Վրաստանը 180 երկրների մեջ 59,30 միավորով 2022-ին զբաղեցնում է 89-րդ տեղը, ինչը նշանակում է, որ Վրաստանը զգալիորեն նահանջել է 29 կետով։ 2021-ին Վրաստանը 71,36 միավորով զբաղեցնում էր 60-րդ տեղը։

Կազմակերպության զեկույցում նշվել է, որ պաշտոնական միջամտությունը Վրաստանում խաթարում է մամուլի ազատության բարելավմանն ուղղված ջանքերը։

RSF տվյալներով՝ 2021-ին երկրում աննախադեպ թվով ֆիզիկական հաշվեհարդարներ են եղել լրագրողների հետ։ Ըստ RSF-ի տվյալների՝ լրագրողների նկատմամբ բանավոր ու ֆիզիկական բռնությունները հաճախակի են լինում պետական ​​բարձրաստիճան պաշտոնյաների շրջանում, հատկապես նախընտրական քարոզարշավի ժամանակ։

Մեդիադաշտը բազմազան է, միեւնույն ժամանակ` խիստ բեւեռացված

«2021-ի հուլիսին հոմոֆոբ խմբերի հարձակման ժամանակ իրավապահների աչքի առաջ 50 լրագրողների վրա դաժան հարձակումն աննախադեպ հետընթաց էր։ Հետաքննության ընթացքում թափանցիկության եւ առաջընթացի բացակայությունը վկայում է լրագրողների նկատմամբ հանցագործություն կատարողների անպատժելիության մասին»,— ասված է RSF զեկույցում։

Ըստ կազմակերպության՝ Վրաստանում մեդիադաշտը բազմազան է եւ միեւնույն ժամանակ` խիստ բեւեռացված։ «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունն արձանագրել է, որ լրատվամիջոցների սեփականատերերը հաճախ են միջամտում խմբագրական անկախությանը։

Ինչպես նշում է RSF-ը, վրացական օրենսդրությունն արգելում է քաղաքական կուսակցություններին ազդել լրատվամիջոցների վրա, թեեւ խոշոր լրատվամիջոցների սեփականատերերը հաճախ սերտ կապեր ունեն քաղաքական առաջնորդների հետ։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Իրար հոշոտելու պատրաստ՝ «վա բանկ» են գնում
հաջորդը
Գերմանիան Կիեւին զենիթային կայանքներ եւ յոթ հաուբից կտրամադրի

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Մայիսի 2022
ԵԵՉՀՈւՇԿ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 
« Ապր   Հնս »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն